Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Մաաստրիխտ

Մաաստրիխտ, Նիդեռլանդներ

900 ուսանող՝

4-18 տարեկան

Founded

2009

3 March 2017

UWC Maastricht-ը բազմամշակութային դպրոց է, որը հյուրընկալում է ավելի քան 100 տարբեր ազգությունների սովորողների: Այն գործում է Նիդեռլանդների հանրային կրթական համակարգի շրջանակներում և սուբսիդավորվում է Նիդեռլանդների կառավարության կողմից: Դպրոցը ձևավորվել է ինչպես Մաաստրիխտի միջազգային հանրության, այնպես էլ UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված սովորողների կարիքները սպասարկելու համար: UWC Maastricht-ն ընդունում է 4-ից 19 տարեկան սովորողների:

Երեք առանձնահատկությունները

  • Տարրական և միջնակարգ դպրոց, ռեզիդենցիալ և ոչ ռեզիդենցիալ սովորողներ - UWC Maastricht-ը հյուրընկալում է ավելի քան 900 միջազգային սովորողների՝ 4 տարեկանից մինչև 18 տարեկան: Նրանց մեծամասնությունն ապրում է իրենց ընտանիքների հետ տարածաշրջանում: IBDP 200 ռեզիդենցիալ սովորողներ ապրում են կամպուսում:
  • Սոցիալական ազդեցության ծրագիր - UWC Maastricht-ը մշակել է սոցիալական ազդեցության ծրագիր, որը ներառում է գործողությունների վրա հիմնված դասընթացներ, սոցիալական ձեռներեցություն, սովորողների ղեկավարած կոնֆերանսներ և համայնքային ծառայության նախագծեր: Սովորողները զարգացնում են հմտություններ և վերաբերմունք, որոնք անհրաժեշտ են հասարակության ակտիվ մասնակից լինելու, խնդիրներն ու անարդարությունները բացահայտելու համար, որտեղ էլ որ դրանք լինեն:
  • Դիրքը - UWC Maastricht-ի կամպուսը գտնվում է Մաստրիխտի շատ կանաչ և սաղարթ հատվածում, քաղաքի կենտրոնին մոտ և Գերմանիայի և Բելգիայի սահմանին: Մաստրիխտ քաղաքը միջազգային այցելուների և զբոսաշրջիկների համար Հոլանդիայի առաջատար ուղղություններից է: Այն ունի բաց, բազմալեզու, նորարար կենսունակությամբ  լի հասարակություն:
Դասասենյակում 

UWC Maastricht-ն առաջարկում է հայեցակարգային ծրագիր տարրական դպրոցի 4-ից 11 տարեկան սովորողների համար:

Տարրական ծրագիրը (4-11 տարեկաններ) բաղկացած է մի շարք առարկաներից, ինչպես նաև մի քանի ընտրովի առարկաներից՝ կախված անգլերենի սահուն մակարդակից:

IB միջնակարգ ծրագիրը (11-16 տարեկաններ) խրախուսում է սովորողներին ընդունել և հասկանալ ավանդական դպրոցական առարկաների և իրական աշխարհի միջև կապերը և դառնալ քննադատական և վերլուծող մտածողներ:

16-18 տարեկաններին Քոլեջն առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիր (IBDP) ուսումնական ծրագիր: Ստանդարտ դասընթացների հետ մեկտեղ UWC Maastricht-ն առաջարկում է հոլանդերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, համաշխարհային արվեստ և մշակույթ, համաշխարհային քաղաքականություն, կերպարվեստ, երաժշտություն:

Դասասենյակից դուրս 

UWC Maastricht-ը խթանում է սոցիալական ձեռներեցությունն սովորողների և աշխատակիցների շրջանում՝ տրամադրելով նրանց գործիքներ և միջոցներ նախագծեր սկսելու և դրանք կայուն դարձնելու համար: Youth Social Entrepreneurship (YSE) Programme-ին մասնակցությունը պարտադիր է IBDP առաջին կուրսի բոլոր սովորողների համար: IBDP առաջին կուրսում սովորողները մշակում, ծրագրում և իրականացնում են տեղի «Project week»-ը՝ ծառայություն մատուցելով Մաստրիխտի տեղի համայնքին: Ավելին, բոլոր IBDP սովորողներին կոչ է արվում կազմակերպել կամընտրային «Project week»-եր Եվրոպայում՝ իրենց արձակուրդների ժամանակ, ուշադրությունը սևեռելով ծառայության, ստեղծագործականության, ֆիզիկական ակտիվության և ընդհանուր առմամբ նորը բացահայտելու վրա:

Ամենամյա երկօրյա Իմացության տեսության կոնֆերանսը (Theory of Knowledge (TOK) Conference) սովորողներին հնարավորություն է տալիս քննադատաբար մոտենալ իրենց շրջապատող աշխարհին հեղինակավոր բանախոսների հետ միասին:

Քառօրյա Խաղաղության Միջազգային Կոնֆերանսի ընթացքում խաղաղարարները, մարտահրավեր նետողները, փաստաբանները և փորձագետները ամբողջ աշխարհից իրենց գիտելիքն են փոխանցում և ոգեշնչում իրենց դասախոսությունների միջոցով: Այն սովորողները, ովքեր ապրել են հակամարտության գոտիներում կամ անձնական կապեր ունեն տարբեր ձևաչափի կոնֆլիկտների հետ, հետաքրքիր մտքեր են արտահայտում և առաջարկում լուծման միտված քննարկումներ:

Մաստրիխտի Միացյալ ազգերի մոդելային կոնֆերանսը և TEDxYouth@Maastricht-ը երկու այլ ամենամյա միջոցառումներ են, որոնք բացառապես սովորողների կողմից են կազմակեպվում:

Կամպուսը և հարմարությունները  

Կամպուսը կառուցվել է 2015 թվականին պուրակ հիշեցնող վայրում, Մաաստրիխտի կենտրոնի հյուսիսարևելյան մասում: Վայրը շրջապատված է սպորտային դաշտերով, անգլիական ոճի բնական արգելոցով և նորակառույց շենքերով: Կամպուսին հասնելու համար անհրաժեշտ է անցնել կամուրջը, որը միայն հետիոտների և հեծանվորդների համար է:

Աշխարհագրական դիրքը 

UWC Maastricht-ը գտնվում է Մաստրիխտում, միջազգային մի քաղաքում, որը Նիդեռլանդների ամենակարևոտ և ամենահարավային մասում է գտնվում: Քաղաքի կենտրոնը հեծանվով ընդամենը 10 րոպեի հեռավորության վրա է:

Ընդունելությունը 

Մանկապարտեզային, կրտսեր և միջին դպրոցներում ցերեկային ուսուցման համար դիմումները պետք է լրացվեն համապատասխանեն միջազգային իրավունքի մասին հոլանդական օրենքին: Գիշերօթիկ կրթություն ստանալ ցանկացող սովորողները պետք է դիմեն իրենց երկրի UWC national committee միջոցով: Հավելյան տեղեկության համար այցելեք քոլեջի կայքը:

Contact Details


UWC Մաաստրիխտ

Փոստարկղ 1187

6201  BD Մաաստրիխտ

Նիդեռլանդներ

www.uwcmaastricht.nl

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում