Անցնել բովանդակությանը ↓

Ինչպեսլրացնելառցանցհայտը

UWC-ի քոլեջներ ընդունվելու առցանց հայտի լրացման կանոններ

Քայլ 1: Գրանցում և մուտք անձնական հաշիվ:  

UWC-ի քոլեջ ընդունվելու համար առցանց հայտը լրացնելու նպատակով անհրաժեշտ է անցնել «Ինչպե՞ս դիմել»/ «Ընդունելության գործընթաց և վերջնաժամկետներ» հղումովև գրանցվել։ 

Գրանցման էջում անհրաժեշտ է տրամադրել Ձեր անձնական էլ. փոստը, անուն-ազգանունը (անգլերեն), գաղտնաբառը, որն օգտագործելու եք Ձեր անձնական հաշիվ մուտք գործելու համար: Ապա անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը:

Տասը րոպեի ընթացքում Դուք կստանաք հղում, որին հետևելով և գաղտնաբառը լրացնելուց հետո՝ մուտք կգործեք Ձեր անձնական հաշիվ: 

Ուշադրությո՛ւն։ Երբեմն ավտոմատ կերպով ուղարկվող հաղորդագրություններն արգելափակվում են դրանք զտող ծրագրերի կողմից, ուստի, եթե 10 րոպեի ընթացքում չեք ստանում  անձնական հաշվի (account) հղումը պարունակող նամակը, ապա խնդրում ենք ստուգել «Spam» («Փոստաղբ») պանակը։ Եթե 24 ժամվա ընթացքում այդպես էլ չեք ստանում համապատասխան հաղորդագրությունը, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ Armenia@uwcnc.orgէլ. փոստի հասցեին։

Անձնական հաշիվ մուտք գործելուն պես պետք է լրացնել «Applicant Information» («Դիմորդի մասին տեղեկություններ») կարճ հարցաշարը, որով կորոշվի Ձեր Ընտրության հանձնաժողովը։ «Applicant Information»-ը լրացնելուց հետո պետք է սեղմել «View Applications» («Տեսնել հայտերը») կոճակը՝ տեսնելու, թե որ հանձնաժողովներին կարող եք դիմել։

Անձնական հաշվի «Task» («Անելիքներ») սյունակում արտապատկերվում է առցանց հայտի լրացման անելիքների ինտերակտիվ ցանկը, որտեղ երևում է առցանց հայտի տարբեր բաժինների ընթացիկ կարգավիճակը։

«Actions» («Գործողություններ») սյունակում արտապատկերվում են հայտի տարբեր բաժինների համապատասխան գործողությունները՝ ավելացված փաստաթղթերը կամ տեղեկությունները դիտելու, խմբագրելու և ջնջելու հնարավորությամբ։

Ձեր հայտի յուրաքանչյուր գործողության ընթացիկ վիճակին կարող եք հետևել «Status» («Կարգավիճակ») սյունակում։ Այս կամ այն գործողության իրականացման վերջնաժամկետը նշված է «Deadline» («Վերջնաժամկետ») սյունակում:

Քայլ 2. «A1» բաժնի («Section A1»)լրացում։  

Սույն բաժինը լրացվում է դիմորդի կողմից անգլերենով։

Խնդրացանկում ընտրեք «Section A1» («A1» բաժին)կետը և լրացրեք բացվող էլեկտրոնային հայտը։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք «Back to Submission» («Վերադարձ հայտին»)կոճակը։

«A2» բաժնի («Section A2») լրացում: Այս բաժինը լրացվում է դիմորդի կողմից անգլերենով։ 

Խնդրացանկում ընտրեք  «A2» բաժինըև լրացրեք բացվող էլեկտրոնային հայտը։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք«Back to Submission» («Վերադարձ հայտին»)կոճակը։

Վերբեռնեք Ձեր լուսանկարը (դեմքի ամբողջական պատկեր)` սեղմելով օգտատերի էջում գտնվող «Add your Logo» կոճակը: Բացվող էջում սեղմեք «Choose File»(«Ընտրել նիշք»), այնուհետև Ձեր համակարգչից ընտրեք այն լուսանկարը, որը նախատեսում եք օգտագործել, և սեղմեք «Submit»(«Ներկայացնել») կոճակը: Համակարգն ընդունում է միայն *.jpg, *.gif և*.png ձևաչափով լուսանկարներ:

Ուսումնական առաջադիմության քաղվածքի պատճենը կարելի է կցել՝ խնդրացանկում ընտրելով «Upload a Transcript» («Ներբեռնել ուսումնական առաջադիմության քաղվածք»)կետը։ Բացվող էջում սեղմե՛ք «Choose File» («Ընտրել նիշքը»)կոճակը, ապա Ձեր համակարգչից ընտրեք անհրաժեշտ փաստաթուղթը և սեղմեք «Submit» («Ներկայացնել»)կոճակը։ Համակարգն ընդունում է PDF, Microsoft Office և Open Office փաթեթների նիշքերն ու նկարները (*.jpg, *.gif, *.png)։ Նախընտրելի է PDF ձևաչափը: 

Ձեր անձնագրի/նույնականացման քարտի պատճենը կարող եք վերբեռնել՝ խնդրացանկից ընտրելով «Upload a Copy of your Passport or ID»դաշտը: Բացվող էջում սեղմեք «Choose File» («Ընտրել նիշք»)կոճակը, ապա Ձեր համակարգչից ընտրեք նախատեսված փաստաթուղթը և սեղմեք «Submit» («Ներկայացնել») կոճակը: Համակարգն ընդունում է միայն PDF և *.jpg, *.gif, and *.png ձևաչափերով փաստաթղթեր: Նախընտրելի է PDF ձևաչափը: 

Անձնական տվյալների մշակման մասին համաձայնության պատճենը (փաստաթուղթը կարելի է ներբեռնել՝ սեղմելով խնդրացանկի համապատասխան հղումը)՝ ամբողջությամբ լրացված և ստորագրված թեկնածուի կամ թեկնածուի և իր ծնողներից/խնամակալներից մեկի կողմից, պետք է կցվի՝ խնդրացանկից ընտրելով «Upload a Copy of the Consent to Personal Data Processing» կոճակը: Բացվող էջում սեղմեք «Choose File» («Ընտրել նիշք»)կոճակը, ապա Ձեր համակարգչից ընտրեք պահանջվող փաստաթուղթը և սեղմեք «Submit» («Ներկայացնել»)կոճակը: Համակարգն ընդունում է PDF, Microsoft Office, Open Office և (*.jpg, *.gif, and *.png) ձևաչափերով փաստաթղթերը: Նախընտրելի է PDF ձևաչափը:

Քայլ 3. «B» բաժնի («Section B»-) լրացում: 

Լրացվում է դիմորդի ծնող(ներ) կամ խնամակալ(ներ)ի կողմից։ «B» բաժինը կարող է լրացվել հայերեն կամ անգլերեն։ 

Խնդրացանկում ընտրեք ««B» բաժին. ծնողներ կամ խնամակալներ» («Section B – Parents or Guardians») կետը և լրացրեք հարցաթերթը՝ նշելով այն ծնողի/խնամակալի անունը, ազգանունը և էլ. փոստի հասցեն, որը լրացնելու է տվյալ բաժինը։ Հարցաթերթը լրացնելուց և «Submit» («Ներկայացնել»)կոճակը սեղմելուց հետո մի քանի րոպեի ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի հղում պարունակող նամակ։ Հետևելով հղմանը և մուտքագրելով գաղտնաբառը՝ Ձեր ծնողը կամ խնամակալը կկարողանա մուտք գործել «B» բաժին և լրացնել այն: 

Այնուհետև խնդրացանկում ընտրելով «Ծնողի կամ խնամակալի ձևաթուղթ» («Parent’s or Guardian’s Form»)կետը՝ նա կարող է սկսել լրացնել ձևաթուղթը։

Ուշադրությո՛ւն։Զգուշացրեք Ձեր ծնողին կամ խնամակալին, որ նրա էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է լրացման ենթակա հարցաթերթիկ։ Երբեմն ավտոմատ կերպով ուղարկվող հաղորդագրություններն արգելափակվում են դրանք զտող ծրագրերի կողմից, ուստի, եթե 10 րոպեի ընթացքում չեք ստանում  «B» բաժին մուտք գործելու համար անհրաժեշտ հղումը պարունակող նամակը, ապա խնդրում ենք ստուգել «Spam» («Փոստաղբ») պանակը։ Եթե 24 ժամվա ընթացքում այդպես էլ չեք ստանում համապատասխան հաղորդագրությունը, ապա խնդրում ենք Ձեր անձնական հաշվի խնդրացանկից ընտրել «Section B – Parents or Guardians»կոճակը և սեղմել «Կրկին ուղարկել հրավերը» («Resend Invitation») կոճակը: Մեկ այլ տարբերակ է «Delete» («Ջնջել»)կոճակի կիրառումը, այն է՝ ջնջել Ձեր ծնողի կամ խնամակալի վերաբերյալ տեղեկությունները, մուտքագրել նոր տեղեկություններ և ծնողին կամ խնամակալին կրկին ուղարկել «B» բաժնի մուտքի նոր հղում պարունակող հրավեր։ Եթե այդ ամենից հետո համապատասխան նամակը, այնուամենայնիվ, չի հասնում, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ Armenia@uwcnc.org էլ. փոստի հասցեին։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք «Back to Submission» («Վերադարձ հայտին»)կոճակը։

Քայլ 4. «C» բաժնի («Section C») լրացում՝ դիմորդի հասարակական բնութագիր։ 

Կարող է լրացվել հայերեն կամ անգլերեն։

«C» բաժինը լրացվում է այն անձի կողմից, որը կարող է հասարակական բնութագիր տրամադրել դիմորդին։ Այս բաժինը չպետք է լրացնի դպրոցի ուսուցիչը, ընտանիքի անդամը կամ ընկերը։ Այն պետք է լրացնի 18 տարին լրացած այնպիսի մեկը, որը Ձեզ լավ է ճանաչում. կարող է լինել, օրինակ, Ձեր մարզիչը (արտադպրոցական) կամ ղեկավարը (եթե աշխատում եք կամ ներգրավված եք որպես կամավոր)։ Բնութագրում շարադրված տեղեկությունները գաղտնի են։ Թույլատրելի ծավալը՝ մինչև 250 բառ։ Բնութագիրը պետք է ստորագրված լինի (էլեկտրոնային ստորագրություն)։

Խնդրացանկում ընտրեք ««C» բաժին. հասարակական բնութագիր» («Section C – Community Reference»)կետը և լրացրեք հարցաթերթը՝ նշելով այն երաշխավորատուի անունը, ազգանունը և էլ. փոստի հասցեն, որը Ձեզ բնութագիր է տրամադրելու։ Հարցաթերթը լրացնելուց և «Submit» («Ներկայացնել»)կոճակը սեղմելուց հետո մի քանի րոպեի ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի հղում պարունակող նամակ։ Հետևելով հղմանը և մուտքագրելով գաղտնաբառը՝ Ձեր երաշխավորատուն ստանում է «C» բաժին մուտք գործելու և այն լրացնելու թույլտվություն։ 

Այնուհետև խնդրացանկում ընտրելով «Community Reference» («Հասարակական բնութագիր»)կետը՝ նա կարող է սկսել լրացնել բացվող ձևաթուղթը։

Ուշադրությո՛ւն։Զգուշացրեք Ձեր երաշխավորատուին, որ նրա էլեկտրոնային հասցեին լրացման ենթակա հարցաթերթիկ է ուղարկվելու։ Երբեմն ավտոմատ կերպով ուղարկվող նամակներն արգելափակվում են դրանք զտող ծրագրերի կողմից, ուստի, եթե Ձեր երաշխավորատուն 10 րոպեի ընթացքում չի ստանում  այս հրավերը, ապա խնդրում ենք ստուգել «Spam» («Փոստաղբ») պանակը։ Եթե 24 ժամվա ընթացքում հրավերն այդպես էլ չի ստացվում, ապա խնդրում ենք Ձեր անձնական հաշվի խնդրացանկից ընտրել «Community Reference» («Հասարակական բնութագիր»)կետը և սեղմել «Resend Invitation» («Կրկին ուղարկել հրավերը») կոճակը: Մեկ այլ տարբերակ է «Delete» («Ջնջել»)կոճակի կիրառումը, այն է՝ ջնջել Ձեր երաշխավորատուի վերաբերյալ տեղեկությունները, մուտքագրել նոր տեղեկություններ և երաշխավորատուին կրկին ուղարկել նամակ, որը պարունակում է անձնական հաշիվ մուտք գործելու հղում:  Եթե այդ ամենից հետո համապատասխան նամակը, այնուամենայնիվ, չի հասնում, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ Armenia@uwcnc.org էլ. փոստի հասցեին։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք «Back to Submission» («Վերադարձ հայտին») կոճակը։

Քայլ 5. «D» բաժնի («Section D») լրացում՝դպրոցի բնութագիր: 

Բնութագիրը պետք է լրացնի դիմորդի ուսուցիչը՝ հայերեն կամ անգլերեն:

Այս բաժինը պետք է լրացնի այն ուսուցիչը, որը Ձեզ լավ է ճանաչում: Այն հանդիսանալու է Ձեր դպրոցական երաշխավորագիրը։ Բնութագրում շարադրված տեղեկությունները գաղտնի են։

Խնդրացանկում ընտրեք ««D» բաժին. ուսուցիչ» («Section D – Teacher»)կետը և լրացրեք հարցաթերթը՝ նշելով այն երաշխավորատուի անունը, ազգանունը և էլեկտրոնային փոստի հասցեն, որը Ձեզ բնութագիր է տրամադրելու։ Հարցաթերթը լրացնելուց և «Submit» («Ներկայացնել»)կոճակը սեղմելուց հետո մի քանի րոպեի ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի հղում պարունակող նամակ։ Հետևելով հղմանը և մուտքագրելով գաղտնաբառը՝ Ձեր երաշխավորատուն ստանում է «D» բաժին մուտ գործելու և այն լրացնելու թույլտվություն։

Խնդրացանկում նա պետք է ընտրի «School Reference Form» կոճակըև լրացնի ձևաթուղթը:

Ուշադրությո՛ւն։ Զգուշացրեք Ձեր ուսուցչին, որ նրա էլեկտրոնային հասցեին լրացման ենթակա հարցաթերթիկ է ուղարկվելու։ Երբեմն ավտոմատ կերպով ուղարկվող նամակներն արգելափակվում են դրանք զտող ծրագրերի կողմից, ուստի, եթե Ձեր ուսուցիչը 10 րոպեի ընթացքում չի ստանում այս հրավերը, ապա խնդրում ենք ստուգել «Spam» («Փոստաղբ») պանակը։ Եթե 24 ժամվա ընթացքում հրավերն այդպես էլ չի ստացվում, ապա խնդրում ենք Ձեր անձնական հաշվի խնդրացանկից ընտրել ««D» բաժին. ուսուցիչ» («Section D – Teacher»)կետը և սեղմել «Resend Invitation» («Կրկին ուղարկել հրավերը») կոճակը: Մեկ այլ տարբերակ է «Delete» («Ջնջել»)կոճակի կիրառումը, այն է՝ ջնջել Ձեր ուսուցչի վերաբերյալ տեղեկությունները, մուտքագրել նոր տեղեկություններ և ուսուցչին կրկին ուղարկել նամակ, որը պարունակում է անձնական հաշիվ մուտք գործելու հղում:  Եթե այդ ամենից հետո համապատասխան նամակը, այնուամենայնիվ, չի հասնում, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ Armenia@uwcnc.org էլ. փոստի հասցեին։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք «Back to Submission» («Վերադարձ հայտին») կոճակը։

Քայլ 6. հայտի ներկայացում։ 

«Status» («Կարգավիճակ») սյունակում կարող եք տեսնել Ձեր հայտի յուրաքանչյուր խնդրի ընթացիկ վիճակը (ներառյալ «B», «C» և «D» բաժինների լրացվածության աստիճանը)։ Երբ բոլոր բաժինները լրացված լինեն, ապա սեղմեք «Submit Application» («Ներկայացնել հայտը») կոճակը՝ Ձեր հայտը հայաստանյան ընտրության հանձնաժողովին ուղարկելու համար:

Ստուգե՛ք Ձեր հայտը:

Նախքան էլեկտրոնային հայտն ուղարկելը համոզվեք, որ.

  • Ամբողջությամբ լրացրել եք «A1» և «A2» բաժինները և կցել Ձեր անձնագրի, առաջադիմության վերաբերյալ քաղվածքի և անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության էլեկտրոնային պատճենները:
  • Ձեր ծնողները կամ խնամակալները լրացրել են «B» բաժինը:
  • «C» և «D» բաժինների բոլոր երաշխավորագրերն ու բնութագրերը լրացված և ուղարկված են:

«Status» («Կարգավիճակ»)սյունակի յուրաքանչյուր խնդրի դիմաց պետք է գրված լինի «Complete» («Կատարված է»)։

Էլեկտրոնային ստորագրություններ

«А1», «B», «C» և «D» բաժինները պետք է ստորագրվեն դրանք լրացնող անձանց կողմից։ Ստորագրելու համար տվյալ անձը պետք է մկնիկի սլաքը պահի «Signature» («Ստորագրություն») դաշտում, սեղմի մկնիկի ձախ կոճակը և ստորագրի: