Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Մաաստրիխտ

Մաաստրիխտ, Նիդեռլանդներ

915 ուսանող՝

2-18 տարեկան

Founded

2009

3 March 2017

UWC Մաաստրիխտը լիովին ինտեգրված, բազմամշակութային դպրոց է տարբեր կրթական և սոցիալ-տնտեսական կենսաֆոնով ուսանողների համար, որը գործում է հոլանդական հանրային կրթական համակարգի շրջանակներում և սուբսիդավորվում է հոլանդական կառավարության կողմից: Դպրոցը ստեղծվել է և՛ Մաաստրիխտի միջազգային համայնքին ծառայելու, և՛ ամբողջ աշխարհի UWC ազգային կոմիտեների միջոցով ընտրված ուսանողներին կրթություն տալու և իր կամպուսում հյուրընկալելու համար:

Երեք առանձնահատկությունները

  • Ազգային հանրակրթական դպրոց.  UWC Մաաստրիխտը միակ UWC դպրոցն է, որը գործում է հանրակրթական համակարգի շրջանակներում՝ կրթություն տալով նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի սաներին:
  • Երիտասարդական սոցիալական ձեռներեցություն (ԵՍՁ) և ուսանողների կողմից կազմակերպվող համաժողովներ. ԵՍՁ նախաձեռնությունը ուսանողներին սովորեցնում է բացահայտել խնդիրները համայնքի ներսում և մշակել կոնկրետ լուծումներ՝ սոցիալական ձեռներեցության նախագծերի տեսքով: Շատ ամենամյա համաժողովներ՝ Tedx Մաաստրիխտը, Երիտասարդական բնապահպանական կայությունը, Միջազգային խաղարարար համաժողովը, Գիտության տեսության համաժողովը, բացառապես ուսանողների կողմից են կազմակերպվում:
  • Ծառայություն տեղի համայնքին. UWC Մաաստրիխտի շարունակական ջանքերն ուղղված են Դպրոցի և քաղաքի համայնքի միջև կամուրջ կառուցելուն:
Դասասենյակում 

Նախամանկապարտեզային ուսումնական պլանը (2-ից 4 տարեկանների համար) ներառում է մի շարք ուսումնական փորձառություններ երեխաների զարգացման և կրթությա հինգ գլխավոր ասպեկտներում:

Կրտսեր դպրոցի ուսումնական պլանը (4-ից 11 տարեկանների համար) մշակված է բազմազան ոլորտների հիման վրա, որոնք ապահովում են անցում այլ՝ անգլերենի սահուն իմացություն պահանջող մակարդակների:

Միջազգային բակալավրիատի միջին դասարանների ծրագիրը (11-ից 16 տարեկանների համար) ուսանողներին խրախուսում է հասկանալ կապը ավանդական դպրոցական առարկաների և իրական աշխարհի միջև, դառնալ քննադատ և ռեֆլեկտիվ մտածողներ:

16-ից 18 տարեկաններին Դպրոցն առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական պլան: Ստանդարտ առարկաներից բացի, UWC Մաաստրիխտն առաջարկում է հոլանդերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, համաշխարհային արվեստ և մշակույթ, համաշխարհային քաղաքականություն, կերպարվեստ, երաժշտություն:

Դասասենյակից դուրս 

UWC Մաաստրիխտը խթանում է սոցիալական ձեռներեցությունն ուսանողների և աշխատակիցների շրջանում՝ տրամադրելով նրանց գործիքներ և միջոցներ՝ նախագծեր սկսելու և դրանք կայուն դարձնելու համար:

ԵՍՁ ծրագրին մասնակցությունը պարտադիր է IBDP առաջին կուրսի բոլոր ուսանողների համար:

IBDP առաջին կուրսում ուսանողները մշակում, ծրագրում և իրականացնում են տեղի Նախագծային շաբաթը՝ ծառայություն մատուցելով Մաաստրիխտի համայնքներին: Ավելին, բոլոր IBDP ուսանողներին կոչ է արվում կազմակերպել կամընտրային Նախագծերի շաբաթ Եվրոպայում՝ իրենց արձակուրդների ժամանակ, ուշադրությունը սևեռելով ծառայության, ստեղծարարության, աշխատանքի և ընդհանուր առմամբ հետազոտության վրա:

Ամենամյա երկօրյա Գիտելիքի տեսության կոնֆերանսը (Theory of Knowledge (TOK) Conference) ուսանողներին հնարավորություն է տալիս քննադատաբար մոտենալ իրենց շրջապատող աշխարհին՝ հեղինակավոր բանախոսների հետ միասին:

Քառօրյա Միջազգային խաղարար կոնֆերանսի ընթացքում խաղաղարարները, մարտահրավեր նետողները, փաստաբանները և փորձագետները ամբողջ աշխարհից իրենց գիտելիքն են փոխանցում և ոգեշնչում իրենց դասախոսությունների միջոցով: Այն ուսանողները, ովքեր ապրել են հակամարտության գոտիներում կամ անձնական կապեր ունեն ունեն տարբեր ձևաչափի կոնֆլիկտների հետ, հետաքրքիր մտքեր են արտահայտում և առաջարկում լուծման միտված քննարկումներ:

Մաաստրիխտի Միացյալ ազգերի մոդելային կոնֆերանսը և TEDxYouth@Maastricht-ը երկու այլ ամենամյա միջոցառումներ են, որոնք բացառապես ուսանողների կողմից են կազմակեպվում:

Կամպուսը և հարմարությունները  

Կամպուսը կառուցվել է 2015 թվականին պուրակ հիշեցնող վայրում, Մաաստրիխտի կենտրոնի հյուսիսարևելյան մասում: Վայրը շրջապատված է սպորտային դաշտերով, անգլիական ոճի բնական արգելոցով և նորակառույց շենքերով: Կամպուսին հասնելու համար անհրաժեշտ է անցնել կամուրջը, որը միայն հետիոտների և հեծանվորդների համար է:

Աշխարհագրական դիրքը 

UWC Մաաստրիխտը գտնվում է Մաաստրիխտում, միջազգային մի քաղաքում, որը Նիդեռլանդների ամենաարևոտ և ամենահարավային մասում է գտնվում: Քաղաքի կենտրոնը հեծանվով ընդամենը 10 րոպեի հեռավորության վրա է:

Ընդունելությունը 

Նախամանկապարտեզային, կրտսեր և միջին դպրոցներում ցերեկային ուսուցման համար դիմումները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի մասին հոլանդական օրենքին: Գիշերօթիկ կրթություն ստացող ուսանողներն ընտրվում են UWC ազգային կոմիտեների համակարգի միջոցով: Հավելյան տեղեկության համար այցելեք www.uwcmaastricht.nl:

Contact Details


UWC Մաաստրիխտ

Փոստարկղ 1187

6201  BD Մաաստրիխտ

Նիդեռլանդներ

www.uwcmaastricht.nl