Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Մոստար

Մոստար, Բոսնիա և Հերցեգովինա

200 ուսանող

16-19 տարեկան 

Founded

2006

3 March 2017

Տեղակայված լինելով Մոստարում, մի քաղաքում, որը մերօրյա Բոսնիա և Հերցեգովինայում ու շրջակա երկրներում դարձել է պատերազմի դառնության և բաժանումների օրինակ, UWC Մոստարը միակ  UWC քոլեջն է՝ կառուցված հետկոնֆլիկտային երկրում և Բոսնիայի և Հերցեգովինայի երիտասարդների հաջորդ սերնդին գիտելիքներով, հմտություններով, առաջատարության հատկանիշներով և միջազգային արժեքներով զինելու նպատակ ունեցող, որոնք անհրաժեշտ են դեռևս առկա էթնիկ տարաձայությունները հարթելու և իրենց երկիրը դեպի 21-րդ դար առաջնորդելու համար։

Երեք յուրահատուկ UWC հատկանիշները

  • UWC Մոստարը առաջին UWC-ն է խիստ որոշակի նպատակով՝ հետկոնֆլիկտային հասարակության վերակառուցմանը նպաստելու։ Քոլեջը կրթում է ուսանողների՝ սովորեցնելով նրանց գնահատել իրենց տարբերությունները, միևնույն ժամանակ խրախուսելով հավասարությունը, հանդուրժողականությունը և քննադատ մտածելակերպը։
  • Տեղական համայնքը․ ուսանողների հաղորդակցումը տեղի համայնքի հետ UWC Մոստարի հիմքերում է ընկած։ Ամեն տարի ուսանողները և աշխատակազմը կազմակերպում են նախագծեր միջոցառումներ, որոնք բաց են Մոստարի և ավելի լայն համայնքի համար։
  • Կրթությունը գործնականում հիմնադրամ․ UWC Մոստարը հիմնադրվել է Կրթությունը Գործնականում հիմնադրամի կողմից, որը նպատակ ունի դառնալ կողմնորոշիչ կետ երկրում կրթական բարեփոխումների համար և տրամադրել բարձր որակի ուսուցչական մարզումներ՝ հատուկ կետնրոնանալով օբյեկտիվ արտաքին գնահատականի վրա, ուսումնական ծրագրի բարելավման վրա և նորարարական ուսուցման մեթոդների վրա։
Լսարանում 

UWC Մոստարը առաջարկում է Միջազգային Բակալավրի Դիմպլոմի Ծրագիր IBDP ուսումնական պլան։ Այլ ստանդարտ կուրսերին զուգահեռ քոլեջը առաջարկում է Բոսնիայի գրականություն, Խորվաթական  գրականություն, մարդաբանություն, տնտեսագիտություն, բնապահպանական համակարգեր և կազմակերպություններ, կերպարվեստ։

Լսարանից դուրս 

UWC Մոստարը քաղաքում տեղի ունեցող կարևորագույն միջոցառումների հաճախակի գործընկերն է։ Սրանցից մեկն է Փողոցային արվեստի փառատոնը, որը ներգրավում է երիտասարդների քաղաքի բոլոր մասերից։ Այն նպատակ ունի համագործակցային արտիստական արկածների միջոցով հետ բերել կյանքի այն հասրարական վայրերը Մոստարում, որոնք դեռ չեն վերականգնել նախապատերազյան ակտիվությունը և սոցիալական իմաստները։ Այս փողոցային փառատոնը գուցե քոլեջի ամենահանրային և ցուցադրական ապացույցն է իր դերի՝ վերականգնելու Մոստարի քաղաքային կյանքը մի ձևով, որ միավորում է երիտասարդների տաղանդները դեռևս մասերի բաժանված քաղաքի բոլոր համայնքներից։

UWC Մոստարը եղել է նաև նախամարտիկ Միացյալ Ազգերի Մոդել (MUN) կոնցեպտում թե՛ քաղաքում, թե՛ ամբողջ երկրում, և կազմակերպում է UWC Մոստար ձմեռային արվեստի փառատոնը՝ ցուցադրելով ուսանողների տաղանդը տարբեր հանրային բեմերում,  Մոնստարի ողջ տարածքում։

Սկսած 2010-ից՝ Քոլեջը ներկայացնում է Բոսնիա և Հերցոգովինան ԱՌԱՋԻՆ Ռոբոտիքսի Մրցույթում, որը նպատակ ունի օգնել երիտասարդներին՝ բացահայտելու և զարգացնելու կիրքը դեպի գիտությունը, ճարտարագիտությունը, տեխնոլոգիաները և մաթեմատիկան։ Ներկայացուցիչները շահել են բազում մրցանակներ։

Կարճ Կուրսեր 

UWC Մոստարը կազմակերպում է «Փոփոխության թևեր» կարճ կուրսերը ուսանողների համար Բոսնիա և Հերցոգովինայից և նրա սահմաններից դուրս։ Կուրսը հրավիրում է մասնակիցների քննարկելու սոցիալական փոփոխություններ և բռնության դեմ շարժումներ տեղական և միջազգային ակիվիստների հետ։

Կամպուսը և հարմարությունները  

Մշակույթների բազմազանությունը և ավանդույթների հարստությունը ամենանկատելին են նրանով, որ  UWC Մոստարի բնակելի մասերը տեղակայված են քաղաքի թե՛ արևմտյան․ թե՛ արևելյան մասերում։ Դպրոցի շենքն ինքնին տեղակայված է քաղաքի կենտրոնում, և իր տարածքն է կիսում Մոստար վարժարանի հետ` ներառյալ գիտական լաբորատորիաները, լույսով լեցուն գրադարանը ձեղնահարկում, և հանդիպումների մեծ սրահը։ Գիմնազիայի ներսի և արտաքին սպորտային հարմարանքները հասանելի են UWC Մոստարի ուսանողներին, ներառյալ մարզասրահը, ֆուտբոլ/հանդբոլի դաշտը, վոլեյբոլի կորտը, վազքուղին և թռիչք երկարությամբ բաժինը։ Քոլեջի ճաշարանը ակադեմիական շենքերի կողքին է, մինչ կերպարվեսի, թատերական արվեստի և երաժշտական ստուդիաները տեղակայված են Մուսալայում՝ ուսանողական բնակավայրերից մեկում։

Աշխարհագրական դիրքը 

UWC Մոստարը տեղակայված է Մոստար քաղաքում՝ հարավային Բոսնիա և Հերցոգովինայում։ Բարենպաստ աշխարհագրական դիրքը, իր մոտ լինելը Խորվաթիային և Մոնտենեգրոյին և մեղմ կլիման Մոստարը դարձնում են հայտնի տուրիստական ուղղություն։ UWC Մոստարը հարավարևմտյան Եվրոպայի միակ UWC-ն է։

Ընդունելությունը 

Ուսանողները դիմում են իրենց ազգային UWC կոմիտեի միջոցով։ Ուղղակի ընդունելություն հնարավոր է միայն հետևյալ դեպքերում․

  • Տվյալ երկրի համար առկա չէ UWC ազգային կոմիտե
  • Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիներ, ովքեր իրենց ողջ կամ մասնակի կյանքը անկացրել են արտերկրում
  • Գաղթականներ, ովքեր Բոսնիա և Հերցեգովինայում այլ դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված են

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

Contact Details


UWC Մոստար

Շպանսկի 1

88000 Մոստար, Բոսնիա և Հերցեգովինա

www.uwcmostar.ba

17 Քոլեջներըամբողջ
աշխարհում