Անցնել բովանդակությանը ↓

Ընդունելության գործընթաց և վերջնաժամկետներ

Ընդունելության գործընթացը և վերջնաժամկետները, ինչպես նաև ընտրության չափանիշները կարող են փոխվել: Ամբողջական տեղեկություն հրապարակվում է, երբ տրվում է հայտերը լրացնելու պաշտոնական մեկնարկը:

Ընտրության գործընթաց և վերջնաժամկետներ 

Ամիս Դիմելու ընթացակարգը
Սեպտեմբեր-նոյեմբեր Հայտ
Նոյեմբեր Առցանց թեստավորում
Դեկտեմբեր Առցանց տեսահարցազրույց
Հունվար Վերջնական ընտրություն
Փետրվար-մարտ Թեկնածուների ֆինանսական հնարավորությունների գնահատում
Ապրիլ Առաջադրում UWC-ի քոլեջներ

  * Հստակ օրերն ու ժամկետները հրապարակվում են հայտի բացումից հետո և կարող են փոխվել: Թեկնածուներին էլ. փոստով կուղարկվի համապատասխան ծանուցում:  

Ինչպես լրացնել առցանց հայտադիմումը: 

Հայտադիմումը պետք է լրացնել անգլերեն լեզվով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտադիմումի որոշ հատվածներ պետք է լրացնի ոչ միայն դիմորդը, նրա ծնող(ներ)ը, այլ նաև ուսուցիչը և որևէ մեկը, ով դիմորդին լավ է ճանաչում արտադասարանական գործունեության մեջ:

Հայտադիմումը լրացնելու համար պահանջվող փաստաթղթեր (փաստաթղթերի թարգմանություն չի պահանջվում, եթե հստակ նշված չէ)

  • Դիմորդի անձնագրի (գլխավոր էջը լուսանկարով) կամ նույնականացման կամ ծննդյան վկայականի սկանավորված պատճենը:
  • Վերջին ուսումնական տարվա գնահատականների սկանավորված պատճենը (10 դասարանի աշակերտները կարող են ներկայացնել Միջնակարգ Դպրոցի Ավարտական վկայականը):
  • Ստորագրված Անձնական տվյալների մշակման համաձայնության սկանավորված պատճենը:
  • Ձեր սեփական լուսանկարի սկանավորված պատճենը:

Հայտադիմումը բաղկացած է հետևյալ առաջադրանքներից՝

«Անձնական տվյալներ» և «Կոնտակտային տվյալներ» առաջադրանքները պետք է կատարվեն դիմորդի կողմից: Այս բաժիններն օգնում են UWC-ին հասկանալ, թե ինչպես է դիմորդը մտածում և ինչու, արդյոք նա համապատասխանում է UWC-ին և արդյոք UWC-ն ճիշտ է նրա համար:

«Ակադեմիական տվյալներ» առաջադրանքում ներկայացվում են դիմորդի ակադեմիական ձեռքբերումները՝ ստորագրված և կնքված, ներառյալ վերջին ուսումնական տարվա գնահատականները (10-րդ դասարանի ուսանողները կարող են ներկայացնել 9-րդ դասարանի ավարտական ​​վկայականի պատճենը):

«Հայտադիմումի բովանդակային հատված» առաջադրանքը պահանջում է հարցերի պատասխանել և 50-ից 400 բառանոց կարճ էսսեներ գրել: Եթե ​​վերջին երեք տարիներում դիմորդ ունի ձեռքբերումներ, ապա կցում է դրանք հաստատող փաստաթուղթ(եր)՝ մրցանակ, դիպլոմ, վկայական:

«Ծնող(ներ)-ի / Խնամակալ(ներ)-ի Տվյալներ և Թույլտվություն» առաջադրանքում անհրաժեշտ է հաստատել, որ նրանք կողմ են դիմորդի որոշմանը UWC-ում սովորելու համար, և որ դիմորդը հասկացել է UWC դիմելու բոլոր պայմանները: Այս առաջադրանքը լրացնում են ծնող(ներ)-ը / խնամակալ(ներ)-ը։

Հայտադիմումը կհամարվի ամբողջական և ենթակա կլինի ստուգման միայն բոլոր առաջադրանքների ավարտված լինելու դեպքում: Բոլոր տեխնիկական հրահանգները, թե ինչպես կատարել այդ առաջադրանքները, կտրամադրվեն հայտադիմումի հարթակում:

Առցանց թեստավորում: 

Այս թեստավորման նպատակն է հասկանալ, թե ինչպես է դիմորդը լուծում տարբեր խնդիրներ: Որևէ նախապատրաստություն այս թեստավորմանն անհրաժեշտ չէ: 

Առցանց տեսահարցազրույց: 

Հիմք ընդունելով հայտադիմումի ու թեստավորման փուլերի արդյունքները՝ դիմորդները հրավիրվում են մասնակցելու առցանց տեսահարցազրույցի: 

Հավելյալ տեղեկություն (Քոլեջների նախապատվություն, երաշխավորագրեր): 

Երաշխավորագրեր

  • «Համայնքային երաշխավորագիր» առաջադրանքը պետք է լրացվի մեկի կողմից, ով ճանաչում է դիմորդին արտադասարանական գործնեության միջոցով: Դա չպետք է լինի ուսուցիչ, ընտանիքի անդամ կամ ընկեր, այլ մեկը, ով լավ գիտի դիմորդին արտադասարանական միջավայրում և 18 տարեկանից բարձր է: Նման անձանց օրինակներ են սպորտային մարզիչները (դպրոցից դուրս) կամ դիմորդի աշխատանքային կամ կամավորական գործնեության ղեկավարը։
  • «Դպրոցական երաշխավորագիր» առաջադրանքը պետք է լրացվի դիմորդին լավ ճանաչող ուսուցչի կողմից:

Քոլեջների նախապատվություն

Դուք կարող եք դասակարգել UWC քոլեջները ըստ ձեր նախապատվության (1՝ առավել նախընտրելի, 18՝ ամենաքիչ նախընտրելի):

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք դիմելու եք UWC շարժմանը և ՈՉ հատուկ քոլեջի, այնպես որ, եթե դուք ընտրվեք, Ազգային կոմիտեն ձեզ կառաջադրի այն քոլեջ, որը որ կհամարի ձեզ համար լավագույնը: Սա պարզապես ձեր նախապատվությունն արտահայտելու հնարավորություն կլինի։

Վերջնական ընտրության օր: 

Տեսահարցազրույցը հաջողությամբ հաղթահարած դիմորդները հրավիրվում են մասնակցելու վերջնական ընտրության օրվան, որն անցկացվում է UWC Դիլիջանում: Այս փուլը ներառում է անհատական և խմբային գործողություններ և իրականացվում է հայերենով և անգլերենով: Եթե Դուք ստանում եք վերջին փուլին մասնակցելու հրավեր, ապա ներկայությունը պարտադիր է:

Ֆինանսական հնարավորությունների գնահատում:  

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթաթոշակները շնորհվում են դիմորդների կարիքների հիման վրա, յուրաքանչյուր առաջադրված թեկնածու պետք է լրացնի ֆինանսական հնարավորությունների գնահատման հայտ: 

Տեղաբաշխումը քոլեջներում

Ընտրության հանձնաժողովն առաջադրում է ընտրության գործընթացը հաջողությամբ հաղթահարած թեկնածուներին UWC-ի համապատասխան քոլեջում՝ հաշվի առնելով դիմորդների՝ դիմում-հայտերում նշված նախընտրությունները: Որպես կանոն՝ քոլեջներն ընդունում են թեկնածուին՝ Ազգային կոմիտեի երաշխավորության հիման վրա: Սակայն, քոլեջն իրավունք է վերապահում յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ անձամբ կայացնել վերջնական որոշում։

Խնդրում ենք հաշվի առնել.

  • Թեկնածուները դիմում են UWC-ի Ազգային կոմիտե և ոչ որևէ կոնկրետ քոլեջ (եթե ցանկանում եք դիմել որևէ կոնկրետ քոլեջ, ապա պետք է ընդունելության գործընթացին մասնակցեք Ընտրության համաշխարհային ծրագրի միջոցով և ի վիճակի լինեք՝ վճարելու քոլեջի ողջ ուսման վճարը):
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ Ազգային կոմիտեի (ներառյալ՝ Ընտրության համաշխարհային ծրագրին): Դուք կարող եք վերադիմել հաջորդ տարի, եթե համապատասխանեք ընդունելության պահանջներին:
  • Սահմանափակ հնարավորություններ (հաշմանդամություն) ունեցող թեկնածուները նույնպես իրավասու են դիմելու: 
  • Թեկնածուների մասին ողջ տեղեկությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման: