UWC Արևելյան Աֆրիկան
Կիլիմանջարո և Արուշա, Տանզանիա
500 (3-20 տարեկան)
1969
2019 թ. օգոստոսի 1-ից UWC Արևելյան Աֆրիկան (UWCEA) պաշտոնապես անդամակցում է UWC ցանցին՝ դառնալով 18-րդ UWC դպրոցը և 2-րդ դպրոցn Աֆրիկա մայրցամաքում: UWCEA-ն հիմնադրվել է 1969թ. որպես Մոշի միջազգային դպրոց, իսկ ավելի ուշ՝ 1987թ., բացել է իր երկրորդ կամպուսը Արուշայում: Երկու կամպուսներն էլ տեղակայված են Աֆրիկայի ամենաբարձր լեռների ստորոտներին և ծառայում են բազմազան համայնքին:
Please enter some content for your news story here.
Երեք հատուկ հատկանիշ
- UWCEA-ն առաջին IBDP դպրոցն է Աֆրիկայում - Այն 1973 թվականից առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագիրը (IBDP), ինչպես նաև կարևորագույն դեր է ունեցել IB միջին դպրոցի ստեղծման և զարգացման մեջ 1980-ական թվականներին:
- Բացօթյա միջոցառումների ծրագիրը կազմակերպված է համատեղ երկու կամպուսների համար և ներառում է բավականաչափ բարդ արշավներ դեպի Հանագ, Մերու և Կիլիմանջարո լեռներ, ինչպես նաև ավելի դյուրին ուղևորություններ: Այս միջոցառումներն ուսանողներին հնարավորություն են ընձեռում սովորել արշավագնացություն, ժայռամագլցում, լեռնային հեծանվասպորտ, թիմային աշխատանք և առաջնորդություն: Բոլոր միջոցառումներն իրականացվում են վերապատրաստված մասնագետների հսկողության ներքո՝ առավելագույն անվտանգություն և ապահովություն ապահովելու համար:
- Վայրը - UWCEA կամպուսները տեղակայված են Տանզանիայի հյուսիս-արևելքում, որը հայտնի է իր արգելոցներով: Ուսանողները հնարավորություն ունեն վայելեու կանաչ և զով լեռնային կլիման, ինչպես նաև Տանգա շրջանի պատմական Պանգանի քաղաքի Հնդկական օվկիանոսի ափը, որտեղ առկա է դպրոցին պատկանող տարածք: Պանգանիի Կիհարա տունն օգտագործվում է ուսումնական ճամփորդությունների համար, ներառյալ աշխարհագրության և հասարակագիտության դասերը: Կիհարա տունը հասանելի է նաև ուսանողների և անձնակազմի համար արձակուրդների ընթացքում:
Դասասենյակում
UWCEA-ն առաջարկում է բոլոր երեք IB ծրագրերը՝ նախադպրոցական ծրագիրը (PYP)՝ 3-10 տարեկանների համար, միջին դպրոցի ծրագիրը (MYP)՝ 11-15 տարեկանների համար և IBDP ծրագիրը՝ 16-20 տարեկանների համար: UWCEA-ն նաև աջակցություն է առաջարկում տարբեր ուսումնական կարողություններ ունեցող ուսանողներին ․ հատուկ կրթության մասնագետը կենտրոնացած է կրթության հատուկ կարիքներ ունեցող աշակերտների զարգացման վրա: "Անգլերենն իբրև լրացուցիչ լեզու" առարկայի մասնագետն աջակցում է թե՛ տարրական և թե՛ միջին դպրոցի աշակերտներին:
Դասասենյակից դուրս
UWCEA-ն առաջարկում է մի շարք սպորտային պարապմունքներ՝ ներառյալ լող, բասկետբոլ, ռեքբի, ֆուտբոլ և այլն: Աշակերտներտական թիմերը մրցում են Կիլիմանջարո շրջանի տարբեր մրցաշարերում՝ ներկայացնելով Հյուսիսային Տանզանիայի սպորտային ասոցացիան: Դպրոցը նաև կազմակերպում և հյուրընկալում է տարեկան սպորտային օրեր, որոնց ընթացքում գրեթե հազար ուսանող երկրի տարբեր դպրոցներից մրցում է թիմային սպորտաձևերում:
PYP աշակերտները մասնակցում են տարատեսակ սպորտային և կամավորական խմբակների, իսկ MYP և DP բոլոր ուսանողները պարտադիր կերպով պետք է մասնակցեն հանրօգուտ աշխատանքների կամ ինքնուրույն նախաձեռնեն նմանատիպ ծրագրեր: Ստեղծարարության, զբաղվածության և ծառայության (Creativity, Activity, Service (CAS) ծրագրերը ներառում են բազմապիսի ոլորտներ՝ ավելի կրթսեր ուսանողներին դասավանդելուց մինչև մեղվաբուծություն արևմտյան Կիլիմանջարոյում:
Կամպուսը և հարմարությունները
Երկու կամպուսների սպորտային դաշտերից բացվում է տեսարան դեպի Կիլիմանջարո լեռը: Կամպուսը զբաղեցնում է 40 ակր տարածք (16 հա) և ունի իր ձիարշավարանը:
2019թ. օգոստոսից UWCEA Արուշան ունի նաև նորակառույց մասնաշենք՝ շրջապատված երկու կիլոմետր երկարությամբ գեղեցիկ արահետով:
Աշխարհագրական դիրքը
Երկու կամպուսներն ունեն ընթարձակ հողատարածք՝ պատված էնդեմիկ ծառերով և ծաղիկներով: Կամպուսներում ապրում են տարբեր կենդանիներ՝ կապիկներ, ոզնիներ և տարատեսակ թռչուններ: Կամպուսներից բացվում են արտակարգ լեռնային տեսարաններ:
Ընդունելությունը
Կրտսեր և միջին դպրոցներ ընդունվելու համար անհրաժեշտ է դիմել անմիջապես քոլեջին, իսկ IBDP ծրագրին դիմելու համար թեկնածուները պետք է դիմեն կա՛մ իրենց երկրի ազգային կոմիտեի միջոցով, կա՛մ UWC միջազգային ընտրության ծրագրի (GSP) միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք UWCEA կայքը:
Contact Details
Moshi Campus
Lema Road,
P.O Box 733 Moshi,
Tanzania
Arusha Campus
Dodoma Road,
P.O Box 2691 Arusha,
Tanzania