Անցնել բովանդակությանը ↓

UWC-ի պատմությունը և ստեղծման գաղափարները

Ամենակարևոր բաներից մեկը, որ մենք կարող ենք սովորել, այն է, թե ինչպես հասկանալ միմյանց:

Այս գաղափարն է այն ամենի հիմքում, ինչ մենք անում ենք UWC-ում 1962 թ․-ին մեր առաջին դպրոցի հիմնադրումից ի վեր:

Մենք հավատում ենք, որ կրթությունը կարող է լինել ավելին, քան պարզապես անձնական առաջընթացը կամ համալսարան ավարտելը․ այն կարող է ոգեշնչել սովորողներին բացահայտելու, թե, որպես մարդ, ինչն է մեզ կապում իրար, և գործելու՝ որպես աշխարհում խաղաղության, համագործակցության և փոխըմբռնման առաջամարտիկ:

Որտեղ այն է սկսվել

«Կրթության առաջնահերթ խնդիրն եմ համարում ապահովել հետևյալ հատկանիշների գոյատևումը` նախաձեռնող հետաքրքրասիրություն, անպարտելի ոգի, հետամուտ լինելու մեջ համառություն, խելամիտ ինքնամերժման պատրաստակամություն և, ամեն ինչից վեր, կարեկցանք»:

Քուրթ Հան (UWC-ի հիմնադիր)

1955 թվականին կրթության ոլորտի առաջամարտիկ Քուրթ Հանը ելույթ ունեցավ Փարիզի՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում։ Իր այցի ընթացքում նա ոգեշնչված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  հակառակ կողմերում կռված զինվորականների ցուցաբերած համագործակցության և հավատարմության օրինակներով։

Հանն արդեն ներգրավված էր մի շարք դպրոցների և կրթական կազմակերպությունների հիմնադրման մեջ, և նրա գաղափարները կրթության վերաբերյալ անընդհատ զարգանում էին: Այդ ժամանակ նա հաճախ էր խոսում կրթության ուժի՝ որպես խաղաղության ճանապարհի, ինչպես նաև հասարակության մեջ «կարեկցանքի անկումը» ետ փոխելու անհրաժեշտության մասին:

Հենց այս գաղափարների միաձուլման շնորհիվ ի վերջո ծնվեց UWC-ն:

1958 թ․-ի ելույթում նա ասել է․

«Երիտասարդներին գրավելու երեք եղանակ կա։ Մեկը նրանց քարոզելն էվախենամ, որ դա կարթ է առանց ճիճու, երկրորդը նրանց ստիպելն է... և նրանց ասելը «Դուք պետք է կամավոր լինեք»..., և երրորդը այն կոչն է, որը երբեք չի ձախողվում՝ «Ձեր կարիքը կա»:

1962 թ․-ին UWC Atlantic-ը (ի սկզբանե կոչվում էր Atlantic College) Ուելսում (Միացյալ Թագավորություն), ընդունեց իր առաջին սովորողներին: Առաջին UWC դպրոցը կառուցվել է այն գաղափարի շուրջ, որ եթե տարբեր ծագում ունեցող երիտասարդները միասին կրթվեն, նրանք կկարողանան ձևավորել փոխըմբռնում, որը կարող է կանխել ապագա հակամարտությունները:

Դա աշխարհում առաջին միջազգային երկամյա քոլեջն էր 16-19 տարեկան դեռահասների համար:

UWC-ն մի վայր էր, որտեղ նրանք կսովորեին կարեկցել, ինչը նրանց թույլ կտար լսել և դիտարկել այլ տեսակետներ, նույնիսկ եթե դրանք շատ տարբեր էին իրենցից: Նրանք կսովորեին պաշտպանել այն, ինչ ճիշտ է անգամ մեծ ռիսկերի պարագայում: Եվ նրանք կսովորեին լինել տոկուն և սովորել սխալներից, քան հանձնվել:

Atlantic College-ի առաջին օրերից ցանկություն կար կրկնօրինակել մոդելը: Սառը պատերազմի ամենաթեժ շրջանն էր, և շատերն էին տեսնում այն գաղափարի առավելությունները, որը գնահատում էր փոխհարաբերությունները, կարեկցանքն ու ծառայությունը: 1960-ականների վերջին ստեղծվեց «Միացյալ համաշխարհային քոլեջներ» անվանումը, և շարժումը սկսեց իրականություն դառնալ։

UWC-ի առաջին միջազգային նախագահ Լորդ Մաունթբեթենը օգնեց UWC շարժմանը զարգանալ իր հյուսիսատլանտյան արմատներից դուրս: Նա վերահսկում էր ազգային կոմիտեների հիմնադրումը, որոնց գործառույթներն են հավաքագրել սովորողների և բարձրացնել իրազեկվածությունը UWC-ի մասին տարբեր երկրներում: Հետագա տարիներին UWC քոլեջներ կհիմնադրվեն Սինգապուրում և Կանադայում, իսկ ավելի ուշ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում:

UWC-ն միշտ եղել է լսելու և սովորելու մասին: Այն զարգացել և աճել է իր համայնքների և նրանց շրջապատող իրականության կարիքներին համապատասխան: Եվ խաղաղության, փոխըմբռնման և ճկունության հանդեպ նրա հանձնառությունը մնում է ամուր, ինչպես երբևէ:

Page 1

  • 2019


    Բացվել է UWC Արևելյան Աֆրիկան
    Կարդալ ավելին
  • 2017


    UWC ISAK Ճապոնիան է բացվում։
    Կարդալ ավելին
  • 2016


    UWC Թայլանդն է բացվում։
    Կարդալ ավելին
  • 2015


    UWC Չանգշուն է բացվում Չինաստանում։
    Կարդալ ավելին
  • 2014


    բացվում են  UWC Դիլիջանը Հայաստանում և UWC Ռոբերտ Բոշ քոլեջը Գերմանիայում։
    Կարդալ ավելին
  • 2012


    Սիմոն Բոլիվար Գյուղատնտեսական UWC-ն փակվում է՝ կապված Վենեսուելական կառավարության գործողությունների հետ, և դառնումլ հանրային համալսարան։
    Կարդալ ավելին
  • 2009


    UWC-ին է միանում UWC Մաստրիխտը՝ միավորելով երկու գործող միջազգային դպրոց՝ Մաստրիխտ միջազգային դպրոցը և Յոփենհոֆ միջազզգային տարրական դպրոցը։
    Կարդալ ավելին
  • 2006


    UWC Կոստա Ռիկա, նախկինում Կոստա Ռիկա ՍՈՍ Հեռման Գմեյրներ միջազգային դպրոցը միանում է UWC-ին։ UWC Մոստառը բացվում է Բոսնիա և Հերցեգովինայում։
    Կարդալ ավելին
  • 1999


    Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան դառնում է UWC պատվավոր նախագահ։
    Կարդալ ավելին
  • 1997


    բացվում է UWC Մահինդրա Քոլեջը Հնդկաստանի Փյուն վայրում։
    Կարդալ ավելին
  • 1995


    Հորդանանի թագուհի Նուռը և ռասայական խտրականության դեմ պայքարող Նելսոն Մանդելան դառնում են UWC համատեղ նախագահներ։ Կարմիր խաչ Նորդիկ UWC-ն Նորվեգիայում բացվում է որպես համարձակ նախաձեռնություն համատեղ Միջազգային Կարմիր Խաչի և  Կարմիր Կիսալուսնի Շարժման և ութ Սկանդինավյան կառավարությունների հետ։
    Կարդալ ավելին
  • 1992


    բացվում է Հոնկոնգի Լի Պո Չուն UWC-ն։
    Կարդալ ավելին
  • 1990-ներ


    Սկսվում են UWC կարճ ծրագրերը՝ օգնելով ավելի շատ երիտասարդների օգուտ քաղել մեր առաջադիմական կրթական մոդելից։
    Կարդալ ավելին
  • 1988


    Ուելսի արքայազնը և ագրոնոմ Դոկտոր Լուիս Մարկանո Կոելլոն օգնում են հիմնել UWC քոլեջ Վենեսուելայում՝ Սիմոն Բոլիվար գյուղատնտեսական UWC-ն։
    Կարդալ ավելին
  • 1982


    բացվում են ևս երկու քոլեջներ՝ UWC ԱՄՆ-ը Նյու-Մեխիկոյում և UWC Ադրիատիկը Իտալիայում։
    Կարդալ ավելին
  • 1981


    Ուոթերֆորդ Կամբալա դպրոցը, որը 1963-ին Սվազիլենդում հիմնվել էր որպես տարբեր ռասաների դպրոց՝ հակադրվելու Հարավային Աֆրիկայի մեկուսացնող քաղաքականությանը, դառնում է UWC Ուոթերֆորդ Կամբալա Հարավային Աֆրիկա։
    Կարդալ ավելին
  • 1978


    Ուելսի արքայազնը դառնում է UWC նախագահ։
    Կարդալ ավելին
  • 1975


    Սինգապուրի Միջազգային Դպրոցը դառնում է UWC լիարժեք անդամ՝ այժմ կոչվելով UWC Հարավարևելյան Ասիա։
    Կարդալ ավելին
  • 1974


    Փիրսոն UWC Քոլեջը բացվում է Կանադայի Վիկտորիայում։ Կանդայի նախկին վարչապետ և Նոբելյան Մրցանակի դափնեկիր Լեսթեր Բ․ Փիրսոնը Քոլեջի ոգեշնչման աղբյուրն էր։
    Կարդալ ավելին
  • 1971


    Սինգապուրի Միջազգային Դպրոցը պաշտոնապես բացվում է որպես UWC հաղորդակից անդամ։
    Կարդալ ավելին
  • 1970


    Հիմնվում են ազգային կոմիտեներ, որոնք պետք է զարգացնեն  UWC-ն տարբեր երկրներում և ընտրեն ուսանողներ մեր դպրոցների և քոլեջների համար։
    Կարդալ ավելին
  • 1967


    Լորդ Մաունթբաթենը դառնում է շարժման նախագահ, որպեսզի շարժումը միջազգայնացվի, իսկ մեկ տարի անց հենց ինքն էլ ստեղծում է «Միացյալ Աշխարհի Քոլեջներ» եզրույթը։
    Կարդալ ավելին
  • 1962


    Հիմնվում է UWC-ն՝ առաջին անգամ ընդունելով Ատլանտիկ Քոլեջի ուսանողներին, ինչը Թայմսի կողմից հռչակվեց ամենահիասքանչ փորձը կրթության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած։
    Կարդալ ավելին
  • Ժամանակագրությունը

    Այսօր UWC շարժումը ներառում է՝

    18


    18 դպրոց և քոլեջ:

    155


    Տեղականներկայացուցչություններ (ազգային կոմիտեներ) ավելի քան 150 երկրում:

    60,000


    Դպրոցների և քոլեջների, ինպչես նաև կարճաժամկետ ծրագրերի ավելի քան 60 000շրջանավարտ՝ ավելի քան 180 երկրից: