Անցնել բովանդակությանը ↓

Անգլերեն

Ի՞նչ մակարդակի անգլերենի իմացություն է հարկավոր UWC դիմելու համար: 

UWC շարժումը ձգտում է ընտրել ուսանողների հիմք ընդունելով վերջիններիս համապատասխանությունը ծրագրին՝ անկախ նրանց մայրենի լեզվից կամ ուսուցման լեզվի (անգլերեն) իմացության մակարդակից: Այնուհանդերձ, ուսանողներին և նրանց ծնողներին հստակ նշվում է, որ մասնակցությունը IB Diploma ծրագրին անգլերեն լեզվի քիչ կամ բացարձակ չիմացության  դեպքում շատ ծանր կլինի ուսանողի համար:  Չնայած այն փաստին, որ իսկապես շատ ուսանողներ,  ընդունվելով անգլերենի շատ սահմանափակ իմացությամբ, արագորեն զարգացնում են իրենց լեզվական հմտությունները, կան նաև այնպիսիք, ովքեր դժվարանում են և բավականին երկար է տևում, որպեսզի հմտություն ձեռք բերեն բոլոր դպրոցական առարկաները անգլերենով ուսանելու համար, քանի որ դա ավելի բարդ է, քան մայրենի լեզվով: Եթե ընդունվում եք, ապա խորհուրդ ենք տալիս մինչև դասընթացի մեկնարկը որոշ ժամանակ տրամադրել՝  Ձեր լեզվական հմտությունները բարելավելու համար:

Կա՞ն արդյոք հատուկ նախապատրաստական դասընթացներ, որոնք կմեծացնեն ընդունվելու հավանականությունը։ 

Ոչ, Ձեր շահագրգռվածության, գործուն մասնակցության և UWC-ի արժեհամակարգի ու փիլիսոփայության ընկալման, ինչպես նաև անգլերենի կատարելագործման ուղղությամբ ներդրված ջանքերի ցուցադրումը լավագույն ձևն է ազգային կոմիտեին հավաստիացնելու, որ Դուք ունակ եք շահելու, ինչպես նաև Ձեր ներդրումն ունենալու UWC փորձառության մեջ։ Ընդունելության կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար տե՛ս ընդունելության գործընթացի մասին հարցը։