Անցնել բովանդակությանը ↓

UWC պատմությունը և հիմնարար գաղափարները

Քսանմեկերորդ դարի արագ փոփոխվող աշխարհում UWC-ի նպատակները և տեսլականը նույնքան արդիական են այսօր, որքան դրանք 1962-ին էին, գուցե էլ ավելի արդիական։

UWC-ն հիմնադրվել է 1962-ին, երբ Հարավային Ուելսի Ատլանտիկ Քոլեջը (Մեծ Բրիտանիա) ընդունեց իր առաջին ուսանողներին։ Այս ժամանակաշրջանում, երբ  սառը պատերազմը իր գագաթնակետին էր հասել, նպատակն էր մեկ տեղ հավաքել տարբեր ազգության երիտասարդների, որպեսզի նրանք գործեին որպես խաղաղության չեմպիոններ՝ համատեղ կրթության, համագործակցության և հասկացողության վրա հիմնված կրթության միջոցով։

UWC ուսուցման հասկացությունը հիմնված է գերմանացի կրթական գործիչ Կուրթ Հանի գաղափարների վրա, ով UWC շարժման հիմնադիր հայրերից է։ Հանը հավատացած էր, որ դպրոցը պետք է երեխաներին պատրաստի կյանքին, ոչ թե միայն համալսարանին, և որ կրթությունը պետք է օգնի աշակերտների մեջ զարգացնել ճկունություն և ունակություն ընդունելու թե՛ հաջողությունը և թե՛ ձախողումը։

UWC շարժման հիմնումը 1962-ին Հանի կրության մասին ունեցած մտքերի գագաթնակետն էր։ Հանը կրթության նախամարտիկ էր, ում նախաձեռնությունների մի մասը ընդրգվել էր գերմանիայի Սալեմ դպրոցում և Աուտվառդ Բաունդում։

Բացի այդ, 1958-ին, երբ այցելել էր մի կոնֆերանսի ՆԱՏՕ-յի Անձնակազմի Քոլեջում, նա ոգեշնչվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի նախկին հակառակորդների  համագործակցությամբ, որի ականատեսն էր դարձել։ Նա կարծում էր, որ եթե կարողանա միասին կրթել  աշխարհի տարբեր կողմերի երիտասարդների, կխուսափենք ապագա կոնֆլիկտներից։ Կրթության զորության հանդեպ այս հավատն էլ հենց ծնեց UWC շարժումը՝ ունենալով առաքելություն կրթությունը դարձնել մի ուժ, որը կմիավորի մարդկանց, ազգերին և մշակույթները՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի։

Այդ պահին սկսած UWC ամուր կերպով լծվել է ուսանողներին մարտահրավերներ պարունակով և ձևափոխող կրթական փորձ տրամադրելու գործին, որպեսզի նրանց ոգեշնչի դառնալ դրական փոփոխության առաջամարտիկներ և ստեղծելու ավելի խաղաղ և կայուն ապագա։

Page 1

Ժամականակացույց

UWC-ին այսօր

17


17 դպրոց և քոլեջ

+155


Մեր ազգային կոմիտեների միջոցով մենք ներկայացված ենք ավելի քան 150 երկրում։

60,000


Ավելի քան 60,000 ուսանող 180-ից ավելի երկրներից արդեն սովերել են մեր UWC դպրոցներից կամ քոլեջներից մեկում, կամ մասնակցել մեր կարճ դասընթացներին։