Անցնել բովանդակությանը ↓

Դիմելու և հայտի լրացման ընթացակարգը:

Ե՞րբ կարող եմ դիմել UWC: 

2018 թվականի ընդունելության գործընթացը կտևի՝ 2017թ. սեպտեմբեր ամսից մինչև նոյեմբերի 29-ը: Հայտը հասանելի է առցանց և այն  պետք է ներկայացնել մինչ սահմանված ժամկետի ավարտը:

Ի՞նչպես է պետք ներկայացնել հայտը: 

Ընդունելության առաջին փուլում պետք է այցելել կայքի «Ինչպե՞ս դիմել» բաժին և հետևելով հղմանը լրացնել հայտը: Հայտը լրացնելու մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով կայքի՝ «Ինչպե՞ս լրացնել UWC քոլեջ ընդունվելու առցանց հայտը» բաժին:

Երաշխավորագրերը ինչպե՞ս են ներկայացվում: 

Երաշխավորագիրը պետք է ներկայացվի յուրաքանչյուր երաշխավորողի կողմից՝ առցանց: Ներկայացնելու համար հարկավոր է Ձեր անձնական հաշվում ընտրել C/D բաժինները և լրացնել հայտը՝ նշելով երաշխավորողի անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն: Հայտը լրացնելուց և հաստատելուց հետո երաշխավորագիրը հաստատելու հղում պարունակող հաղորդագրությունը 10 րոպեի ընթացքում ուղարկվում է երաշխավորին: Հղմանը հետևելուց և գաղտնաբառը մուտքագրելուց հետո Ձեր երաշխավորի համար հասանելի կլինեն C/D բաժինները:

Ցանկանում եմ այլ երկրում/մայրցամաքում գտնվող UWC քոլեջ ընդունվել: Կարո՞ղ եմ Հայաստանի ազգային կոմիտեի միջոցով դիմել այդ քոլեջ: 

Այո, կարող եք, սակայն պետք է համապատասխանեք ընդունելության չափորոշիչներին: Հայտը լրացնելիս նշեք Ձեզ համար նախընտրելի UWC քոլեջը: Այնուամենայնիվ Ազգային կոմիտեն չի երաշխավորում, որ կընդունվեք հենց Ձեր ընտրած քոլեջը: 

Արդյոք անհրաժե՞շտ է անգլերենի իմացությունը հաստատող պաշտոնական փաստաթուղթ: 

Ոչ:

Ընդունելությանը մասնակցելու համար արդյո՞ք անհրաժետ է անձամբ ներկայացնել հայտը: 

Ոչ: Հայտն առցանց է ներկայացվում: Դուք պետք է ներկայանաք միայն ընտրական գործընթացի վերջին փուլում: