Լորդ Լուիս Մաունթբեթեն
UWC-ի նախկին Նախագահ
Լորդ Մաունթբեթենը պատասխանատու էր «Միացյալ համաշխարհային քոլեջներ» անվան հեղինակության, ինչպես նաև դրա՝ որպես շարժում, ընդլայնման համար, որն այժմ ունի քոլեջներ ամբողջ աշխարհով մեկ: Դա նրա ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր, որով հպարտանում էր արդեն թոշակի անցած ժամանակահատվածում:
Մաունթբեթենը բրիտանական թագավորական ընտանիքի անդամ էր։ Մեծանալով նշանավոր զինվորականի ընտանիքում՝ նա ծառայել է և՛ Առաջին, և՛ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում և, ի վերջո, հետևել է հոր հետքերին՝ 1954 թ․-ին դառնալով բրիտանական նավատորմի առաջին ծովային ղեկավար, իսկ այնուհետև 1959 թ.-ին՝ Բրիտանական զինված ուժերի ղեկավար որպես Պաշտպանության շտաբի պետ: Սակայն, երբ նա թոշակի անցավ, նա իր մնացած տարիները նվիրեց միջազգային գործերին և հակամարտություններից խուսափելուն:
1967 թ․-ին նշանակվել է UWC շարժման նախագահ։ Նրա պաշտոնավարման ընթացքում UWC-ն ընդլայնվել է դեպի Սինգապուր 1971 թ․-ին և Կանադա 1974 թ․-ին: Նա նաև վերահսկել է ազգային կոմիտեների ստեղծումը, որոնք օգնում էին UWC-ին ընտրել սովորողներ աշխարհի տարբեր երկրներից և ստեղծել համայնքներ՝ հիմնված կարեկցանքի և բազմազանության արժեքների վրա:
1978 թ․-ին նա նախագահի պաշտոնը փոխանցեց իր մեծ եղբորորդուն՝ Ուելսի արքայազն Չարլզին։