Անցնել բովանդակությանը ↓
map

Լի Պո Չուն UWC Հոնկոնգ ​​​​​​​

Հոնկոնգ

256 ուսանող

16-ից 18 տարեկան

Founded

1992

3 March 2017

UWC Li Po Chun-ը սովորողների առաջին սերնդի համար իր դռները բացել է 1992 սեպտեմբերին, և պաշտոնապես բացվել է Ուելսի արքայազնի կողմից 1992-ի նոյեմբերի 6-ին: Այն երկրորդ UWC քոլեջն էր Ասիայում:

Accordion Title 

Accordion content

Երեք առանձնահատկությունները

  • Քուան Չաի ծրագիր - Քուան Չաի ծրագրի (լիարժեք մարդու զարգացում) միջոցով սովորողները պատասխանատվություն են վերցնում նախաձեռնել և անցկացնել նախագծեր, ինչպես նաև մասնակցել տեղի համայնքի աշխատանքներին:
  • Չինական մշակույթ - Ասիայի խաչմերուկներում գտնվող կյանքով լի այս քաղաքում սովորողները հնարավորություն ունեն խորացնել իրենց պատկերացումները Չինաստանի և Ասիայի մասին՝ «Project week»-ի միջոցով:
  • Դիրքը - Կամպուսը գտնվում է Հոնկոնգի բավականին հանգիստ և կանաչ հատվածում՝ շրջապատված ծառերով, լեռներով և ծովափով և միևնույն ժամանակ շատ մոտ գտնվելով քաղաքի բանուկ և երկնաքարերերով լի մասին:
Դասասենյակում  

UWC Li Po Chun-ը առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրի (IBDP) ուսումնական ծրագիր: Բացի ստանդարտ առարկաներից, UWC Li Po Chun-ը առաջարկում է չինարեն, խոսակցական չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, աշխարհագրություն, բիզնեսի կառավարում, քաղաքագիտություն, բնապահպանական համակարգեր և կազմակերպություններ, թատրոն, կերպարվեստ:

Դասասենյակից դուրս 

Քուան Չաի ծրագիրը (լիարժեք մարդու զարգացում) սովորողների կրթության անբաժանելի մասն է: 70-ից ավելի զբաղմունքներ են առաջարկվում, ներառյալ թիմային սպորտ, համայնքային աջակցման նախագծեր և այլ, որոնք կապված են համայնքի շրջանակներում այլ խմբերի կամ կազմակերպությունների հետ։ Քուան Չաի ծրագրի տարբեր բաղադրիչներից բացի, մեծ նշանակություն է տրվում ծառայությանը համայնքին, սովորողների՝ խաղաղության և կայունության հաստատման գործում իրենց դերի մասին տեղեկացվածության բարձրացմանը: Աշխատանքները հիմնականում սովորողների կողմից են ղեկավարվում և ներառում են`

  • Համայնքային ծառայություն (կորալների մշտադիտարկում, աշխատանք տնային աշխատողների հետ)
  • Արվեստ (խոհարարություն և առողջ ապրելակերպ, Վիշապի պար, բանավեճ)
  • Ֆիզիկական ակտիվություն (թիավարում, արշավներ, քեմփինգ և ալպինիզմ)
  • Ծառայություն կամպուսում (առաջին օգնության խումբ, Աուդիո վիզուալ թիմ, Կամպուսի բնապահպաններ և Synergy ամսագիր)
  • Նախագծերի շաբաթը
  • Մշակութային երեկոներ
  • Կրթական խաղաղարար ծրագրեր
  • Կողմնորոշման շաբաթ
Կամպուսը և հարմարությունները 

UWC Li Po Chun-ը 100%-ով բաղկացած է բնակելի շինություններից: Սովորողներն ապրում են կամպուսի 4 բնակելի շենքերում, և նրանցից յուրաքանչյուրը կիսում է իր սենյակը երեք այլ սովորողների հետ: Հնարավորության դեպքում սենյակները տրամադրվում են երկու երկրորդ և երկու առաջին կուրսեցի սովորողների, որոնցից երկուսը Հոնկոնգից են, երկուսը՝ այլ տարբեր երկրներից: Լրիվ դրույքով աշխատող անձնակազմը ապրում է կամպուսում և կատարում մանկավարժի աշխատանք: Մանկավարժները և մանկավարժների խմբերը կարևոր առաջնորդների դեր են կատարում, ապահովում «տանից հեռու՝ ինչպես տանը» մթնոլորտ, անհրաժեշտության դեպքում լսում սովորողների խնդիրները և օգնում նրանց, ինչպես նաև լավ լուրեր փոխանակում սովորողների հետ: Կամպուսում կա նաև մարզադահլիճ, խորհրդակցությունների դահլիճ, խաղաղության կրթության կոնտրոն, լողավազան, թենիսի կորտ, բասկետբոլի դաշտ, գրադարան, դասասենյակներ և լաբորատորիաներ:

Աշխարհագրական դիրքը  

Մա Օն Շան քաղաքում գտնվող և Ստարֆիշ ծովածոցին ու Թոլո նավահանգստին նայող դպրոցական կամպուսից Վու Քաի Շա մետրոյի կայարանին ոտքով հասնելու համար 10 րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջվում, ինչը շատ հարմար է դարձնում դպրոցի գտնվելու վայրը:

Ընդունելությունը 

Հոնկոնգից դիմորդները կարող են դիմել իրենց Ազգային կոմիտեին UWC 18 քոլեջներից ցանկացածը, այդ թվում նաև UWC Li Po Chun,  ընդունվելու և կրթաթոշակով սովորելու համար: Արտասահմանցի դիմորդները կարող են դիմել իրենց երկրի UWC national committee միջոցով, կամ, ուսման լրիվ վճարի դեպքում՝ ուղղակիորեն դիմել քոլեջ: Հավելյան տեղեկության համար այցելեք քոլեջի կայքը:

Contact Details


Li Po Chun United World College of Hong Kong

10 Lok Wo Sha Lane, Sai Sha Road, Ma On Shan, Sha Tin,

New Territories, Hong Kong

www.lpcuwc.edu.hk

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում