Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Ուոթերֆորդ Կամհլաբա, Հարավային Աֆրիկա

Մբաբանե, Սվազիլենդ

600 ուսանող՝

11-ից 20 տարեկան

Founded

1963

3 March 2017

Հարավային Աֆրիկայի UWC Ուոթերֆորդ Կամհլաբա դպրոցը հիմնվել է 1963 թվականին՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայում գործող առանձին և ոչ հավասար կրթական համակարգերի: Այն տարածքը, որտեղ այժմ տեղակայված է դպրոցը, ի սկզբանե եղել է ֆերմա՝ «Ուոթերֆորդ Փարք Իսթեյթ» անվանումով: Երբ Սոբհուզա Երկրորդ թագավորը, Սվազիլենդի նախկին առաջնորդը, այցելեց դպրոցը 1967 թվականին, նա անվանեց այն «Կամհլաբա», որը նշանակում էր և՛ «աշխարհից» (փոքրիկ աշխարհ), և՛ «Երկիր մոլորակից», ինչը նշանակում էր որ բոլորս այս մոլորակի բնակիչ ենք՝ առանց ռասային և կրոնական տարբերությունների: Ի տարբերություն բոլոր այլ UWC դպրոցների և քոլեջների, Ուոթերֆորդ Կամհլաբայում ակադեմիական տարին տևում է հունվարից մինչև նոյեմբեր:

Երեք առանձնահատկությունները

  • Սերտ հարաբերություններ տեղի փոփոխություն կատարողների հետ. Դպրոցը համայնքին ծառայելու միջոցով սերտ հարաբերություններ է կառուցում տեղական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են փախստականների ճամբարները և թաղամասի խնամքի կենտրոնները (մանկական առողջության կենտրոններ):
  • Ուոթերֆորդ Կամհլաբան Աֆրիկայի միակ UWC դպրոցն է, ինչը Ուոթերֆորդ Կամհլաբային եզակի դիրք է տալիս՝ որպես UWC գաղափարների և առաքելության դեսպան աշխարհամասում: Հիմնվելու օրվանից ի վեր դպրոցը Աֆրիկայում փոփոխություններ կատարող մարդկանց մի մեծ խումբ է կրթել :
  • Առաջին բազմառասա դպրոցը Հարավային Աֆրիկայում. Ուոթերֆորդ Կամհլաբան Հարավային Աֆրիկայի առաջին բազմառասա դպրոցն էր, որը հիմնված էր Հարավային Աֆրիկայի՝ ռասական խտրականության քաղաքականություն վարող և բազմառասա դպրոցներն արգելող ապարտեիդի համակարգին ի պատասխան: Դպրոցի՝ Աֆրիկայում և նրա սահմաններից դուրս բազմազանություն տարածելու պատմությունը խորապես արմատացած է Ուոթերֆորդ Կամհլաբայի էության մեջ և շարունակում է մնալ նրա արժեքներից հիմնարարը:
Դասասենյակում 

Ուոթերֆորդ Կամհլաբան առաջարկում է երեք կրթական ծրագիր՝ Ուոթերֆորդի ուսումնական պլանը կրտսեր դպրոցի համար (1-ից 3-րդ դասարաններ՝ 11-14 տարեկաններ), Քեմբրիջի Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր սերտիֆիկատի (IGCSE) ծրագիրը միջին դպրոցում (4-րդ և 5-րդ դասարաններ՝ 14-16 տարեկաններ), և Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական պլան ավագ դպրոցում (16-20 տարեկաններ):

Հինգերորդ դասարանի ուսանողները ավտոմատ կերպով չեն ընդունվում IBDP, նրանք պետք է դիմեն ծրագրի համար:

IBDP ուսումնական պլանի շրջանակներում դպրոցը, բացի ստանդարտ դասընթացներից, առաջարկում է նաև սվազերեն, ֆրանսերեն, իսպաներեն, մարդաբանություն, հոգեբանություն, բիզնեսի կառավարում, երաժշտություն, թատրոն:

Դասասենյակից դուրս 

Ուոթերֆորդ Կամհլաբան առաջարկում է սպորտաձևերի լայն ընտրություն, ներառյալ աթլետիկա, փետրագնդակ, բասկետբոլ, կրիկետ, հոկեյ, ցանցագնդակ, ռեգբի, ֆուտբոլ, սոֆթբոլ, սքվոշ, լող, վոլեյբոլ և թենիս:

Այլ առողջարար զբաղմունքներից են քեմփինգը, ալպինիզմը, ձիավարությունը, թիավարությունը և ճանապարհային և խաչաձև վազքը: Աշխատակազմը և ուսանողները վարում են  արվեստի բազմատեսակ ակումբներ և միություններ, այդ թվում թատերական և երաժշտական: 1979 թվականից սկսած համայնքին ծառայելը նույնպես դարձել է դպրոցի քաղաքականության, կազմակերպության և կյանքի՝ պաշտոնապես ընդունված կարևոր մաս: Շաբաթական երկու ժամ տևող մասնակցությունը ծառայության նախագծին պարտադիր է IBDP-ի և հինգերերդ դասարանի ուսանողների համար: Իսկ նախագծերը ընդգրկում են տեղի հիվանդանոցում աշխատանք, հաշմանդամների հետ աշխատանք, աշխատանք տեղի դպրոցներում և նախակրթարաններում, բնապահպանական տեղեկացվածությանը ուղղված ծրագրերին մասնակցություն, ինչպես օրինակ աղբի վերամշակման ծրագիրը:

Կամպուսը և հարմարությունները  

Էկուխուլենի (աճելու վայր) ռեզիդենցիայում ապրում են մինչև 80 առաջին, երկրորդ և երրորդ դասարանների ուսանողներ: Էսիվենի (ազգի մարդկանց վայր) ռեզիդենցիայում ապրում են չորրորդ և հինգերորդ դասարանների 110 ուսանող, իսկ Էմհլաբենիում (աշխարհի մարդկանց վայև) և Էլանգենիում (ծագող արևի վայր) ապրում են համապատասխանաբար 130 և 68 IBDP ուսանողներ: Նրանք բնակվում ենք առանձին կամ ընդհանուր սենյակներում: Շենքերը բաղկացած են աղջիկների և տղաների համար առանձին թևերից, ընդհանուր սենյակից, համակարգչային կենտրոնից, գրադարանից, հեռուստացույցի սենյակից և խոհանոցից: Ամեն օր մեկական տղամարդ և մեկական կին մանկավարժ են հերթապահում ամեն շենքում: Կամպուսը ունի նաև բացառիկ սպորտային, արվեստի և կրթական կառույցներ:

Աշխարհագրական դիրքը  

Ուոթերֆորդ Կամհլաբան բազմել է լեռան գագաթին Սիդվաշինիում, որը Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբաներից մեքենայով 10-15 րոպեի հեռավորության վրա է գտնվում: Կամպուսը հարուստ է տեղական բուսական և կենդանական աշխարհի անհավանական համադրությամբ: Արշավի արահետները դեպի դպրոցի ամենաբարձր կետը հրաշալի տեսարան են բացում դեպի Սվազիլենդի գեղատեսիլ բնությունը:

Ընդունելությունը 

Ուոթերֆորդ Կամհլաբա ընդունվելու երեք տարբերակ կա.

  • ուղղակի ընդունելություն
  • ընդունելություն տվյալ երկրի UWC կոմիտեի միջոցով
  • ներքին ընդունելություն հինգերորդ դասարանի IGCSE ծրագրի ուսանողների համար: Անցումը հիգերորդ դասարանից IBDP մեխանիկորեն տեղի չի ունենում:

Հավելյան տեղեկությունների համար այցելեք www.waterford.sz:

Contact Details


Ուոթերֆորդ Կամհլաբա UWCSA

Փոստարկղ 52

Մբաբանե H100, Սվազիլենդ

www.waterford.sz

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում