Անցնել բովանդակությանը ↓

Շելբի Դեվիս

31 March 2017

UWC Հովանավոր

Շելբի Դեվիսը UWC երբևէ մեծագույն աջակիցներից մեկն է․ իր ընտանիքի մասնակցության սկիզբը UWC շարժման մեջ թվագրվում է 1998-ով։ Շատ հաջողակ ներդրումային և ֆոնդերի կառավարման կարիերա ունենալով՝ իր անձնական և ֆինանսական էներգիաները Դեվիսը նվիրում է մի շարք բարեգործական նպատակների՝ կենտրոնանալով կրթության վրա։ Սկսած ինսունականների վերջից՝ Շելբի Դեվիսը տարեկան գումար է տրամադրել հիսուն բարեգործական կրթական ծրագրերի համար, որպեսզի ամերիկացի ուսանողներն այցելեն UWC դպրոցներ․ հիսունից քսանհինգը այցելել են UWC ԱՄՆ դպրոցներ, իսկ մյուսներին առաջարկվել են տեղեր այլ UWC դպրոցներում։ 2000 թվականին Դեվիսը սկսեց Դեվիս-UWC բարեգործական կրթական ծրագիրը, որը մինչ այսօր տրամադրել է կարիքի վրա հիմնված ուսանողական կրթաթոշակներ ավելի քան 7,500 UWC շրջանավարտների, ովքեր անդամագրվել են 90 ամերիկյան քոլեջների և դպրոցների։

Շելբի Դեվիսը շարունակում է աջակցել UWC-ին բազում տարբեր միջոցներով, և 2015-ի օգօստոսին UWC International-ին  համապատասխանեցման մարտահրավերով ևս 15 միլիոն ԱՄՆ դոլար առաջարկեց։ UWC համայնքին ուղղված անմիջական մարտահրավերի միջոցով, UWC շրջանավարտների բարեգործական նվիրատվությունները կավելացվեն մինչև մեկ միլիոն դոլար այն ժամանակվա տասհինգ դպրոցների հաշվով։ Այս «UWC Դեվիս Ազդեցության Մարտահրավեր»   կոչված նախաձեռնությունը ապահովում է շարունակականությունը, որ UWC-ն կարող է ուսանողներին բաշխել կրթատեղեր հիմնված արժանիքի  ու անկախ նրանց կենսաֆոնից։

Tagged Key Figures Profile