Անցնել բովանդակությանը ↓

Հորդանանի Թագուհի Նուռ Ալ Հուսեյն

31 March 2017

UWC-ի Նախագահ

Հորդանանի թագուհի Նուռը UWC շարժման ներկայիս նախագահն է: Նա պաշտոնը ստանձնել է 1995 թ․-ին Ուելսի արքայազն Չարլզից հետո՝ շարունակելով նրա միջազգային գործնեությունը՝ ուղղված կրթությանը, մարդու իրավունքներին, կայուն զարգացմանը և միջմշակութային փոխըմբռնմանը:

Ծնվել է արաբ-ամերիկյան ընտանիքում Վաշինգտոնում, Հորդանանի թագուհին է դարձել 1978 թ․-ին: 1999 թ․-ին Հուսեյնի թագավորի մահից հետո նա այժմ ծառայում է որպես Հորդանանի թագուհի:

Նա երիտասարդների հզորացման և կանանց իրավունքների, ինչպես նաև արվեստի և գիտության ուժեղ պաշտպան և քարոզիչ է: Նրա սեփական դուստրը հաճախել է UWC Atlantic քոլեջը, և նա շարունակում է համոզված մնալ UWC-ի՝ կյանքեր փոխելու ուժի մեջ:

«UWC կրթությունն ինքնանպատակ չէ», - ասում է նա: «Այն նախատեսված է սովորողներին ոգեշնչելու և զինելու հմտություններով, որոնք նրանց անհրաժեշտ են անձնական և համայնքային գործնեությունից բավարարվածություն ստանալու, ուրիշների կարիքների նկատմամբ ուշադիր և զգայուն լինելու և ավելի խաղաղ և կայուն աշխարհի համար ակտիվիստներ դառնալու համար»:

Նուռ Ալ Հուսեյնը UWC շարժման ներկայիս նախագահն է, ով միացել է 1995-ին, պաշտոնը ստանձնելով Ուելսի Արքայազն Չարլզից հետո։ 1978-ից մինչ 1999 թվականը թագավոր Հուսեյնի ժառանգորդ թագուհին լինելով՝ նա այժմ Հորդանանի այրի թագուհին է թագավորի մահից հետո։ Ծնվելով Վաշինգթոն քաղաքում, արաբ-ամերիկյան ընտանիքում՝ նա վերջին քառասուն տարիներն անցկացրել է հանրային ծառայության մեջ և հանրության աչքի առջև։ Իր աշխատանքի մեծ մասը թե՛ Հորդանանում, թե՛ միջազգայնորեն կենտրոնացել է կրթության, մարդու իրավունքների, կայուն զարգացման և միջմշակութային փոխըմբռնման ուղղությամբ։ Պաշտպանելով երիտասարդներին զորակցումը և կանանց իրավունքները, արվեստը և գիտությունը՝ իր բազում դերերում, այդ թվում որպես UWC շարժման նախագահ, Թագուհի Նուռը շարունակում է ցուցադրել իր նվիրումը դրական սոցիալական փոփոխությանը, խաղաղության կառուցման գործում և կոնֆլիկտների լուծման մեջ։ Իսկ իր աղջիկը հաճախել է UWC Ատլանտիկ Քոլեջ։