Անցնել բովանդակությանը ↓

Հաճախակի տրվող հարցեր

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, սակայն բնակվում եմ ոչ թե Հայաստանում, այլ մի երկրում, որի քաղաքացիությունը չունեմ։ UWC դիմելիս ազգային կոմիտեներից որի՞ հետ պետք է կապ հաստատել։ 

Առաջին հերթին պետք է կապ հաստատեք բնակության երկրի ազգային կոմիտեի հետ և տեղեկանաք՝ նրանք ընդունո՞ւմ են արդյոք բնակության երկրի քաղաքացիություն չունեցող անձանց դիմումները։
Եթե ազգային կոմիտեն ի պատասխան հայտնում է, որ քաղաքացի/հայրենակից չլինելու հանգամանքով պայմանավորված՝ Ձեր հայցադիմումին չի կարող ընթացք տալ, կապ հաստատեք UWC միջազգային գրասենյակի հետ։
Խնդրում ենք նախօրոք համոզվել, որ հարցման համար դեռ բավարար ժամանակ ունեք, այլապես կարող եք բաց թողնել հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը։

Ես երկքաղաքացիություն ունեմ (ՀՀ և մեկ այլ երկրի)։ Ո՞ր երկրի ազգային կոմիտեին պետք է ներկայացնեմ իմ հայցադիմումը։ 

UWC ընդունվելու նպատակով Դուք կարող եք դիմել միայն մեկ ազգային կոմիտեի՝ անկախ Ձեր ունեցած քաղաքացիությունների քանակից։
Ձեր առաջին ելակետը պետք է լինի բնակության ներկայիս երկրի ազգային կոմիտեն, քանի որ թեկնածությունների ընտրության գրեթե բոլոր գործընթացները պահանջելու են Ձեր անմիջական ներկայությունը։

Հայաստանի Ազգային Հանձնաժողովի միջոցով  UWC քոլեջ ընդունվելու համար հարկավոր է դիմել,  եթե սովորում եք Հայաստանի միջնակարգ դպրոցում  կամ ավագ  ուսումնական հաստատությունում: Համալսարանի ուսանողներն իրավասու չեն դիմելու:

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեմ, սակայն ապրում եմ Հայաստանում: Ինչպիսի՞նն է այդ դեպքում UWC դիմելու ընթացակարգը: 

Եթե Դուք մշտապես բնակվել եք Հայաստանում (ունեք մշտական բնակության իրավունք) և հաճախել եք տեղական դպրոց առնվազն 5 տարի և այժմ էլ Հայաստանում գտնվող դպրոցի աշակերտ եք, ապա իրավունք ունեք դիմելու Հայաստանի Ազգային Հանձնաժողովի միջոցով: Հակառակ դեպքում, խնդրում ենք  կապ հաստատել UWC միջազգային գրասենյակի հետ

Ես ապրում եմ Հայաստանում, սակայն հայ չեմ: Ինչպիսի՞նն է այդ դեպքում UWC դիմելու ընթացակարգը: 

Խնդրում ենք  կապ հաստատել UWC միջազգային գրասենյակի հետ

Ես փախստական եմ կամ քաղաքացիություն չունեցող անձ և բնակվում եմ Հայաստանում։ Ինչպե՞ս պետք է դիմել UWC-ին՝ ընդունվելու նպատակով։ 

Խնդրում ենք կապ հաստատել Ձեր ծագման երկրի Ազգային Հանձնաժողովի հետ:  Եթե Դուք իրավասու չեք Ձեր ծագման երկրի ազգային Հանձնաժողովի միջոցով դիմելու և փախստական եք կամ Հայաստանում ապրող քաղաքացիություն չունեցող անձ, ապա Դուք իրավունք ունեք դիմել Հայաստանի Ազգային Հանձնաժողովի միջոցով:

Ես Հայաստանի քաղաքացի եմ, սակայն այժմ փոխանակման ծրագրով գտնվում եմ արտերկրում: Կարո՞ղ եմ դիմել Հայաստանի Ազգային Հանձնաժողովի միջոցով: 

Այո, կարող եք, սակայն եթե հասնեք վերջնական ընտրության փուլին, ապա պետք է անձնապես Երևանում կայանալիք հարցազրույցին ներկա գտնվեք: Հնարավոր չէ հեռավորության վրա մասնակցել վերջնական ընտրության փուլին:

Որքա՞ն պետք է լինի իմ ընդհանուր միջին գնահատականը, որպեսզի կարողանամ դիմել UWC: 

Հատուկ սահմանված մակարդակ չկա, սակայն թեկնածուները պետք է շատ լավ ակադեմիական առաջադիմություն, ինչպես նաև անձնական հասունություն ունենան, և UWC ուսանողները պետք է միևնույն արժեքները կիսեն:

Ես տարիքի  հետ կապված  կասկած ունեմ իմ իրավասության հարցում: Կարո՞ղ եք օգնել ինձ: 
Ի՞նչ մակարդակի անգլերենի իմացություն է հարկավոր UWC դիմելու համար: 

UWC շարժումը ձգտում է ընտրել ուսանողների հիմք ընդունելով վերջիններիս համապատասխանությունը ծրագրին՝ անկախ նրանց մայրենի լեզվից կամ ուսուցման լեզվի (անգլերեն) իմացության մակարդակից: Այնուհանդերձ, ուսանողներին և նրանց ծնողներին հստակ նշվում է, որ մասնակցությունը IB Diploma ծրագրին անգլերեն լեզվի քիչ կամ բացարձակ չիմացության  դեպքում շատ ծանր կլինի ուսանողի համար:  Չնայած այն փաստին, որ իսկապես շատ ուսանողներ,  ընդունվելով անգլերենի շատ սահմանափակ իմացությամբ, արագորեն զարգացնում են իրենց լեզվական հմտությունները, կան նաև այնպիսիք, ովքեր դժվարանում են և բավականին երկար է տևում, որպեսզի հմտություն ձեռք բերեն բոլոր դպրոցական առարկաները անգլերենով ուսանելու համար, քանի որ դա ավելի բարդ է, քան մայրենի լեզվով: Եթե ընդունվում եք, ապա խորհուրդ ենք տալիս մինչև դասընթացի մեկնարկը որոշ ժամանակ տրամադրել՝  Ձեր լեզվական հմտությունները բարելավելու համար:

Կա՞ն արդյոք հատուկ նախապատրաստական դասընթացներ, որոնք կմեծացնեն ընդունվելու հավանականությունը։ 

Ոչ, Ձեր շահագրգռվածության, գործուն մասնակցության և UWC-ի արժեհամակարգի ու փիլիսոփայության ընկալման, ինչպես նաև անգլերենի կատարելագործման ուղղությամբ ներդրված ջանքերի ցուցադրումը լավագույն ձևն է ազգային կոմիտեին հավաստիացնելու, որ Դուք ունակ եք շահելու, ինչպես նաև Ձեր ներդրումն ունենալու UWC փորձառության մեջ։ Ընդունելության կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար տե՛ս ընդունելության գործընթացի մասին հարցը։

Չընդունվելու պարագայում կարո՞ղ եմ հաջորդ տարի ևս դիմել։
 

Մեկ տարի անց ևս կարելի է դիմել, սակայն միայն մեկ անգամ։ Պարզապես հիշեք, որ գոյություն ունեն տարիքային սահմանափակումներ։

Ես համալսարանի առաջին կուրսի ուսանող եմ, սակայն 18 տարիս դեռ չի լրացել։ Իրավունք ունե՞մ դիմելու։ 

Ցավոք՝ ոչ։

Ես Հայաստանում դպրոցի վերջին դասարանում եմ և 2018 թվականի օգոստոսին կլրանա իմ 18 տարին: Ես իրավասու՞ եմ դիմելու: 

Դժբախտաբար, Դուք չեք կարող դիմել: Իրավասու լինելու  համար պետք է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին լինեք 16 կամ 17 տարեկան:

Իմ ծնունդը հոկտեմբերին է, և մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ես կլինեմ 15 տարեկան և 11 ամսական: Կարո՞ղ եմ դիմել: 

Խորհուրդ ենք տալիս դիմել հաջորդ տարի: UWC քոլեջի 2018-20 թթ. ընդունելությանը դիմելու համար պետք է 2018 թ. սեպտեմբերի 1-ին լինեք 16 կամ 17 տարեկան:

Կարո՞ղ եմ դիմել կոնկրետ դպրոցի կամ քոլեջի համար: 

Ոչ: Կարող եք ընտրության գործընթացի ժամանակ նախասիրություն հայտնել կոնկրետ քոլեջի մասով, սակայն ընտրող հանձնաժողովն է որոշում՝  ում որ քոլեջ ուղարկել: Երբ Ձեզ տեղ է առաջարկվում քոլեջում, ապա Դուք պետք է որոշեք` ընդունել այն, թե ոչ: Եթե Դուք որոշում եք չընդունել առաջարկը, ապա Ձեզ այլ քոլեջում տեղ չի առաջարկվի:

Հիշեք, որ թեկնածուներն անմիջապես դպրոց չեն դիմում. նրանք ընդհանուր ընտրվում են UWC շարժման համար: Բոլոր քոլեջներն ունեն նույն նպատակը, և նրանցից յուրաքանչյուրը Ձեզ հնարավորություն է տալիս իր տեղակայման վայրին բնորոշ մշակույթի փորձառություն ձեռք բերել:

Ես այժմ քոլեջի աշակերտ եմ: «Ընտրության չափորոշիչները» բաժնում նշվում է, որ կարող են դիմել Հայաստանի միջնակարգ դպրոցներում և ուսումնարաններում սովորող աշակերտները: Կարո՞ղ եմ դիմել, եթե տարիքս համապատասխանում է: 

Այո, կարող եք: Դիմելու պահին դուք պետք է լինեք դպրոցի կամ քոլեջի աշակերտ և դեռևս համալսարանի ուսանող չլինեք:

Այժմ սովորում եմ Միջազգային բակալավրիատ ծրագրով այլ դպրոցում (ոչ UWC-ում): Կարո՞ղ եմ դիմել UWC: 

Այո, կարող եք: Սակայն հարկ է նշել, որ ընդունվելու դեպքում դուք  Միջազգային բակալավրիատի կրթական ծրագիրը պետք է սկզբից սկսեք:

Այժմ սովորում եմ Միջազգային բակալավրիատ ծրագրով այլ դպրոցում (ոչ UWC-ում): Կարո՞ղ եմ երկրորդ տարվա համար տեղափոխվել UWC: 

Դժբախտաբար՝ ոչ: Հնարավոր չէ միայն մեկ տարով տեղափոխվել UWC: Դուք կարող եք ընդունվել UWC միայն դիմելով Միջազգային բակալավրիատի երկամյա ծրագրին: