Անցնել բովանդակությանը ↓

Ինչպես լրացնել առցանց հայտադիմումը

UWC քոլեջների առցանց հայտադիմումը լրացնելու ուղեցույց

Քայլ 1. Գրանցում և անձնական հաշվի ստեղծում 

Հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել «Ընտրության չափորոշիչները» բաժնում գտնվող հղմանը և գրանցվել:

Գրանցման էջում պետք է մուտքագրեք ձեր անձնական էլ. հասցեն, անունը, ազգանունը (անգլերեն) և գաղտնաբառը, որով կկարողանաք մուտք գործել հայտադիմումի համակարգ: Այնուհետև սեղմեք «Create account» կոճակը:

10 րոպեի ընթացքում դուք կստանաք հղում էլ․ փոստի միջոցով, որին հետևելով և մուտքագրելով ձեր գաղտնաբառը՝ կկարողանաք մուտք գործել ձեր անձնական հաշիվ:

Ուշադրություն. Ավտոմատ կերպով ուղարկվող հաղորդագրություններն երբեմն ընկնում են «spam» պանակի մեջ, ուստի եթե տասը րորեի ընթացքում չեք ստացել հղումը, ապա նախ ստուգեք

«spam» պանակը: Եթե 24 ժամվա ընթացքում չստանաք հղումը խնդրում ենք կապվել մեզ հետ armenia@uwcnc.org հասցեով: 

Ձեր հաշիվ մուտք գործելուց հետո պետք է լրացնել համառոտ «ընտրության չափորոշիչների» հարցաշար  և ընտրել, թե ինպես եք դիմելու՝

  • UWC ազգային կոմիտեի միջոցով (հաջողակ թեկնածուները իրավասու են դիմել կրթաթոշակի՝ կարիքի հիման վրա), կամ
  • UWC միջազգային ընտրության միջոցով (հաջողակ թեկնածուները պետք է վճարեն ուսման վարձը ամբողջությամբ)

Եթե ընտրեք «UWC National Committee» տարբերակը, համակարգը ձեզ կառաջարկի, թե որ ազգային կոմիտեի միջոցով կարող եք դիմել: Հարցաշարը լրացնելուց հետո պետք է սեղմել «Ծրագրեր» տեսնելու համար, թե որ ազգային կոմիտեի միջոցով եք իրավասու դիմել:Հաշվի առեք, որ դուք կարող եք հայտադիմում ներկայացնել միայն մեկ ազգային կոմիտե:

Ընտրած տարբերակից հետո ձեր անձնական հաշվում կգտնեք ինտերակտիվ անելիքների ցանկ (Task list), որտեղ երևում է հայտադիմումի տարբեր անելիքների ընթացիկ կարգավիճակը:

Քայլ 2. 1-4-րդ անելիքների լրացում - տեղեկություն դիմորդի մասին  

Այս հատվածը լրացվում է դիմորդի կողմից անգլերեն:

  • անձնական տվյալներ;
  • կոնտակտային տվյալներ; 
  •  ակադեմիական առաջադիմության մասին - (գնահատականների) թերթիկ (կնքված և ստորագրված կրթական հաստատության կողմից), եթե 10-րդ դասարանի աշակերտ եք, ապա 9-րդ դասարանի ատեստատը բավական է: Անհրաժեշտ կլինի նաև թարգմանել գնահատականների թերթիկը անգլերեն (պաշտոնական թարգմանության կարիք չկա);
  • հայտադիմումի բովանդակային մասը, որը ներառում է նաև էսսե:

«Task List» - ից ընտրեք համապատասխան բաժինները ըստ հերթականության և լրացրեք հայտնվող էլ․ ձևաթղթերը:

Քայլ 3. 5-րդ անելիքի լրացում - ծնող(ներ)ի/խնամակալ(ներ)ի տվյալներ և լիազորություններ  

Այս հատվածը պետք է լրացվի դիմորդի ծնող(ներ)ի կամ խնամակալ(ներ)ի կողմից անգլերեն կամ հայերեն:

«Task List» - ից ընտրեք «Ծնող(ներ)ի/խնամակալ(ներ)ի տվյալներ և լիազորություններ » (Parent(s)/Guardian(s) Information and Authorization) և լրացրեք ձևաթուղթը՝ նշելով այն ծնողի անունը, ազգանունը և էլ. հացեն, ով լրացնելու է անելիքը, և կամընտիր հաղորդագրություն, որը կցվելու է նրանց հրավերին: Ձևաթուղթը լրացնելուց և «Send request» սեղմելուց հետո ծնողը/խնամակալը կստանա համապատասխան հղումով հրավեր էլ. փոստի միջոցով: Հետևելով հղմանը՝ ծնողը կամ խնամակալը կկարողանա լրացնել  ձևաթուղթը: Հաշվի առեք, որ դուք չեք կարողանա հանձնել հայտադիմումը մինչև այս հատվածը չլրացվի ծնողի/խնամակալի կողմից: 

«Task List» - ում ծնողը պետք է ընտրի «Ծնողի կամ խնամակալի ձեւաթուղթ»(Parent’s or Guardian’s Form) և լրացնի այն: 

Կարևոր. Զգուշացրե՛ք ձեր ծնողին/խնամակալին, որ նա հղում է ստանալու իր էլ. փոստին և պետք է լրացնի ձևաթուղթը: Ավտոմատ կերպով ուղարկվող հաղորդագրություններն երբեմն ընկնում են «spam» պանակի մեջ, ուստի եթե տասը րոպեի ընթացքում ձեր ծնողը/խնամակալը չի ստացել հղումը, ապա նախ պետք է ստուգի «spam» պանակը: Եթե 24 ժամվա ընթացքում նա չստանա հղումը, ապա «Task List» -ից ընտրեք «Ծնող(ներ)ի/խնամակալ(ներ)ի տվյալներ և լիազորություններ» և սեղմեք «Resend Request» կոճակը կամ սեղմեք «Withdraw Request»` ջնջելով ձեր ծնողի/խնամակալի տեղեկությունները, նորից լրցարեք դրանք և նոր հրավեր ստեղծեք, որպեսզի ծնողը այդ հղումով կարողանա մուտք գործել հաշիվ: Եթե դրանից հետո ևս ձեր ծնողը/խնամակալը չստանա հրավերը, խնդրում ենք կապվել մեզ հետarmenia@uwcnc.org հասցեով: 

Քայլ 4. 6-րդ անելիքի լրացում - համայնքային երաշխավորագիրԵրաշխավորագիրը կարող է լրացվել անգլերեն կամ հայերեն:  

Այս հատվածը պետք է լրացվի այնպիսի անձի կողմից, ով կարող է համայնքային երաշխավորագիր ներկայացնել դիմորդի համար: Այն չի կարող լրացվել դպրոցի ուսուցչի, ընտանիքի անդամի կամ ընկերոջ կողմից: Լրացնող անձը պետք է լինի 18 տարին լրացած և պետք է լավ ճանաչի դիմորդին: Այդպիսի անձ կարող է լինել, օրինակ` դպրոցից դուրս մարզիչը, դիմորդի աշխատանքի կամ կամավորության ղեկավարը: Երաշխավորագրում գրվածը գաղտնի է: Այս անձից կխնդրվի մանրամասն երաշխավորական նամակ ներկայացնել այն պարագայում, եթե դիմորդը հասնի ընտրության վերջնական փուլ:

«Task List» - ից ընտրեք «Համայնքային երաշխավորագիր» (Community Reference) և լրացրեք այն անձի տվյալները, ով երաշխավորական նամակ է գրելու ձեզ համար: «Send Request» սեղմելուց հետո այդ անձը կստանա հրավեր հղումով իր էլ․ փոստին: Այդ հղումին հետևելով և մուտքագրելով գաղտնաբառ` երաշխավորող անձը պետք է լրացնի ձևաթուղթը:

«Task List» - ից նա պետք է ընտրի «Community Reference Form» և լրացնի հայտնվող ձևաթուղթը:

Կարևոր. Զգուշացրե՛ք այդ անձին, որ նա պետք է հղում ստանա իր էլ. փոստին և լրացնի ձևաթուղթը: Ավտոմատ կերպով ուղարկվող հաղորդագրություններն երբեմն ընկնում են «spam» պանակի մեջ, ուստի եթե տասը րոպեի ընթացքում երաշխավորող անձը չի ստացել հղումը, ապա նախ պետք է ստուգի «spam» պանակը: Եթե 24 ժամվա ընթացքում նա չստանա հղումը, ապա «Task List» - ից ընտրեք «Համայնքային երաշխավորագիր» (Community Reference) և սեղմեք «Resend Request» կոճակը կամ սեղմեք «Withdraw Request»` ջնջելով տեղեկությունները, նորից լրացրեք դրանք և նոր հրավեր ստեղծեք: Եթե դանից հետո ևս նա չստանա հրավերը, խնդրում ենք կապվել մեզ հետ armenia@uwcnc.org հասցեով:

Քայլ 5. 7-րդ անելիքի լրացում - դպրոցական երաշխավորագիր  

Այս երաշխավորագիրը պետք է լրացվի դիմորդի ուսուցչի կողմիցանգլերեն կամ հայերեն:

Այս հատվածը պետք է լրացվի այնպիսի ուսուցչի կողմից, ով դիմորդին լավ է ճանաչում: Սա ձեր ակադեմիական երաշխավորագիրն է, որը գաղտնի է: Եթե դուք հասնեք վերջնական ընտրության փուլ, ապա ձեր ուսուցչից կպահանջվի մանրամասն երաշխավորական նամակ:

«Task List» - ից ընտրեք «Դպրոցական երաշխավորագիր» (School Reference) և լրացրեք այն ուսուցչի տվյալները, ով երաշխավորական նամակ է գրելու ձեզ համար: «Send Request» սեղմելուց հետո այդ անձը կստանա հրավեր իր էլ․ հասցեին: Հրավերի հղումին հետևելով և մուտքագրելով գաղտնաբառ` երաշխավորող անձը պետք է լրացնի ձևաթուղթը։

«Task List» - ից նա պետք է ընտրի «School Reference Form» և լրացնի հայտնվող ձևաթուղթը:

Կարեւր. Զգուշացրե՛ք ձեր ուսուցչին, որ նա պետք է հղում ստանա իր էլ փոստին և լրացնի ձևաթուղթը: Ավտոմատ կերպով ուղարկվող հաղորդագրություններն երբեմն ընկնում են «spam» պանակի մեջ, ուստի եթե տասը րոպեի ընթացքում երաշխավորող անձը չի ստացել հղումը, ապա նախ պետք է ստուգի «spam» պանակը: Եթե 24 ժամվա ընթացքում նա չստանա հղումը, ապա ընտրեք «Դպրոցական երաշխավորագիր» և սեղմեք «Resend Request» կոճակը կամ սեղմեք «Withdraw Request»` ջնջելով տեղեկությունները, նորից լրացրեք դրանք և նոր հրավեր ստեղծեք: Եթե դանից հետո ևս ուսուցիչը չստանա հրավերը, խնդրում ենք կապվել մեզ հետ armenia@uwcnc.org հասցեով:

Քայլ 6. 8-10-րդ անելիքների լրացում - փաստաթղթերի վերբեռնում 
  • Ընտրելով «Profile photo» հատվածը` վերբեռնեք ձեր լուսանկարը: Լուսանկարի վրա պետք է լավ երևա ձեր դեմքը: Համակարգը ընդունում է *.jpg, *.gif, *.png ֆորմատները:
  • Պետք է կցեք ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, ծննդյան վկայական կամ նույնականացման քարտ)` ընտրելով Upload a copy of your Passport or ID or Birth certificate: Եթե հայտադիմումի ներկայացման պահին չունեք անձնագիր, ապա մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք դիմեք անձնագրի համար, քանի որ այն ձեզ պետք կլինի այն պարագայում, եթե հաջողությամբ հաղթահարեք ընտրությունը: Պահանջվող փաստաթղթերը հաջողությամբ կցելուց հետո սեղմեք «Mark as complete».
  • Դիմորդի և նրա ծնողներից/խնամակալներից մեկի կողմից լրացված և ստորագրված Անձնական տվյալների մշակման թույլտվության պատճենը (  փաստաթուղթը կարող եք վերբեռնել անելիքներից (Tasks)և պետք է կցել՝ ընտրելով Upload a copy of the Consent to Personal Data Processing: Ավարտելուց հետո սեղմեք «Mark as complete».
Քայլ 7. Հայտադիմումի հանձնում  

«Task List» - ում կարող եք տեսնել ձեր հայտադիմումի յուրաքանչյուր քայլի, այդ թվում նաև ձեր երաշխավորագրերի կարգավիճակը, և ավարտված անելիքները: Երբ բոլոր հատվածները լրացված կլինեն, սեղմեք «Submit » կոճակը հայտադիմումը ազգային կոմիտեին ներկայացնելու համար:

Մինչ այդ, նորից ստուգե՛ք ձեր հայտադիմումը:

Այն հանձնելուց առաջ  կարող եք օգտվել «Review» կոճակից, որը գտնվում է «Submit» կոճակի կողքին, որպեսզի համոցվեք, որ բոլոր ձևաթղթերը լրացված են, և որ գոհ եք ձեր հայտադիմումից։