Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Ռոբերտ Բոշ քոլեջ

Ֆրաբուրգ, Գերմանիա

200 ուսանող՝

16-ից 19 տարեկան

Founded

2014

3 March 2017

UWC Ռոբերտ Բոշ քոլեջը Դոյչե Շտիֆտունգ UWC և Ռոբերտ Բոշ հիմնադրամի համատեղ նախագիծն է: Տեղակայված լինելով Ֆրայբուրգում՝ Գերմանիայի «կանաչ քաղաքում», Քոլեջը հատուկ ուշադրություն է դարձնում կայունությանը, որը արտացոլված է ակադեմիական ծրագրում, ուսանողների կյանքում և շենքերի ճարտարապետության մեջ:

Սև անտառ ազգային պարկին մոտ գտնվելը հնարավորություն է ստեղծում բացօթյա զբաղմունքների լայն ընտրություն ապահովել: Կանխամտածված բազմազանությունը Քոլեջի հիմնական նպատակն է: Այս պատճառով այն իր ուսանողների 70%-ին ապահովում է լիարժեք կրթակաթոշակով՝ նախարարության, Ռոբերտ Բոշ հիմնադրամի, Բ. Բրաուն Մելզունգեն ՓԲԸ և այլ հիմնադրամների և անձանց ֆինանսավորման շնորհիվ:

Երեք առանձնահատկությունները

  • Կանխամտածված բազմազանություն. ավելի քան 90 ազգություն, որոնք խոսում են 60-ից ավելի լեզուներով և ներկայացնում բոլոր խոշոր կրոնները:
  • Կայունություն. համագործակցությունը քաղաքի հաստատությունների և ուսանողների ու աշխատակազմի փորձը կայուն կրթության հիմք են ձևավորում կամպուսում:
  • Համալսարանական քաղաք Ֆրայբուրգ. Ֆրայբուրգից ոչ հեռու գտնվելով, ուսանողները կարող են մասնակցել քաղաքի մշակութային կյանքին: Բացի դրանից, նրանք ծառայության նախագծերի լայն ընտրություն ունեն CAS ծրագրի շրջանակներում և դրանցից դուրս: .
Դասասենյակում 

UWC Ռոբերտ Բոշ քոլեջն առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական պլան: Հաշվի առնելով, որ Քոլեջն առանձնակի ուշադրություն է դարձնում կայունությանը, բնական գիտություններն այստեղ կարևոր դեր են խաղում, օրինակ՝ մաթեմատիկան: Բացի ստանդարտ կուրսերից, Քոլեջն առաջարկում է արաբերեն, համաշխարհային արվեստ և մշակույթ, քաղաքագիտություն, Ասիայի և Օվկիանիայի պատմություն: Քոլեջում դասարանները փոքր են՝ ամեն դասընթացում միջինում 10-12 ուսանող:

Դասասենյակից դուրս 

CAS աշխատանքները ներառում են ուսանողների կողմից կազմակերպվող աշխատանքների լայն շարք, ինչպիսիք են խմորեղեն թխելը, բլոգինգը, Ա-Կապելլա խմբում իմպրովիզացիաներ անելը,  Քոլեջի լարային համույթով քաղաքի հաստատություններում համերգներով հանդես գալը, միջազգային բուսակերական խոհարարության շուրջ բանավիճելը, պարահանդեսային և բոլիվուդյան պարերը, ֆուտբոլը, բոլդերինգը, յոգան և թաեքվանդոն:

Քոլեջը համագործակցում է Ֆրայբուրգում գտնվող 26 հաստատությունների և կազմակերպությունների հետ՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, փախստականների ճամբարներ, սոցիալական ծառայություններ անտուն մարդկանց համար, խնամքի տներ և բնապահպանական հաստատություններ: Շաբաթը մեկ անգամ, դասերի փոխարեն, ուսանողները այցելում են այս վայրերից մեկը:

Տարին երկու անգամ, Նախագծային շաբաթվա ընթացքում, ուսանողները մասնակցում են նախագծերի, որոնք պետք է ինչ-որ բան սովորեցնեն և կարող են լինել կամ սոցիալական ծառայություն, կամ աշխատանք, կամ էլ ստեղծարարություն:

Տարին չորս անգամ Քոլեջը դադարեցնում է դասերը և կազմակերպում Հատուկ ուշադրության օրեր ամբողջ համայնքի համար: Այդ օրերը ներառում են պրեզենտացիաներ, աշխատարաններ և ելույթներ մեկ ընդհանուր թեմայի շուրջ, ինչպիսիք են օրինակ Միջկրոնական երկխոսությունը, Ժողովրդավարությունը, Արդարությունը և անարդարությունը կամ Կայունությունը:

Ընդգրկված լինելով ուսումնական պլանում, Միջազգային հարաբերությունները լրացուցիչ դասեր են՝ ուղղված մեր օրերի հիմնախնդիրներին. քաղաքականությունից մինչև կրոն, տնտեսությունից կամ սոցիալական ուսումնասիրություններից մինչև մշակութային միտումներ: Դասերին հաճախակի մասնակցում են հեղինակավոր բանախոսներ:

Եվ վերջապես, կամպուսը գործում է որպես համայնք. յուրաքանչյուր ուսանող պետք է ընտրի որևէ ոլորտ Քոլեջի սահմաններում և օգնի դրա կայացմանը, օրինակ՝ գրադարանը, պարտեզը կամ արտաքին կապերը:

Օգտակար լինելու ուղիներ գտնելը և համայնքին ծառայություն մատուցելը սոցիալական ներգրավվածության ևս մի տարբերակ են:

Կամպուսը և հարմարությունները  

UWC Ռոբերտ Բոշ քոլեջը տեղակայված է հին վանքում, որը վերանորոգվել և մասամբ վերակառուցվել է Ռոբերտ Բոշ հիմնադրամի կողմից: Դասասենյակները, գրադարանը, ինչպես նաև արվեստի և ֆիթնեսի սրահներն ու լաբորատորիաները գտնվում են պատմական շենքում, որը կառուցվել է 1850 թվականին: Վերջին հարկում կան աշխատակազմի և դասերի համար սենյակներ, գրասենյակներ և լռության սենյակ, որտեղ տեղի են ունենում յոգայի և մեդիտացիայի սեանսներ և որտեղ ուսանողները կարող են մենակության մեջ աղոթել:

Կարտաուսը շրջապատված է այգիներով, դաշտերով և պատմական վանական պարտեզով, որը օրգանիկ եղանակով խնամում են ուսանողները և աշխատակիցները: Այգին 1340 թվականին հիմնել էին Կարտեզյան վարդապետները և այն վերականգնվել է միայն այժմ: Այսօր այգին Քոլեջի կայունության առաքելության անբաժանելի մասն է կազմում և «կանաչ դասարան» համարվում:

Հին վանքի հետևում գտնվող նորակառույց շենքում են գտնվում Սեղանատունը և Լսարանը: Սեղանատունը գլխավորում է «Dreisamwerke» հասարակական կազմակերպությունը, որը աշխատում է ներառական հիմունքներով և աշխատանք տրամադրում հաշմանդամություն ունեցող մարդկանց: Յուրաքանչյուր ուսանողից ակնկալվում է աշխատանք խոհանոցում՝ ռոտացիոն սկզբունքով:

Ուսանողական գյուղը գտնվում է Կարտաուսի դիմաց և հատուկ կառուցված է՝ ընդգծելու համար պատմական շենքի հետ հակադրությունը:

Ուսանողական 8 շենքերը և աշխատակազմի համար նախատեսված 4 շենքերը խորանարդի տեսքով են դասավորված և ձևավորում են «գյուղը»: Յուրաքանչյուր շենքից շրջակա տարածքի տարբեր տեսարան է բացվում, ինչը նույնպես բազմազանության արտացոլում է: 24 ուսանող բնակվում են մեկ շենքում, յուրաքանչյուր սենյակում 4 հոգի: Եռահարկ շենքերում կա ընդհանուր սենյակ՝ խոհանոցով, որն ընդհանուր է, ինչպես և երկու հարցերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լոգասենյակը: Բոլոր շինությունները պասիվ տներ են և կառուցված Ֆրայբուրգի շատ բարձր էներգաարդյունավետության ստանդարտներին համաձայն:

Աշխարհագրական դիրքը 

UWC Ռոբերտ Բոշ քոլեջը գտնվում է գերմանական Ֆրայբուրգ քաղաքում, Սև անտառի կողքին, ընդամենը 30 րոպեի հեռավորության վրա Ֆրանսիայից և Շվեյցարիայից:

Ընդունելությունը 

Ուսանողները դիմում են իրենց երկրի UWC կոմիտեների միջոցով: 2014 թվականից սկսած՝ Քոլեջը նաև ամեն տարի տրամադրում է երկու կրթաթոշակ՝ փախստական ընտանիքներից սերող ուսանողներին:

Contact Details


UWC Ռոբերտ Բոշ քոլեջ
Կարտաուսի փողոց 119
79104 Ֆրայբուրգ
Գերմանիա
www.uwcrobertboschcollege.de