Լի Պո Չուն UWC Հոնկոնգ
Հոնկոնգ
256 ուսանող
16-ից 18 տարեկան
1992

UWC Լի Պո Չունը ուսանողների առաջին սերնդի համար իր դռները բացել է 1992 սեպտեմբերին, և պաշտոնապես բացվել է Ուելսի արքայազնի կողմից 1992-ի նոյեմբերի 6-ին: Այն երկրորդ UWC քոլեջն էր Ասիայում:
Accordion Title
Accordion content
Երեք առանձնահատկությունները
- Քուան Չաի ծրագիր. չնայած Քուան Չաի ծրագրին (լիարժեք մարդու զարգացում), ուսանողները պարտավոր են նախաձեռնել և անցկացնել նախագծեր, ինչպես նաև մասնակցել տեղի համայնքի աշխատանքներին:
- Չինական մշակույթ. Ասիայի խաչմերուկներում գտնվող, կյանքով լի քաղաքում ուսանողները հնարավորություն ունեն խորացնել իրենց պատկերացումները Չինաստանի և Ասիայի մասին՝ Նախագծերի շաբաթվա և Չինաստանի շաբաթվա միջոցով:
- Գտնվելու վայրը. Կամպուսը գտնվում է Հոնկոնգի բավականին հանգիստ և կանաչ նավահանգստում, շրջապատված ծառերով, լեռներով և ծովափով՝ միևնույն ժամանակ շատ մոտ գտնվելով քաղաքի բանուկ և երկնաքարերերով լի մասին:
Դասասենյակում
UWC Լի Պո Չունը Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական պլան: Բացի ստանդարտ առարկաներից, UWC Լի Պո Չունն առաջարկում է չինարեն, խոսակցական չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, աշխարհագրություն, բիզնեսի կառավարում, քաղաքագիտություն, բնապահպանական համակարգեր և կազմակերպություններ, թատրոն, կերպարվեստ:
Դասասենյակից դուրս
Քուան Չաի ծրագիր (լիարժեք մարդու զարգացում) ուսանողների կրթության անբաժանելի մասն է: Ընդհանուր առմամբ առաջարկվում են 70-ից ավելի զբաղմունքներ, այդ թվում՝ 10 սպորտային թիմ, համայնքին օգնելու 22 աշխատանք, և 30 այլ զբաղմունք, որոնք կապ ունեն խմբերի կամ կազմակերպությունների հետ՝ համայնքի շրջանակներում:
Քուան Չաի ծրագրի տարբեր բաղադրիչներից բացի, մեծ նշանակություն է տրվում ծառայությանը համայնքին, ուսանողների՝ խաղաղության և կայունության հաստատման գործում իրենց դերի մասին տեղեկացվածության բարձրացմանը: Աշխատանքները հիմնականում ուսանողների կողմից են ղեկավարվում և ներառում են Ծառայությունը համայնքին (կորալների մշտադիտարկում, աշխատանք տնային աշխատողների հետ, կենդանիների փրկում), արվեստ (խոհարարություն և առողջ ապրելակերպ, Վիշապի պար, բանավեճ, կրկես), ֆիզիկական ակտիվություն (թիավարում, արշավներ, քեմփինգ և ալպինիզմ), ծառայություն կամպուսում (Առաջին օգնության խումբ, Աուդիո և վիզուալ թիմ, Կամպուսի բնապահպանները և Synergy ամսագիրը), Չինաստանի շաբաթը և Նախագծերի շաբաթը, Մշակութային երեկոները, Կրթական խաղաղարար ծրագրերը, Կողմնորոշման շաբաթը:
Կամպուսը և հարմարությունները
UWC Լի Պո Չունը 100%-ով բաղկացած է բնակելի շինություններից: Ուսանողներն ապրում են կամպուսի 4 բնակելի շենքերում, և նրանցից յուրաքանչյուրը կիսում է իր սենյակը երեք այլ ուսանողների հետ: Հնարավորության դեպքում, սենյակները տրամադրվում են երկու երկրորդ և երկու առաջին կուրսեցի ուսանողների, որոնցից երկուսը Հոնկոնգից են, երկուսը՝ այլ տարբեր երկրներից: Լրիվ դրույքով աշխատող անձնակազմը ապրում է կամպուսում և կատարում մանկավարժի աշխատանք: Մանկավարժները և մանկավարժների խմբերը կարևոր առաջնորդների դեր են կատարում, ապահովում «տանից հեռու՝ ինչպես տանը» մթնոլորտ, անհրաժեշտության դեպքում լսում ուսանողների խնդիրները և օգնում նրանց, ինչպես նաև լավ լուրեր փոխանակում ուսանողների հետ: Կամպուսում կա նաև մարզադահլիճ, խորհրդակցությունների դահլիճ, լողավազան, թենիսի կորտ, բասկետբոլի դաշտ, գրադարան, դասասենյակներ և լաբորատորիաներ:
Աշխարհագրական դիրքը
Մա Օն Շան քաղաքում գտնվող և Ստարֆիշ ծովածոցին ու Թոլո նավահանգստին նայող դպրոցական կամպուսից Վու Քաի Շա մետրոյի կայարանին ոտքով հասնելու համար 10 րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջվում , ինչը շատ հարմար է դարձնում դպրոցի գտնվելու վայրը:
Ընդունելությունը
Հոնկոնգից դիմող բոլոր դիմորդները, անցնում են UWC կրթաթոշակային համակարգով՝ ամբողջ աշխարհում գտնվող UWC 17 քոլեջներից ցանկացածը ընդունվելու համար, այդ թվում նաև UWC LP: Արտասահմանցի դիմորդները կարող են դիմել իրենց երկրի UWC կոմիտեի միջոցով, կամ, ուսման լրիվ վճարի դեպքում՝ ուղղակիորեն դիմել Քոլեջ: Հավելյան տեղեկության համար այցելեք www.lpcuwc.edu.hk:
Contact Details
UWC Լի Պո Չուն UWC քոլեջ, Հոնկոնգ
Լոկ Վո Շա Լեյն, 10, Սաի Շա փողոց, Մա Օն Շան, Շա Տինn,
Նոր տարածքներ, Հոնկոնգ