Անցնել բովանդակությանը ↓

Կուրթ Հան

31 March 2017

UWC հիմնադիր

Հանը՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը միջազգային կրության մեջ, ծնվել է Գերմանիայում,  1886-ին, հրեա ծնողների ընտանիքում։ Կուրթ Հանը կրթություն է ստացել Գերմանիայում, իսկ հետո Օքսֆորդում, մինչ Առաջին համաշխարհային պատերազմը նրան հետ կվերադարձներ Գերմանիա։ Իր վաղ հետաքրքրությունը կրթության մեջ կարծրացավ այն ավերածությունների արդյունքում, որ նա տեսավ պատերազմի ժամանակ, և արքայազն Մաքս ֆոն Բադենի օգնությամբ, ով վերջին կայսերական կանցլերն էր Գերմանիայում։

1920-ին Հանը հիմնեց Սալեմ դպրոցը Գերմանիայում, որը հիմնված էր անհատի հանդեպ հարգանքի վրա, հանրության հանդեպ պատասխանատվության վրա և դեմոկրատիկ պրոցեսների կարևորության գիտակցման վրա։ 1933 թ-ին Հանը արտաքսվում է Մեծ Բրիտանիա, նացիստների դեմ խոսելուց հետո․ նա հիմնում է Գորդոնսթուոն Դպրոցը Շոտլանդիայում, հիմնված չորս գաղափարի վրա՝ միջազգայնություն, մարտահրավեր, պատասխանատվություն և ծառայություն։

Հանը մեծագույն դեր է ունեցել Աութվորդ Բաունդ կազմակերպության հիմնման գործում, Էդինբուրգի Դուքսի մրցանակի ստեղծման գործում, ինչպես նաև Ատլանտիկ Քոլեջի հետ հիմնադրել է UWC շարժումը 1962-ին։ 1958-ին ՆԱՏՕ-յի Անձնակազմի Կոնֆերանսի ժամանակ նա ոգեշնչվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի նախկին հակառակորդների համագործակցությունից։ Նա մտածում էր, որ եթե մենք կարողանանք կրթել աշխարհի բոլոր մասերի երիտասարդների մի վայրում միասին, մենք կկարողանանք խուսափել ապագա կոնֆլիկտներից։

Կրթության՝ աշխարհը փոխելու զորության հանդեպ այս հավատից ծնվեց UWC շարժումը․ այն ուներ առաքելություն դարձնել կրթությունը մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող մի ուժ հանուն խաղաղության և կայուն ապագայի։ 1962-ին առաջին UWC-ն բացվեց Ուելսում։

Հանը մահացել է Գերմանիայում 1974-ին։ Բրիտանիայի ազգային կենսագրության բառարանը նրան անվանում է «տնօրեն և համամարդկային քաղաքացի»։ Նրա թողած ժառանգությունը մնում է ամենակենսականներից և կարևորներից մեկը միջազգային ուղղվածության կրթության մեջ։

 

«Կրթության հիմնարար առաջադրանքը համարում եմ հետևյալ որակների կենսականությունը ապահովելը՝  նախաձեռնող հետաքրքրասիրություն, անկոտրում ոգի, համառություն ձգտման մեջ, խելամիտ անձնազոհության պատրաստակամություն, և ամենից վեր կարեկցանք։»

Tagged Key Figures Profile