UWC Դիլիջան
Դիլիջան, Հայաստան
220 ուսանող
16-18 տարեկան
2014
Քոլեջի ստեղծման գաղափարը հղացել են սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը դեռևս 2006 թվականին: Անձամբ 150 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելով միջազգային ամենաբարձր չափանիշներով, էկոլոգիապես մաքուր և վերականգնվող ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով քոլեջի կառուցման մեջ՝ նրանց են միացել շուրջ 300 դոնոր ամբողջ աշխարհից, և 2014 թվականին UWC Dilijan-ը բացեց իր դռները՝ դառնալով UWC-ի 14-րդ քոլեջը:
UWC Dilijan-ը, որը գտնվում է Դիլիջանում, հնագույն մետաքսի ճանապարհի վրա և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի խաչմերուկում, խորհրդանշում է ինտերնացիոնալիզմի և բարեկամության գաղափարը: Դպրոցը նպատակ ունի կրթության միջոցով աշխատել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայուն սոցիալական, տնտեսական և բնապահպանական զարգացման համար:
UWC Dilijan-ը անկախ, շահույթ չհետապնդող միջազգային գիշերօթիկ դպրոց է, որը պատկանում է բարեգործական հիմնադրամի, որը գրանցված է Հայաստանում բացառապես կրթական նպատակներով, և վերահսկվում է ամբողջովին կամավորության սկզբունքով գործող խորհրդի կողմից
Երեք առանձնահատկությունները
- Կրթական հաբ - քոլեջի առաջնային նպատակներից է շարունակել նպաստել տարածաշրջանի զարգացմանը՝ որպես կրթական հաբ, որն էլ իր հերթին կնպաստի կրթական համակարգի զարգացմանը Հայաստանում։
- Կոնֆլիկտի հաղթահարում - իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Դիլիջանում սովորելը յուրահատուկ հնարավորություն է նրանց համար, ովքեր հետաքրքրված են փորձառություն ձեռք բերել կոնֆլիկտի հաղթահարման և խաղաղության նախաձեռնությունների ուղղությամբ։
- Գլոկալ մոտեցում - մենք հավատում են գլոկալին․ մեր նպատակն է լինել գլոբալ առումով աշխարհին համապատասխան, սակայն խարսխված տեղի իրականության մեջ։ Մենք ստեղծում ենք այլ մշակույթներն ընկալելու և զանազանությունը տոնելու միջավայր։
Դասասենյակում
UWC Dilijan-ը առաջարկում է Միջազգային Բակալավրատի Դիպլոմ Ծրագիր (IBDP) ուսումնական պլան։ Ստանդարտ դասերին զուգահեռ քոլեջը առաջարկում է ռուսերենի, գերմաներենի, իսպաներենի, համաշխարհային քաղաքականության, փիլիսոփայության, թատրոնի և արվեստի դասընթացներ։
Դիտարկելով փորձառական ուսուցումը որպես UWC կրթության հիմնաքար՝ ուսուցիչները և անձնակազմը հնարավորություն են տալիս սովորողներին ծավալել զանազան գործունեություններ՝ երկխոսության և հեռանկարների միջոցով իրենց փորձառությունն իմաստավորելու համար:
5 սովորողի համար 1 ուսուցիչ հարաբերակցությամբ Քոլեջը յուրաքանչյուր սովորողի համար տրամադրում է անհատական մոտեցում՝ ապահովելով նրա լավագույն կրթական փորձը: Ուսուցիչների մեծ մասը մինչ UWC Dilijan գալը ունեցել է միջազգային փորձ և IB Diploma դասավանդման փորձ:
Դասասենյակից դուրս
Ուսումնական ծրագիրը UWC Dilijan-ում բաղկացած է չորս էլեմենտից՝ Ստեղծագործականություն, ֆիզիկական ակտիվություն, ծառայություն (CAS) ծրագիր, «Project weeks», «Focus weeks» և Մշակութային հանգստյան օրեր։
Այս ծրագիրն օգնում է UWC Dilijan-ի սովորողներին բացահայտել անձնական ուժեղ կողմերն ու աճելու տեղերը, զարգացնել իրենց ներուժը իրենց մարտահրավերներ նետելու և հարմարավետության գոտուc դուրս գալու միջոցով: Այն նաև օգնում է նրանց ավելի լավ ծանոթանալ հայկական համատեքստին, զարգացնել համայնքային ծառայության էթիկան, ներգրավվել համաշխարհային նշանակության խնդիրների մեջ և զարգացնել թիմային աշխատանքի և նախագծերի կառավարման հմտություններ:
Սովորողները սերտորեն համագործակցում են տեղի համայնքի` Դիլիջանի համայնքային կենտրոնի, Դիլիջանի և հարակից գյուղերի մանկապարտեզների և երեխաների և խոցելի խմբերի հետ աշխատող կազմակերպությունների հետ:
UWC Dilijan-ի արտադասարանական կրթությունը ներառում է արշավներ, դահուկ վարել, նավարկություն և քարանձավային արշավներ և հաճախ այդ միջոցառումներին մասնակցում են երեխաներ Դիլիջանից և հարակից գյուղերից՝ խթանելու փոխանակումը, մուտքը դեպի բնություն և բնապահպանական ծրագրերը:
Կամպուսը և հարմարանքները
UWC Dilijan-ի ռեզիդենցիալ սենյակներն առաջարկում են հիասքանչ հարմարություններ ուսանելու և ապրելու համար։ Սովորողներին հասանելի են մարզասրահը, փակ լողավազանը, մարզադաշտը, որը ներառում է ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտեր, թենիսի, բասկետբոլի և սքվոշի կորտերը։ Կամպուսը ներառում է գրադարան, ռեսուրսների կենտրոն ՏՏ սենյակով, ճաշասրահ, «black box» ներկայացումների կենտրոնը, կերամիկայի աշխատասենյակը։ Վերականգնվող տեխնոլոգիաներ են օգտագործվել կամպուսի կառուցման մեջ՝ ներառյալ բնական ակունքներից օգտվելը, անձրևաջրերով ոռոգման համակարգերը և օգտագործված ջրերի վերամշակումը։
Աշխարհագրական դիրքը
UWC Dilijan-ը գտնվում է 16-րդ դարում հիմնված Դիլիջան քաղաքի հովտում, Հայաստանի ազգային պարկերից մեկի վերջում, մայրաքաղաք Երևանից 100 կմ հեռավորության վրա։
Դիլիջանը գտնվում է երկու ժամանակակից խոշոր քաղաքները՝ Երևանն ու Թբիլիսին իրար կապող ճանապարհի վրա, մի երկրում, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանին, բազմաբնույթ, մշակութային հարուստ և բարդ տարածաշրջանի սրտում, որտեղ բախվել են պարսկական, բյուզանդական, օսմանյան և ռուսական կայսրությունները։
Ընդունելությունը
Սովորողները դիմում են իրենց երկրի UWC national committee կամ UWC Global Selection Programme միջոցով։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք քոլեջի կայքը։