Անցնել բովանդակությանը ↓

Ինչպե՞ս լրացնել UWC քոլեջ ընդունվելու առցանց հայտը

UWC քոլեջ ընդունվելու առցանց հայտի լրացման կանոններ

  • Քայլ 1. Գրանցում և մուտք անձնական հաշիվ (account) UWC քոլեջ ընդունվելու համար առցանց հայտը լրացնելու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել «Ինչպե՞ս դիմել» բաժին, անցնել «Ընդունելության ժամկետներ եւ ընթացակարգ» և գրանցվել։

Ձեր անձնական համացանցային հաշվի գլխավոր էջում դուք պետք է մուտքագրեք Ձեր անձնական էլեկտրոնային փոստը, անունը եւ ազգանունը (անգլերեն) և ծածկագիրը, որն անհրաժեշտ է Ձեր անձնական հաշիվ մուտք գործելու համար։ Այնուհետեւ, սեղմե’ք «Register» կոճակը։

Ուշադրությո՛ւն։ Գրանցվելիս խնդրում ենք օգտագործել այնպիսի էլեկտրոնային հասցե, որը նախապես չեք օգտագործել այստեղ:

10 րոպեների ընթացքում Ձեզ կուղարկվի մի հղում, որի վրա սեղմելուց և գաղտնաբառը ներմուծելուց հետո Դուք կստանաք անձնական հաշիվ (account) մուտքի թույլտվություն:

Ուշադրությո՛ւն։ Լինում են դեպքեր, երբ մեքենայաբար ուղարկվող հաղորդագրություններն արգելափակվում են մաղող ծրագրերի կողմից, ուստի եթե 10 րոպեի ընթացքում չեք ստացել չստացել անձնական հաշիվ (account) հղումը պարունակող նամակը, խնդրում ենք ստուգել Spam («Փոստաղբ») պանակը։ Եթե 24 ժամվա ընթացքում հաղորդագրությունն այդպես էլ չի ստացվել՝ խնդրում ենք դիմել մեզ՝nc_armenia@uwc.am հասցեով։

Մուտք գործելուն պես պետք է լրացնել կարճ հարցաշար «Applicant Information», ըստ որի կորոշվի Ձեր ընտրական հանձնաժողովը։ «Applicant Information»-ը լրացնելուց հետո պետք է սեղմել «View Applications»՝ տեսնելու, թե որ հանձնաժողովներին կարող եք դիմել։

Անձնական հաշիվ (account) Task («Խնդրացանկ») սյունակում արտապատկերվում է առցանց հայտի լրացման առկախ և անավարտ խնդիրների ցանկը՝ որտեղ երեւում է առցանց հայտի տարբեր բաժինների ընթացիկ վիճակը։

Actions («Գործողություններ») սյունակում արտապատկերվում են հայտի բաժինների հետ թույլատրելի գործողությունները՝ ավելացված փաստաթղթերը կամ ինֆորմացիան դիտելու (View), խմբագրելու (Edit) և ջնջելու (Delete) հնարավորությամբ։

Ձեր հայտի յուրաքանչյուր խնդրի ընթացիկ վիճակին կարող եք հետևել Status («Վիճակ») սյունակում։ Այս կամ այն խնդրի իրականացման վերջնաժամկետը նշված է Deadline («Վերջնաժամկետ») սյունակու:

  • Քայլ 2. Լրացնել «A1» բաժինը։ Սույն բաժինը լրացվում է դիմորդի կողմից անգլերենով։

Խնդրացանկում ընտրեք Section A1 (Բաժին «A1») կետը և լրացրեք էկրանին բացվող էլեկտրոնային հայտը։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք Back to Submission («Վերադարձ հայտին») կոճակը։

Լրացնել Բաժին «A2»-ը

Սույն բաժինը լրացվում է դիմորդի կողմից անգլերենով։

Խնդրացանկում ընտրեք Section A2 (Բաժին «A2») կետը և լրացրեք էկրանին բացվող էլեկտրոնային հայտը։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք Back to Submission («Վերադարձ հայտին») կոճակը։

Վերբեռնեք Ձեր լուսանկարը (դեմքի ամբողջական պատկեր) սեղմելով օգտատերի էջում գտնվող Add your Photo : Հաջորդ բացվող էջում սեղմեք “Choose File, այնուհետեւ Ձեր համակարգչից ընտրեք այն լուսանկարը, որը նախատեսել եք, եւ սեղմեք Submit կոճակը: Մեր ծրագրային համակարգն ապահովում է միայն (*.jpg, *.gif, and *.png) ֆորմատի լուսանկարներ:

Առաջադիմության վերաբերյալ քաղվածքի պատճենը կարելի է կցել՝ Խնդրացանկում ընտրելով Upload a Transcript («Ներբեռնել քաղվածք») կետը։ Բացվող էջում Title («Անվանում») բացատում մուտքագրեք փաստաթղթի անվանումը։ Սեղմելով Choose file («Ընտրել ֆայլը») կոճակը՝ Ձեր համակարգչի թղթապանակներից ընտրեք անհրաժեշտ փաստաթուղթը և սեղմեք Submit («Ներկայացնել») կոճակը։ Համակարգն ընդունում է PDF ձևաչափը (նախընտրելի է), Microsoft Office և Open Office փաթեթների ֆայլերը, և նկարները (*.jpg, *.gif, *.png)։

Ձեր անձնագրի/նույնականացման քարտի պատճենը կարող եք վերբեռնել՝ օգտագործելով Upload a copy of your passport or ID դաշտը Task list –ից: Բացվող էջում պետք է մուտքագրեք փաստաթղթի անունը Title դաշտում: Սեղմեք “Choose File, այնուհետեւ Ձեր համակրագչից ընտրեք նախատեսված փաստաթուղթը և սեղմեք Submit կոճակը: Մեր ծրագրային համակարգն ապահովում է միայն PDF եւ (*.jpg, *.gif, and *.png) ֆորմատի փաստաթղթեր: Նախընտրելի են PDF ֆորմատի փաստաթղթերը: 

Անձնական տվյալների մասին համաձայնագիրն՝ (փաստաթուղթը կարելի է ներբեռնել՝ սեղմելով Task list) ՝ ամբողջությամբ լրացրած, ստորագրված թեկնածուի կամ թեկնածուի եւ իր ծնողների/խնամակալների կողմից (եթե թեկնածուն 16 տարեկանից փոքր է) պետք է կցվի ընտրելով Upload a copy of the Consent to Personal Data processing Task list–ից: Բացվող էջում պետք է մուտքագրեք փաստաթղթի անունը Title դաշտում: Սեղմեք “Choose File”, այնուհետեւ Ձեր համակարգչից ընտրեք պահանջվող փաստաթուղթը եւ սեղմեք Submit կոճակը: Մեր ծրագրային համակարգն ապահավում է PDF, Microsoft Office, Open Office եւ (*.jpg, *.gif, and *.png) ֆորմատների փաստաթղթերը: Նախընտրելի են PDF ֆորմատի փաստաթղթեր:

  • Քայլ 3. Լրացնել «B» բաժինը։ Լրացվում է դիմորդի ծնողի/ծնողների կամ խնամակալի/խնամակալների կողմից։ «B» բաժինը կարող է լրացվել հայերեն կամ անգլերեն։

Խնդրացանկում ընտրեք Section B – Parents or Guardians (Բաժին «B» – Ծնողներ կամ խնամակալներ) կետը և լրացրեք հարցաթերթը՝ նշելով այն ծնողի/խնամակալի անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն, ով լրացնելու է տվյալ բաժինը։ Հարցաթերթը լրացնելուց և  Submit («Ներկայացնել») կոճակը սեղմելուց հետո մի քանի րոպեի ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի հղում պարունակող նամակ։ Հետևելով հղմանը և մուտքագրելով գաղտնաբառը՝ Ձեր ծնողը/խնամակալը ստանում է «B» բաժին մուտքի թույլտվություն։ Այնուհետև Խնդրացանկում ընտրելով Parent’s or Guardian’s Form («Ծնողի կամ խնամակալի ձևաթուղթ») կետը՝ նա կարող է սկսել լրացնել փաստաթուղթը։

Ուշադրությո՛ւն։ Զգուշացրեք Ձեր ծնողին/խնամակալին, որ նրա էլեկտրոնային հասցեին լրացման ենթակա հարցաթերթիկ է ուղարկվելու։ Լինում են դեպքեր, երբ մեքենայաբար ուղարկվող հաղորդագրություններն արգելափակվում են մաղող ծրագրերի կողմից, ուստի եթե Ձեր ծնողը/խնամակալը 10 րոպեի ընթացքում չստանա անձնական կաբինետի հղումը պարունակող նամակ, խնդրում ենք ստուգել Spam («Փոստաղբ») պանակը։ Եթե 24 ժամվա ընթացքում հաղորդագրությունը չի ստացվել, Խնդրացանկում ընտրեք Section B – Parents or Guardians (Բաժին «B» – Ծնողներ կամ խնամակալներ) կետը և սեղմեք Resend Invitation («Վերստին ուղարկել հրավերը») կոճակը։ Կարելի է նաև օգտվել Delete գործառույթից՝ ծնողի/խնամակալի վերաբերյալ տեղեկությունները ջնջելու, նոր տեղեկություններ մուտքագրելու և ծնողին/խնամակալին անձնական կաբինետի մուտքի նոր հղում պարունակող հրավեր ուղարկելու նպատակով։ Եթե այդքանից հետո հաղորդագրություն նորից չի ստացվում՝ խնդրում ենք դիմել մեզ՝  armenia@uwcnc.org հասցեով։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք Back to Submission («Վերադարձ հայտին») կոճակը։

  • Քայլ 4. Լրացնել «C» բաժինը՝ դիմորդի հասարակական բնութագիրը։ Կարող է լրացվել հայերեն կամ անգլերեն։

«C» բաժինը լրացվում է այն անձի կողմից, ով կարող է Ձեզ հասարակական բնութագիր տրամադրել։ Այս բաժինը չպետք է լրացնի դպրոցի ուսուցիչը, ընտանիքի անդամը կամ ընկերը։ Այն պետք է լրացնի 18 տարին լրացած այնպիսի մեկը, ով Ձեզ լավ է ճանաչում։ Դա կարող է լինել, օրինակ, Ձեր մարզիչը (արտադպրոցական) կամ ղեկավարը (եթե Դուք աշխատում եք կամ ներգրավված եք որպես կամավոր)։ Բնութագրում շարադրված տեղեկությունները գաղտնի են։ Թույլատրելի ծավալը՝ մինչև 250 բառ։ Բնութագիրը պետք է ստորագրված լինի (էլեկտրոնային ստորագրություն)։

Խնդրացանկում ընտրեք Section C – Community Reference (Բաժին «C» – Հասարակական բնութագիր) կետը և լրացրեք հարցաթերթը՝ նշելով այն երաշխավորատուի անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն, ով Ձեզ բնութագիր է տրամադրելու։ Հարցաթերթը լրացնելուց և Submit («Ներկայացնել») կոճակը սեղմելուց հետո մի քանի րոպեի ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի հղում պարունակող նամակ։ Հետևելով հղմանը և մուտքագրելով գաղտնաբառը՝ Ձեր երաշխավորատուն ստանում է «C» բաժին մուտքի թույլտվություն։ Այնուհետև Խնդրացանկում ընտրելով Community Reference («Հասարակական բնութագիր») կետը՝ նա կարող է սկսել լրացնել փաստաթուղթը։

Ուշադրությո՛ւն։ Զգուշացրեք Ձեր երաշխավորատուին, որ նրա էլեկտրոնային հասցեին լրացման ենթակա հարցաթերթիկ է ուղարկվելու։ Լինում են դեպքեր, երբ մեքենայաբար ուղարկվող հաղորդագրություններն արգելափակվում են մաղող ծրագրերի կողմից, ուստի եթե Ձեր երաշխավորատուն 10 րոպեի ընթացքում չստանա անձնական կաբինետի հղումը պարունակող նամակ, խնդրում ենք ստուգել Spam («Փոստաղբ») պանակը։ Եթե 24 ժամվա ընթացքում հաղորդագրությունն այդպես էլ չի ստացվել, Խնդրացանկում ընտրեք Section C – Community Reference (Բաժին «C» – Հասարակական բնութագիր) կետը և սեղմեք Resend Invitation («Վերստին ուղարկել հրավերը») կոճակը։ Կարելի է նաև օգտվել Delete գործառույթից՝ երաշխավորատուի վերաբերյալ տեղեկությունները ջնջելու, նոր տեղեկություններ մուտքագրելու և երաշխավորատուին անձնական կաբինետի մուտքի նոր հղում պարունակող հրավեր ուղարկելու նպատակով։ Եթե այդքանից հետո ևս հաղորդագրությունը չի ստացվում, խնդրում ենք դիմել մեզ armenia@uwcnc.org հասցեով։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք Back to Submission («Վերադարձ հայտին») կոճակը։

  • Քայլ 5. Լրացնել «D» բաժինը՝ Դպրոցական բնութագիր: Բնութագիրը պետք է լրացնի դիմորդի ուսուցիչը՝ հայերեն կամ անգլերեն:

Այս բաժինը պետք է լրացնի այն ուսուցիչը, ով Ձեզ լավ է ճանաչում: Այն հանդիսանալու է Ձեր դպրոցական երաշխավորագիրը։ Բնութագրում շարադրված տեղեկությունները գաղտնի են։

Խնդրացանկում ընտրեք Section D – Teacher (Բաժին «D» – Ուսուցիչ) կետը և լրացրեք հարցաթերթը՝ նշելով այն երաշխավորատուի անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն, ով Ձեզ բնութագիր է տրամադրելու։ Հարցաթերթը լրացնելուց և Submit («Ներկայացնել») կոճակը սեղմելուց հետո մի քանի րոպեի ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի հղում պարունակող նամակ։ Հետևելով հղմանը և մուտքագրելով գաղտնաբառը՝ ձեր երաշխավորատուն ստանում է «D» բաժին մուտքի թույլտվություն։

Task list-ում նա պետք է ընտրի School Reference Form կոճակը և լրացնի ձևաթուղթը:

Ուշադրությո՛ւն։ Զգուշացրեք Ձեր երաշխավորատուին, որ նրա էլեկտրոնային հասցեին լրացման ենթակա հարցաթերթիկ է ուղարկվելու։ Լինում են դեպքեր, երբ մեքենայաբար ուղարկվող հաղորդագրություններն արգելափակվում են մաղող ծրագրերի կողմից, ուստի եթե Ձեր երաշխավորատուն 10 րոպեի ընթացքում չստանա անձնական կաբինետի հղումը պարունակող նամակը, խնդրում ենք ստուգել Spam («Փոստաղբ») պանակը։ Եթե 24 ժամվա ընթացքում հաղորդագրությունն այդպես էլ չի ստացվել, Խնդրացանկում ընտրեք Section D – Teacher (Բաժին «D» – Ուսուցիչ) կետը և սեղմեք Resend Invitation («Վերստին ուղարկել հրավերը») կոճակը։ Կարելի է նաև օգտվել Delete գործառույթից՝ երաշխավորատուի վերաբերյալ տեղեկությունները ջնջելու, նոր տեղեկություններ մուտքագրելու և երաշխավորատուին անձնական կաբինետի մուտքի նոր հղում պարունակող հրավեր ուղարկելու նպատակով։ Եթե այդքանից հետո ևս հաղորդագրությունը չի ստացվում, խնդրում ենք դիմել մեզ armenia@uwcnc.org%20 հասցեով։

Խնդրացանկին վերադառնալու համար սեղմեք Back to Submission («Վերադարձ հայտին») կոճակը։

  • Քայլ 6. Ուղարկել հայտը։

Status («Վիճակ») սյունակում Դուք կարող եք տեսնել Ձեր հայտի յուրաքանչյուր խնդրի ընթացիկ վիճակը (ներառյալ B, C և D բաժինների լրացվածության աստիճանը)։ Երբ բոլոր բաժինները լրացված լինեն, սեղմեք Submit Application («Ներկայացնել հայտը») կոճակը՝ Ձեր հայտը հայաստանյան ընտրական հանձնաժողովին ուղարկելու համար

Ստուգե՛ք։ 

Նախքան էլեկտրոնային հայտն ուղարկելը համոզվեք, որ՝

  • Ամբողջությամբ լրացրել եք «A1» և«A2» բաժինները և կցել Ձեր անձնագրի, առաջադիմության վերաբերյալ քաղվածքի և անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության էլեկտրոնային պատճենները:
  • Ձեր ծնողները կամ խնամակալները լրացրել են «B» բաժինը:
  • Լրացված և ուղարկված են «C» և «D» բաժինների բոլոր երաշխավորագրերն ու բնութագրերը։

Status («Վիճակ») սյունակի յուրաքանչյուր խնդրի դիմաց պետք է գրված լինի Complete («Կատարված է»)։

Էլեկտրոնային ստորագրություններ

А 1, B, C և D բաժինները պետք է ստորագրվեն դրանք լրացնող անձանց կողմից։ Ստորագրելու համար տվյալ անձը պետք է մկնիկի սլաքը դնի Signature  («Ստորագրություն») դաշտում, սեղմի մկնիկի ձախ կոճակը և ստորագրի: