UWC Փիրսոն քոլեջ
Վիկտորիա, Կանադա
160 ուսանող,
16-ից 19 տարեկան
1974
UWC Pearson քոլեջը Կանադայի ամենից համաշխարհային մտածելակերպով դպրոցն է: Այն ներգրավում է երիտասարդ առաջնորդների և փոփոխություններ իրականացնողների մոտ 150 երկրից և Կանադայի բոլոր հատվածներից: UWC Pearson-ի երկամյա նախահամալսարանական ուսումնական ծրագիրը հիմնված է Միջազգային բալակավրիատի դիպլոմ ծրագրի (IBDP) վրա և խիստ կարևորում է փորձառական կրթությունը Փեդդեր Բեյի իր բնակելի կամպուսում, Վանկուվեր կղզու հարավային ծայրում:
Please enter some content for your news story here.
Երեք առանձնահատկությունները
- Լեսթեր Բ. Փիրսոն – UWC Pearson քոլեջը ստեղծվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կանադայի նախկին վարչապետ Լեսթեր Բ. Փիրսոնի պատվին, որի պատկերացումները խաղաղության և համաշխարհային համագործակցության մասին ոգեշնչել են դպրոցի հիմնադիրներին: Լեսթեր Բ. Փիրսոնը 1957 թվականին ճանաչվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ իր տեսլականի և ՄԱԿ-ի բազմազգ խաղաղապահ ուժերի ստեղծման գործում ներդրման համար:
- Յուրահատուկ աշխարհագրական և հոգևոր միջավայր – գտնվելով Կանադայի մեղմ կլիմայով արևմտյան ափին՝ Սայանյու Առաջին ժողովրդի (Բիչեր Բեյ) պատմակամ տարածքում, կամպուսը շրջապատված է անտառներով, և բարեխառն ափամերձ գոտում գտնվելը խրախուսում է սովորողներին բարդ ակադեմիական և փորձառական կրթությունն իրականացնել ինչպես ժամանակակից դասասենյակներում, այնպես էլ դրսում, ամբողջ տարվա ընթացքում:
- Բնապահպանական արգելոց – UWC Pearson քոլեջը հանդես է գալիս որպես աշխարհահռչակ Ռեյս Ռոքս բնապահպանական արգելոցի էկո-պաշտպան: Սովորողները սովորում են ծովային գիտություններ տարբեր կուրսերի, դայվինգի և կամավորական աշխատանքների միջոցով:
Դասասենյակում
UWC Pearson քոլեջը առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրի (IBDP) ուսումնական պլան: Ստանդարտ առարկաներից բացի, Քոլեջն առաջարկում է այնպիսի առարկաներ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, ծովային գիտությունները, ֆրանսերենը, իսպաներենը, կերպարվեստը և թատրոնը:
Դասասենյակից դուրս
UWC Pearson քոլեջի սովորողները սովորում են գործելով, մասնավորապես՝ Ստեղծագործականություն, ֆիզիկական ակտիվություն և ծառայություն (CAS) ծրագրի միջոցով: Ավարտելու համար սովորողները պետք են 80 ժամ ծառայություն իրականացնեն առաջին և երկրորդ կուրսերի արանքում, հաճախ իրենց իսկ համայնքներում:
Յուրաքանչյուր կիսամյակը մեկ սովորողները պլանավորում, նախագծում և իրականացնում են անհատական կամ փոքր խմբերով նախագծեր:
Ամենամյա «Մեկ աշխարհ» համայնքային միջոցառման ընթացքում սովորողները կիսվում են միմյանց հետ միջազգային երաժշտության, պարերի, իրենց երկրների և միջազգային փորձի մասին պատմություններով: Բացի այդ նրանք պարբերաբար անցկացնում և մասնակցում են Միջազգային հարաբերություններ, Հատուկ թեմաների օրեր, Միջմշակութային օրեր, Գյուղական հավաքներ միջոցառումներին և կարող են կամավորական հիմունքներով անդամակցել Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմին:
Սովորողներից պահանջվում է կամպուսի շրջակայքում օգնել տարբեր գործերով որպես իրենց գյուղական ծառայության մի մաս: Նրանք օգնում են վերամշակման, գրադարանի և կամպուսին վերաբերող այլ աշխատանքներում:
Սովորողների կողմից իրականացվող շաբաթական ֆիթնես ծրագրերը լրացնում են ամենօրյա ֆիթնեսին:
Կարճ դասընթացներ
Յուրաքանչյուր ամառ Քոլեջը միավորում է ամբողջ աշխարհից ժամանած երիտասարդների՝ Pearson Seminar on Youth Leadership (PSYL) կոչվող երեքշաբաթյա հետաքրքիր փորձառության միջոցով, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ստեղծել աշխարհում դրական փոփոխություն կատարելուն միտված միջազգային համայնք՝ կրթության և առաջնորդության ոլորտում ռիսկերի դիմելով:
Կամպուսը և հարմարությունները
Սովորողները, ինչպես նաև ֆակուլտետների շատ աշխատակիցներ և նրանց ընտանիքներ, ապրում են կամպուսում: Կամպուսը ներառում է հինգ ռեզիդենցիալ կացարան, որտեղ կարող են բնակվել 40 սովորող՝ յուրաքանչյուր սենյակում չորս հոգի, և մեկ բնակարան դաստիարակի համար:
Շինությունները կառուցված են Արևմտյան ափի ժամանակակից ոճով՝ արտացոլելով և պահպանելով բնական միջավայրը, և ներառում են ափամերձ ճաշասրահը, արվեստի լաբորատորիաները, դասասենյակները, 300 տեղանոց թատրոնը, դասախոսությունների փոքր սրահը, կերպարվեստի սենյակները, Կրթական ռեսուրս կենտրոնը/գրադարանը և Հոգևոր կենտրոնը: Յուրօրինակ ճարտարապետական լուծումներներից է ծովային գիտությունների՝ ջրի վրա գտնվող կենտրոնը, որը ներառում է տեխնիկապես հագեցած էկոլոգիական համակարգերի ափամերձ լաբորատորիան և բլրի գլխին գտնվող աստղադիտարանը, որը նախատեսված է աստղագիտության դասերը և աստղազարդ երկինքն ուսումնասիրելու համար: Սովորողները նաև ուսումնասիրություններ են անցկացնում Ռեյս Ռոքս էկոլոգիական արգելոցում ջրի վրա և ջրի տակ: Կամպուսում հանգստի համար նախատեսված հարմարությունները ներառում են 25 մետրանոց փակ լողավազան և մարզասենյակ, թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի բացօթյա կորտեր, ֆուտբոլի դաշտ, սովորողների ընդհանուր սենյակ և կամպուսից սկսվող զբոսանքի և հեծանվավազքի համար նախատեսված լայնարձակ արահետներ:
Աշխարհագրական դիրքը
Կամպուսը գտնվում է գեղեցիկ անտառապատ վայրում՝ Փեդդեր Բեյում, Վանկուվեր կղզու հարավային մասում, Կանադայի արևմտյան ափին: Այն 30 կմ հեռավորության վրա է Բրիտանական Կոլումբիայի մայրաքաղաք Վիկտորիայից: Քոլեջի տարածքները գտնվում են Sc'ianew (Beecher Bay) Առաջին ժողովրդի պատմական տարածքում:
Ընդունելությունը
Սովորողները պետք է դիմեն իրենց երկրի UWC national committee կամ UWC Global Selection Programme միջոցով։ Բացառություն են կազմում փախստականները կամ պետություն չունեցող ազգերի ներկայացուցիչները, ինչպես նաև եզակի այլ դեպքեր: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք քոլեջի կայքը։
Contact Details
Pearson College UWC
650 Pearson College Drive
Victoria, BC
Canada, V9C 4H7
www.pearsoncollege.ca