Ընտրության չափորոշիչները
Դուք կարող եք դիմել, եթե՝
ա) Հայաստանի քաղաքացի եք կամ բնակվում եք Հայաստանում և հաճախում տեղական դպրոց:
բ) Հայաստանում բնակվող փախստական եք և բավարարում եք սահմանված տարիքային պահանջը: Ընտրության գործընթացում «փախստական» կարող է համարվել փախստականի կարգավիճակ ունեցող ցանկացած անձ, որին այդ կարգավիճակը շնորհվել է՝ համաձայն ՀՀ օրենքների կամ միջազգային իրավունքի, ինչպես նաև ցանկացած անձ, որը փախել է մերօրյա զինված հակամարտությունների գոտուց և այսօր ապրում է Հայաստանում: (Խնդրահարույց հայտերից խուսափելու համար, եթե «փախստականը», ինչպես սահմանված է այս փաստաթղթում, տեխնիկապես կարող է դիմել իր «տեղական» ազգային կոմիտեի միջոցով (իր քաղաքացիության երկրի ազգային կոմիտեի), բայց չի կարող դա անել ընթացիկ զինված հակամարտության և/կամ Հայաստանում բնակության հետևանքով, ապա պետք է ծանուցի «տեղական» ազգային կոմիտեին դրա մասին և տեղեկացնի վերջինիս հայաստանյան ազգային կոմիտեի միջոցով հայտը ներկայացնելու մասին:)
գ) Ձեր 16 կամ 17 տարին լրանում է UWC-ի քոլեջներում ուսումնական տարվա մեկնարկի դրությամբ (օրինակ՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ):
դ) դիմումը ներկայացնելու պահին Հայաստանի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտ եք կամ ուսումնարանի (ոչ դեռևս բուհի) ուսանող;
UWC IB Դիպլոմ ծրագրին համապատասխանության չափանիշներն ըստ տարիքի Ծնված
2006 | 2007 | 2008 |
---|---|---|
հունվար | հունվար | հունվար |
փետրվար | փետրվար | փետրվար |
մարտ | մարտ | մարտ |
ապրիլ | ապրիլ | ապրիլ |
մայիս | մայիս | մայիս |
հունիս | հունիս | հունիս |
հուլիս | հուլիս | հուլիս |
оգոստոս | оգոստոս | оգոստոս |
սեպտեմբեր |
սեպտեմբեր | սեպտեմբեր |
հոկտեմբեր | հոկտեմբեր | հոկտեմբեր |
նոյեմբեր | նոյեմբեր | նոյեմբեր |
դեկտեմբեր | դեկտեմբեր | դեկտեմբեր |
Մենք փնտրում ենք թեկնածուների, որոնք ցուցաբերում են.
Մտավոր հետաքրքրասիրություն և մոտիվացիա:
Շրջապատող աշխարհն ուսումնասիրելու ազնիվ ձգտում, մանրուքները նկատելու, ցանկացած հարցում առկա խնդիրները խորությամբ հասկանալու և դրանք լիովին վերլուծելու կարողություն:
Կյանքի ակտիվ դիրքորոշում:
Զարգանալու կարողություն և սեփական արժեքների մասին խորհելու, դրանք կասկածի տակ դնելու և դրանց առերեսվելու, ինչպես նաև անձի վարքագիծը ընտանիքում և համայնքում չափելու պատրաստականություն՝ զուգորդելով վերջինիս վարքագիծն ու արժեքները, համապատասխան և պատասխանատու կերպով սեփական համոզմունքների համաձայն գործելու հոժարություն:
Սոցիալական կարողություն:
Մարդկանց հետ շփում ստեղծելու, հարգանքով շփվելու, թիմով աշխատելու և լուծումներ գտնելու կարողություն և պատրաստականություն, տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս մտքերը ճշգրիտ կերպով արտահայտելու կարողություն:
Հաստատակամություն, անձնական պատասխանատվություն և ազնվություն:
UWC-ի մարտահրավերային և փոխակերպական փորձառության ընթացքում սեփական անձի մասին (ֆիզիկական և հուզական տեսանկյունից) հոգ տանելու կարողություն, ցանկություն՝ հավատարիմ մնալու UWC-ի ընդհանուր բարոյական և էթիկական սկզբունքներին, խոնարհության զգացում և այլոց կարծիքները լսելու և փորձին ծանոթանալու ու գնահատելու կարողություն:
Մասնակցություն UWC-ի գործին:
ձգտում, կարողություն և լուրջ խթան՝ ներդրում ունենալու և խթանելու UWC-ի արժեքները:
UWC-ի համակարգում կրթության կարևոր սկզբունք է ուսանողների պատրաստակամությունը՝ ավարտելուց հետո վերադառնալու իրենց տուն և իրենց ստացած գիտելիքները, հմտություններն ու փորձը ներդնելու՝ ի նպաստ իրենց երկրների զարգացման, խաղաղության ամրապնդման և տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև փոխըմբռնման խթանման: