Անցնել բովանդակությանը ↓

Ընդունելության գործընթաց և վերջնաժամկետներ

Ընդունելության գործընթացը և վերջնաժամկետները, ինչպես նաև ընտրության չափանիշները կարող են փոխվել: Ամբողջական տեղեկություն հրապարակվում է, երբ տրվում է հայտերը լրացնելու պաշտոնական մեկնարկը:

Ընտրության գործընթաց և վերջնաժամկետներ 

Ամիս Դիմելու ընթացակարգը
Սեպտեմբեր-նոյեմբեր Հայտ
Նոյեմբեր Առցանց թեստավորում
Դեկտեմբեր Առցանց տեսահարցազրույց
Փետրվար Վերջնական ընտրություն
Փետրվար-մարտ Թեկնածուների ֆինանսական հնարավորությունների գնահատում
Ապրիլ Առաջադրում UWC-ի քոլեջներ

  * Հստակ օրերն ու ժամկետները հրապարակվում են հայտի բացումից հետո և կարող են փոխվել: Թեկնածուներին էլ. փոստով կուղարկվի համապատասխան ծանուցում: 

  Առցանց դիմում-հայտ: Դիմորդները պետք է լրացնեն անգլերեն: Խնդրում ենք հաշվի առնել, որ հայտի որոշ հատվածներ պետք է լրացվեն ոչ միայն դիմորդի կողմից, այլև վերջինիս ծնողների և ուսուցիչների: 

  • Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
    • անձնագրի պատճենը, 
    • դպրոցի ավարտական քննությունների և ավագ դպրոցի՝ Ձեր ավարտական ուսումնական տարվա գնահատականները պարունակող ստորագրված և կնքված տեղեկանք, 
    • անձնական տվյալների մշակման համաձայնություն՝ ստորագրված: 
    • Կդիտարկվեն միայն լիարժեք լրացված հայտերը:
Դիմորդը պետք է լրացնի «A1» և «A2» բաժինները: 

Այս բաժինները UWC-ին տալիս են հնարավորություն՝ հասկանալու, թե ինչպես և ինչու հենց Ձեզ պետք է ընտրի UWC-ն, և թե ինչու եք կարծում, որ UWC-ն Ձեզ համար է:

Դիմորդի ծնողները լրացնում են «B» բաժինը: 

Նրանք պետք է հաստատեն, որ աջակցում են UWC դիմելու Ձեր որոշմանը և Դուք հասկացել եք դիմում-հայտի բոլոր պահանջները:

«C» բաժինը պետք է լրացվի այն անձի կողմից, որը կարող է հանդես գալ համայնքի անունից և տալ երաշխավորագիր:  

Այդ անձը չի կարող լինել Ձեր ուսուցիչը, ընտանիքի անդամը կամ ընկերը. նա պետք է լինի մեկը, որը լավ է ճանաչում Ձեզ և որի 18 տարին լրացած է: Այս դերում կարող է հանդես գալ, օրինակ, Ձեր մարզիչը (արտադպրոցական), իսկ եթե Դուք աշխատում կամ կամավոր հիմունքներով որևէ պաշտոն եք զբաղեցնում, ապա Ձեր ղեկավարը: 

«D» բաժինը պետք է լրացվի Ձեր դպրոցի այն ուսուցչի կողմից, որը Ձեզ լավ է ճանաչում և կարող է տալ երաշխավորագիր:  

Առցանց թեստավորում: Այս թեստավորման նպատակն է հասկանալ, թե ինչպես եք լուծում տարբեր խնդիրներ: Որևէ նախապատրաստություն այս թեստավորմանն անհրաժեշտ չէ: 


Առցանց տեսահարցազրույց: Հիմք ընդունելով դիմում-հայտի ու թեստավորման փուլերի արդյունքները՝ դիմորդները հրավիրվում են՝ մասնակցելու առցանց տեսահարցազրույցի: 


Վերջնական ընտրության օր: Տեսահարցազրույցը հաջողությամբ հաղթահարած դիմորդները հրավիրվում են՝ մասնակցելու վերջնական ընտրության օրվան, որն անցկացվում է UWC  Դիլիջանում: Այս փուլը ներառում է անհատական և խմբային գործողություններ և իրականացվում է հայերենով և անգլերենով: Եթե Դուք ստանում եք վերջին փուլին մասնակցելու հրավեր, ապա ներկայությունը պարտադիր է:


Ֆինանսական հնարավորությունների գնահատում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթաթոշակները շնորհվում են դիմորդների կարիքների հիման վրա, յուրաքանչյուր առաջադրված թեկնածու պետք է լրացնի ֆինանսական հնարավորությունների գնահատման հայտ: 

 

 

Տեղաբաշխումը քոլեջներում

Ընտրության հանձնաժողովն առաջադրում է ընտրության գործընթացը հաջողությամբ հաղթահարած թեկնածուներին UWC-ի համապատասխան քոլեջում՝ հաշվի առնելով դիմորդների՝ դիմում-հայտերում նշված նախընտրությունները: Որպես կանոն՝ քոլեջներն ընդունում են թեկնածուին՝ Ազգային կոմիտեի երաշխավորության հիման վրա: Սակայն, քոլեջն իրավունք է վերապահում յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ անձամբ կայացնել վերջնական որոշում։

Խնդրում ենք հաշվի առնել.

  • Թեկնածուները դիմում են UWC-ի Ազգային կոմիտե և ոչ որևէ կոնկրետ քոլեջ (եթե ցանկանում եք դիմել որևէ կոնկրետ քոլեջ, ապա պետք է ընդունելության գործընթացին մասնակցեք Ընտրության համաշխարհային ծրագրի միջոցով և ի վիճակի լինեք՝ վճարելու քոլեջի ողջ ուսման վճարը):
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ Ազգային կոմիտեի (ներառյալ՝ Ընտրության համաշխարհային ծրագրին): Դուք կարող եք վերադիմել հաջորդ տարի, եթե համապատասխանեք ընդունելության պահանջներին:
  • Սահմանափակ հնարավորություններ (հաշմանդամություն) ունեցող թեկնածուները նույնպես իրավասու են դիմելու: 
  • Թեկնածուների մասին ողջ տեղեկությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման: