Անցնել բովանդակությանը ↓

UWC-ի օրը

UWC-ի օրը ամենամյա տոն է, որը նշվում է ողջ աշխարհում և նվիրված է UWC-ի առաքելությանն ու արժեքներին։ Այն ամեն տարի անցկացվում է սեպտեմբերի 21-ին՝ ՄԱԿ-ի՝ խաղաղության միջազգային օրը։ 

Սովորաբար այս օրվա առթիվ իրականացվում են կամավորությանն ուղղված նախաձեռնություններ, UWC-ի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն, պանելային քննարկումներ, TEDx-ի կոնֆերանսներ, ֆոնդահայթայթման միջոցառումներ UWC-ի փախստականների նախաձեռնության կամ ազգային կոմիտեների համար, այլ նախաձեռնությունների հետ գործակցությամբ հանրային իրազեկման միջոցառումներ և մի շարք կամավորական միջոցառումներ։ 

UWC-ի օրվան մասնակցելու մի քանի եղանակ կա։ Կարող եք միանալ Ձեր տարածքում իրականացվող որևէ միջոցառման կամ ինքներդ նախաձեռնել որևէ միջոցառում։ Դուք նաև կարող եք ձեռնարկել որևէ գործողություն, որը Ձեր կարծիքով մարմնավորում է UWC-ի արժեքները։ 

Եթե ցանկանում եք մասնակցել Հայաստանում UWC-ի օրվան, ապա խնդրում ենք ներկայացնել հայտ։