Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Թաիլանդ

Փհուկետ, Թաիլանդ

380 ուսանող`

18 ամսականից մինչև 18 տարեկան

Founded

2008

3 March 2017

Շրջապատված կուսական անձրևային անտառներով՝ UWC Thailand-ը գտնվում է Ֆուկետի կանաչապատ լեռների ստորոտում, կղզու բանուկ քաղաքների կենտրոններից հեռու: Մեր եզակի գտնվելու վայրը և՛ խորհրդանշական է, և՛ դիտավորյալ. հիշեցնենք, որ բացի ակադեմիական խստությունից, UWC Thailand-ի համայնքը կարևորում է գլոբալ քաղաքացիությունը, առողջությունը և շրջակա միջավայրի պահպանությունը: Կորալային խութերի մոնիտորինգից մինչև դրական գիտակցության ներդրում, մեր սովորողների, մեր համայնքի և մեր մոլորակի բարելավումը մեր ամեն ինչի կենտրոնում են:

Երեք առանձնահատկությունները

 

UWC Thailand-ը նպատակ ունի իրականացնել UWC առաքելությունը՝ տրամադրելով գիտակցված և բազմաբովանդակ կրթություն, որը հիմնված է «Լավ սրտի, հավասարակշռված մտքի և առողջ մարմնի» միջև կապի հավատքի վրա:

  • Լավ սիրտ - UWC Thailand-ը իր ուսումնական ծրագրի մեջ է ներառում Սոցիալական էմոցիոնալ ուսուցումը և Գիտակցությունը՝ տրամադրելով աջակցություն իր համայնքի յուրաքանչյուր անդամին կյանքի հիմնական հմտությունների զարգացման գործում, ներառյալ ինքնագիտակցությունը և կառավարումը, սոցիալական իրազեկումն ու արդյունավետությունը, ինչպես նաև աշխատանքին էթիկական և արդյունավետ մոտեցում ցուցաբերելը:
  • Հավասարակշռված միտք - UWC Thailand-ը խորքային հանձնառություն ունի փորձառական ուսուցման և ուսուցումը բոլորի համար գրավիչ և իմաստալից դարձնելու գործում: Գործունեության և փորձառությունների միջոցով, որոնք սովորողներին թույլ են տալիս զարգացնել և ի վերջո տիրապետել հմտություններ, մեր սովորողները սովորում են մարտահրավեր նետել իրենք իրենց մանկապարտեզի հենց առաջին օրից մինչև DP քննություններ: Խստապահանջ ակադեմիական, ինչպես նաև բացօթյա կրթության, արտադասարանական միջոցառումների, ընդլայնված էսսեների հետազոտության և մեկշաբաթյա ծառայության ծրագրի պլանավորման միջոցով մեր սովորողներն ամեն տարի գիտակցում են այն, ինչ մենք արդեն գիտենք. նրանք ունակ են շատ ավելիին, քան կարծում են:
  • Առողջ մարին - Գտնվելով Թանյապուրայի՝ Ասիայի ամենամեծ սպորտային և առողջարանային հանգստավայրի հարևանությամբ, մեր սովորողները (և նրանց ծնողները) վայելում են անհավանական սպորտային և առողջարանային հարմարություններ: Թանյապուրան ունի չորս լողավազան, վեց թենիսի կորտեր, վազքուղի լրիվ չափի ռեգբիի դաշտով, մարզադահլիճներ, ֆիթնես ստուդիաներ և գիտակցության կենտրոն: Որպես մարզիկների համար հարմար դպրոց և Սպորտի համաշխարհային ակադեմիայի անդամ՝ մեր սովորող մարզիկները կարող են հավասարակշռել էլիտար մակարդակի լողի և եռամարտի մարզումները Թանյապուրայում համաշխարհային մակարդակի կրթության հետ՝ ուսուցիչների և մարզիչների աջակցությամբ:
Դասասենյակում 

IB բոլոր դպրոցների նպատակն է ստեղծել «հետաքրքրասեր, բանիմաց, հոգատար երիտասարդներ, ովքեր մոտիվացված են հասնել հաջողության»: UWC Thailand-ում մենք հավատում ենք, որ սովորել նշանակում է գործել: Այս փորձառության ընթացքում մենք առաջացնում ենք հետաքրքրասիրություն սովորողների մոտ՝ օգտագործելով ուղղորդող հարցեր, որոնք կօգնեն նրանց առաջ շարժվել և ինքնուրույն գտնել պատասխաններ:

Որպես Միջազգային բակալավրիատի լիազորված դպրոց՝ մենք առաջարկում ենք տարրական կրթություն 3-12 տարեկան սովորողների համար, միջնակարգ դպրոցի ծրագիրը նախատեսված է 11-16 տարեկան սովորողների համար, իսկ 16-19 տարեկանների համար UWC Thailand-ն առաջարկում է Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի (IBDP) ուսումնական ծրագիրը։

Մեր մանկապարտեզային և նախադպրոցական ծրագրերը 2-3 տարեկան սովորողների համար նույնպես հիմնված են IB փիլիսոփայության վրա իրենց տարիքին համապատասխան և խաղային միջավայրում:

Դպրոցը նաև հավատարմագրված է Միջազգային դպրոցների խորհրդի կողմից, որը ճանաչված է աշխարհի նախարարությունների, կրթության վարչությունների և համալսարանների կողմից՝ որպես բարձրորակ, միջազգային կրթության նկատմամբ դպրոցի նվիրվածության ցուցաբերում:

UWC-ի հիմնական արժեքների և IB սովորողի պրոֆիլի համադրման միջոցով UWC Thailand-ն ապահովում է կրթական փորձ, որը.

● խրախուսում է բոլոր տարիքի սովորողներին քննադատաբար մտածել և մարտահրավեր նետել ենթադրություններին
● խրախուսում է բոլոր տարիքի սովորողներին հաշվի առնել ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ համատեքստերը՝ խթանելու միջմշակութային ըմբռնումը և գլոբալ քաղաքացիությունը
● զարգացնում է բազմալեզու սովորողներ
● խթանում է անձնական պատասխանատվությունը և ազնվությունը
● հարգում է փոխադարձ պատասխանատվությունն ու հարգանքը
● զարգացնում է կարեկցանք և ցմահ նվիրվածություն ծառայությանը
● սովորեցնում է հարգել շրջակա միջավայրը
● դաստիարակում է իդեալիզմի, անձնական մարտահրավերի, գործողության և անձնական օրինակի զգացում:

Դասասենյակից դուրս 

Թվային ժամանցի, սոցիալական մեկուսացման և աճող անգործության դարաշրջանում սպորտի, միջոցառումների և բացօթյա ու փորձառական կրթության կարիքը երբեք ավելի մեծ չի եղել: Սպորտը UWCT-ում կյանքի անբաժանելի մաս է, որտեղ սկզբունքային լինելը և լավ մարզական վիճակ զարգացնելը մեր հիմնական նպատակն է՝ գավաթներ հավաքելու փոխարեն (չնայած հաճախ տեսնում ենք, որ մեկը ծնում է մյուսին): UWCT-ում սպորտը ոչ միայն նպաստում է «Լավ սիրտ, հավասարակշռված միտք և առողջ մարմին» մեր կարգախոսին, այլև շոշափելի կերպով սովորեցնում է հաղորդակցություն, առաջնորդություն, ժամանակի կառավարում, ինչպես նաև համագործակցություն և կոլեկտիվ պատասխանատվություն:

Նույն տրամաբանությամբ մենք բացօթյա տարածքը դիտում ենք որպես դասասենյակ, որտեղ ֆիզիկապես դժվար փորձառությունները հզոր ազդեցություն են ունենում երիտասարդի մտավոր, ֆիզիկական, հոգևոր, սոցիալական և բարոյական զարգացման վրա: Մեր սովորողների բացօթյա փորձառությունները՝ սկսած 1-ին դասարանից, ներառում են պլանավորում, նախապատրաստում և մասնակցություն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ արշավ, մագլցում, կայակավարություն, նավարկություն և լեռնային հեծանվավազք, որոնք բոլորն էլ մեր ամենամյա ճամբարների և/կամ արշավախմբերի ասպեկտներն են:

Մեր սովորողի կրթական փորձը համալրելու համար UWCT-ն առաջարկում է Համադասարանական գործունեության (CCAs) և Արտադասարանական գործնեության (ECAs) հսկայական և կենսական մի շարք, որը նախատեսված է սովորողներին և ավելի լայն համայնքին միավորել ուսման, առողջ մրցակցության, հանգստի, ներկայացումների և միմյանց հետ կիսվելու հիմքի վրա։ Այս գործողություններն օգնում են ընդլայնել յուրաքանչյուր սովորողի փորձը և բարելավել նրանց ուսումը՝ զարգացնելով հիմնական հմտություններ, ներառյալ թիմային աշխատանքը, վստահությունը և ինքնակառավարումը:

Կամպուսը և հարմարությունները  

UWC Thailand-ի կամպուսը բավականին ընդարձակ է, և յուրաքանչյուր հատված բաժանված է ենթաբաժինների (մանկական խումբ, կրտսեր նախնական խումբ, ավագ նախնական խումբ և միջնակարգ խումբ): Բնակելի տանը տեղավորվում են 9-ից 12-րդ դասարանների 80 սովորող։

Գտնվելով Ասիայի առաջատար սպորտային և առողջարարական հաստատության՝ Թանյապուրայի կողքին, UWCT-ը հավատարմագրված է Սպորտի համաշխարհային ակադեմիայի կողմից որպես մարզիկների համար հարմար ուսումնական կենտրոն: Սա թույլ է տալիս մեր էլիտար մարզիկներին երկարաձգել DP-ն երկու տարուց մինչև երեք տարի, որպեսզի կարողանան հավասարակշռել խստապահանջ մարզումների ժամանակացույցը IB-ի խստության հետ: Սովորողները հնարավորություն ունեն օգտվելու հրաշալի սպորտային հարմարություններից, որոնցից են օլիմպիական չափսի լողավազանը, 500 մետր երկարությամբ վազքուղին, ռեգբիի դաշտը, թենիսի և վոլեյբոլի կորտերը, կարդիո մարզումների կենտրոնը:

Աշխարհագրական դիրքը 

UWC Thailand-ը գտնվում է Ֆուկետ կղզու հյուսիսային մասում: Այն մեքենայով 20 րոպեի հեռավորության վրա է գտնվում Սարասին կամրջից, որը միացնում է Ֆուկետը Թայլանդի ցամաքային մասին: Հյուսիսային Ֆուկետի բնությունը ազգային պարկի, ծովափերի և ծովափնյա տարածքների, ինչպես նաև կաուչուկի ծառերի անտառակների համագոյակցությունն է տեղի համայնքների հետ:

Ընդունելությունը 

UWC Thailand-ի նախադպրոցական, տարրական և միջին դպրոց ընդունվել ցանկացողները դիմում են ընդունելության չմիջնորդավորված գործընթացի միջոցով, որը հիմնված է UWC-ի առաքելության ու արժեքների պահպանման վրա: Սովորողները, որոնք ուզում են դիմել UWC Thailand-ի 11-րդ և 12-րդ դասարաններ, կարող են դիմել կամ իրենց երկրի UWC national committee միջոցով կամ ուղիղ դիմել UWC Thailand: Ըստ UWC Thailand-ի քաղաքականության, յուրաքանչյուր ազգության ներկայացուցիչները չեն կարող գերազանցել համայնքի անդամների 20%-ը: Հավելյալ տեղեկության համար այցելեք քոլեջի կայքը:

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

 

Contact Details


UWC Thailand

115/15 Moo 7,

Thepkasattri Road,

Thalang,

Phuket 83110

Thailand

www.uwcthailand.ac.th

 

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում