Արտաուսումնական միջոցառումներ
«Վստահություն դեպի ջանքը, համեստություն հաջողության պահին, նրբագեղություն պարտության մեջ, արդարություն զայրույթի մեջ, հստակ դատողություն նույնիսկ վիրավորանքի դառնության ներքո և ծառայելու պատրաստակամություն ամեն ժամ»։
Կուրթ Հան՝ UWC շարժման հիմնադիր
Ստեղծարարությունը, զբաղվածությունը, ծառայությունը (Creativity, Activity, Service (CAS) ) միշտ եղել են UWC կրթության հիմնաքարերը։ Բոլոր տարիքային խմբի ուսանողները հնարավորություն ունեն առաջընթաց գրանցել ինչպես լսարանում, այնպես էլ դրանից դուրս՝ լինելով ակտիվ ու լայն սպեկտրի ստեղծարար, ֆիզիկական ու սոցիալ-համայնքային զբաղմունքների մասը։
Յուրաքանչյուր UWC դպրոց ու քոլեջ առաջարկում է CAS գործնական զբաղմունքի լայն միջակայք, որոնք վարում են ինչպես դասախոսները, այնպես էլ ուսանողները։
Ստեղծարարություն
արվեստ և նոր փորձ, որ ներառում են ստեղծարար մտածելակերպ և կատարում։ Սրա օրինակներից են թատրոնը, երաժշտությունը, արվեստի պատմությունը, մշակութային այցերը և պարը։
Գործնական զբաղմունք
ֆիզիկական վարժություններ և մարտահրավերներ։ Որոշ օրինակներ են սարեր բարձրանալը, թիավարությունը, խմբային վազքը, բասկետբոլը, շրջակա տարածքում կողմնորոշվելն ու շատ այլ ձևեր։
Ծառայություն
չվճարվող կամավոր փոխանակում, որն ունի սովորեցնող պոտենցիալ ուսանողի և դպրոցի տեղական համայնքի համար։ Սա ունի կիրառման լայն տարբերակներ, սակայն մեր դպրոցների և քոլեջների որոշ օրինակները ներառում են տեղական մանկապարտեզներին աջակցելը, վազքի միջոցառումները ներգաղթյալների ճամբարներում, սպորտային և հաշմանդամ անձանց հետ թատերական միջոցառումների մասնակցելը, գիտության տարածումը երեխաների և մեծահասակների շրջանում, անգլերեն հաղորդակցման դասընթացների առաջարկը տեղի համայնքում, օրգանական ֆերմայում աշխատելը, միջմշակութային փորձի առաջարկը ուսանողների և տեղի ավագ դպրոցի աշակերտներին։
CAS-ը ցույց է տալիս, որ UWC կրթութունը պարզապես ակադեմիական մարտահրավերների շարան չէ, այլ կյանքի հանդեպ մոտեցում՝ զարգացնել հոգածություն և կարեկցանք այլոց նկատմամբ։ CAS-ը թույլ է տալիս ուսանողներին լսարանում իրենց սովորածը իրական կոնտեքստով կիրառել։ Դարձնելով CAS-ը իրենց ուսումնական պրոցեսի հիմնական մասը՝ ուսանողները զարգացնում են միջանձնային շփման հմտություններ փորձառական ուսման միջոցով, նրանք գնում են անձնական մարտահրավերները հաղթահարելու սեփական ես-ի ճանաչման ճամփորդության։ Այս ամենը թույլ է տալիս կրթական ճնշումները հավասարակշռված պահել։
Այսոր CAS-ը այն երեք էական բաղադրիչներից մեկն է, որն ամեն ուսանող պետք է կատարի որպես Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի մաս․ սա այն ուսումնական պլանն է, որը բոլոր UWC դպրոցները և քոլեջները ուսուցանում են բարձրագույն դպրոցի վերջին երկու ուսումնական տարիների ընթացքում։ Մինչ միջազգային բակալվրի կոչում տվող այլ համալսարաններ ունեն նվազագույն պահանջներ, UWC առաջատարի դերն է ստանձնել այս ոլորտում, և մեր դպրոցներն ու քոլեջները վարում են ավելի շատ CAS զբաղմունքներ մեկ կիսամյակում, քան այլոք ամբողջ կրթական տարվա ընթացքում, և շատ UWC ուսանողներ CAS-ը դիտարկում են որպես իրենց ամենակարևոր փորձը փոխանցող դասընթաց։