UWC Կոստա Ռիկա
Սանտա Անա, Կոստա Ռիկա
192 ուսանող՝
16-ից 19 տարեկան
2006
UWC Costa Rica-ի կրթական ծրագիրը ներառում է երեք հիմնական ուղղություն՝ ակադեմիական (Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագիր IBDP), համադասարանական ծրագիր և ռեզիդենցիալ կյանք: Բոլոր գործողությունները և ուսուցման հնարավորությունները ներառում են դպրոցի վեց իրավասություններից մեկը կամ մի քանիսը` սոցիալական պատասխանատվություն, բազմազանություն, կոնֆլիկտների փոխակերպում, կայունություն, առաջնորդություն և առողջ ապրելակերպ:
Քոլեջի առաքելությունն է կրթել երիտասարդների բազմազան խմբերի, որպեսզի նրանք դառնան երջանիկ, առողջ և պարտավորված անհատներ, ովքեր կարող են իրենց առաջնորդությամբ և ներգրավվածությամբ նպաստել իրենց համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը, ավելի կայուն և խաղաղ աշխարհի հաստատմանը:
Որպես Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի միակ UWC քոլեջ, UWC Costa Rica-ն առաջարկում է երկլեզու ծրագիր, տարածաշրջանի սոցիալական, քաղաքական և մշակութային պատմության մասին ավելին իմանալու հնարավորություններ և Կոստա Ռիկան ուսումնասիրելու ու բացահայտելու տարբերակներ: Երկրի խաղաղության, ժողովրդավարության, շրջակա միջավայրի պաշտպանության և պետական բանակի բացակայության երկարամյա պատմությունը իդեալական միջավայր է ստեղծում UWC Costa Rica-ի ուսումնական ծրագրի մշակման և գնահատման համար:
Երեք առանձնահատկությունները
- «Փոփոխության գործակալներ» ծրագիր – սա երկամյա փորձառական ուսումնական ծրագիր է, որի շրջանակներում սովորողները տեղեկանում են, թե որքանով են ի զորու դրական փոփոխություններ կատարել, ձևավորում են իրենց նախագծերի թիմերը և համագործակցում տեղական համայնքների կամ կազմակերպություններից հետ՝ միաժամանակ քայլ առ քայլ սովորելով մշակել, իրականացնել և գնահատել նախագիծը սոցիալական ձեռներեցության տեսանկյունից։
- Առողջ ապրելակերպի ծրագիր – սա մուլտիդիսցիպլինար, բազմամյա, միջսերնդային համադպրոցական նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել սոցիալական և էմոցիոնալ առողջության մշակույթը համայնքի բոլոր անդամների շրջանում։
- SOS Մանկական գյուղերի աջակցություն - Ամեն տարի UWC Costa Rica-ն լիարժեք կրթաթոշակ է առաջարկում SOS գյուղերի սովորողներին ամբողջ աշխարհից։ Մինչ օրս SOS գյուղերի ավելի քանի 50 սովորող ավարտել է UWC Costa Rica-ն։
Դասասենյակում
UWC Costa Rica-ն հպարտ է, որ միակ UWC-ն է, որը լիարժեք Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագիր (IBDP) է առաջարկում իսպաներենով և անգլերենով։ Ակնկալվում է, որ բոլոր սովորողները UWC Կոստա Ռիկան ավարտելու պահին պետք է ի վիճակի լինեն արդյունավետ շփվել և՛ անգլերենով, և՛ իսպաներենով։ Այն սովորողները, որոնք արդեն իսկ լավ տիրապետում են երկու լեզուներին էլ, կարող են մեկ և ավելի լրացուցիչ առարկաներ ընտրել իսպաներեն կամ անգլերեն լեզուներով և ստանալ երկլեզու դիպլոմ։
Ստանդարտ դասընթացներին զուգահեռ, UWC Costa Rica-ն առաջարկում է հետևյալ առարկաները․ Հոգեբանություն, Համաշխարհային քաղաքագիտություն, Մշակութային և սոցիալական մարդաբանություն, Թատրոն, Ֆիլմարտադրություն, Կերպարվեստ, Բնապահպանական համակարգեր և կազմակերպություններ, Ֆրանսերեն։
Դասասենյակից դուրս
UWC Costa Rica-ն 50-ից ավելի համադասարանական զբաղմունք է առաջարկում սովորողներին։ Բացի այդ, բոլոր սովորողները պետք է մասնակցեն «Փոփոխության գործակալներ» ծրագրին, որի նպատակն է սովորողներին փոխանցել համագործակցային զարգացման ծրագրերի հաջող իրականացման հմտություններ։
Կարճ դասընթացներ
UWC Costa Rica-ն հյուրընկալում է 360° Sustainability Experience. Immersive Residency ծրագիրը, որը ստեղծվել է Grounded In Motion-ի հետ համատեղ: Այս 10-օրյա ծրագրում երիտասարդները ընկղմվում են զգայական փորձառության մեջ, որը շոշափելի է դարձնում մարդկային իրականության և վայրի բնության միջև փոխկապակցվածությունը զգալը: Մասնակիցները խորհում են բնության հետ իրենց անձնական հարաբերությունների մասին և արթնանում են բնության հանդեպ իրենց հոգատարության զգացումով, որպեսզի դառնան կայունության տարածման դեսպաններ:
Այս կարճ դասընթացը հանդիսանում է ավելի լայն Outreach & Innovation ծրագրի մի մաս, որի նպատակն է մեծացնել դպրոցի առաքելության ազդեցությունը՝ ամեն տարի հազարավոր երիտասարդների կրթական փորձ առաջարկելով՝ հատուկ ուշադրություն դարձնելով մատչելիության վրա տեղի երիտասարդների համար: Outreach & Innovation-ը նաև նպաստում է դպրոցի ֆինանսական կայունությանը, եկամուտների զգալի հոսքին, հիմնականում օբյեկտների վարձակալության միջոցով: UWC Costa Rica-ն պատրաստ է միանալ Լատինական Ամերիկայի կրթական հեղափոխության առաջնորդներին։ Այս տեսլականը աջակցում է UWC Costa Rica-ին դառնալու տուն, սիրտ և կենտրոն նորարարների, երիտասարդների և մանկավարժների համայնքի համար, որոնք փոխում են աշխարհը
Կամպուսը և հարմարությունները
Կամպուսը շրջապատված է գեղատեսիլ լեռներով և հարուստ բուսական և կենդանական աշխարհով, ինչը կամպուսի կյանքի համար հրաշալի պայմաններ է ստեղծում. այստեղ ապահով է, հաճելի և բազմազան: Իգուանաները, արմադիլոսները, տուկանները և թռչունների մի շարք տեսակներ կամպուսի ամենօրյա կյանքի մասն են կազմում:
UWC Costa Rica-ն ութ ռեզիդենցիալ շինություն ունի, որոնք կրում են Կոստա Ռիկայի հայտնի լողափների անվանումները: Յուրաքանչյուր շենքում բնակվում է 24 սովորող, որոնք տեղավորվում են 8 սենյակում: Ամեն շենքում կա երկու լոգարան, ընդհանուր սենյակ և լիովին կահավորված խոհանոց: Մնացած շինություններից են ամֆիթատրոնը՝ 807 ֆուտ քառակուսի բեմով, գրադարանը, սոցիալական կենտրոնը, բասկետբոլի և ֆուտբոլի դաշտերը:
Աշխարհագրական դիրքը
UWC Costa Rica-ի կամպուսը, գտնվելով ընդամենը քսան րոպեի հեռավորության վրա Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեից և տասը րոպեի վրա՝ գերժամանակակից հիվանդանոցից, տեղակայված է Սանտա Անա հյուրընկալ թաղամասում. շատ ապահով և հոգատար համայնքը վերցրել է Քոլեջը իր խնամքի տակ:
Ընդունելությունը
Սովորողները դիմում են իրենց երկրի UWC national committee կամ UWC Global Selection Programme միջոցով։ Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք այցելել քոլեջի կայքը։
Contact Details
Santa Ana downtown, from the north-east corner of the local church, 400m north
San José, 10901
Costa Rica
www.uwccostarica.org