Ինչ է UWC-ն
UWC-ն (United World Colleges, Միացյալ համաշխարհային քոլեջներ) գլոբալ կրթական շարժում է, որը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի։
UWC սովորույթի հիմնարար միտքը հավատն է, որ կրթությունը կարող է միավորել ցանկացած տեսակի կյանքի փորձով երիտասարդների` իրենց փոխադարձ մարդկային հատկանիշների հիման վրա, ուղղորդել հասարակական փոփոխության հնարավորությունների հիմնված խիզախ քայլերի, անձնական օրինակի և անձնուրաց առաջատարության վրա։
Այս ամենին հասնելու նպատակով ամբողջ աշխարհի UWC դպրոցները և վարժարանները դասավանդում են մարտահրավերներով լի և ձևափոխող կրթական փորձ կանխամտածված բազմազան երիտասարդների խմբի՝ ներշնչելով նրանց դառնալ դրական փոփոխության առաջամարտիկներ՝ UWC-ի հիմնարար արժեքներին համահունչ։
- Միջազգային և միջմշակութային ընկալում
- Բազմազանության խրախուսում
- Անձնական պատասխանատվություն և ներգրավվածություն
- Փոխադարձ պատասխանատվություն և հարգանք
- Կարեկցում և ծառայություն
- Հարգանք շրջակա միջավայրի նկատմամբ
- Իդեալիզմի զգացում
- Սեփական անձի հանդեպ մարտահրավեր
- Գործնական քայլ և անձնական օրինակ
Այսօր UWC-ն ունի 17 դպրոց և քոլեջ 4 մայրցամաքում, որոնց մեծամասնությունը կենտրոնանում է 16-19 տարիքային խմբի վրա․ մի տարիք, երբ երիտասարդի էներգիան և իդեալիզմը կարող են ուղղվել դեպի կարեկցանքը, պատասխանատվությունը և կյանքի ողջ ընթացքի գործողությունները։ Այս քոլեջները տրամադրում են միջազգային բակալավրի դիպլոմ՝ որպես ֆորմալ ուսումնական պլանի մաս․ մի որակավորում, որի զարգացման գործում UWC-ն կարևոր դեր է ունեցել, միաժամանակ կարևորելով փորձարական ուսումը, հասարակությանը մատուցվող ծառայությունները և արտալսարանային գործունեությունը։
UWC քոլեջի ուսանողները ընտրվում են տեղում, 155 երկրներում UWC հատուկ ազգային կոմիտեի համակարգի օգնությամբ։ Ընտրությունը կատարվում է ցուցադրվող խոստման և ներուժի հիման վրա։ Համաձայն UWC սովորույթի, որ կրթությունը պետք է անկախ լինի ուսանողի սոցիալ-տնտեսական հնարավորություններից, ուսանողների 70%-ը միջազգային բակալավրի դիպլոմի ուսման տարիներին ստանում են ամբողջական կամ մասնակի ֆինանսական օգնություն՝ կախված իրենց կարիքներից։
UWC-ն նաև վարում է կարճատև կրթական ծրագրեր, որոնք տեղի են ունենում ինչպես իր 17 դպրոցների և քոլեջների ճամբարներում, այնպես էլ դրանցից դուրս՝ ավելացնելով այն մարդկանց թիվը, ում հասանելի է UWC կրթական փորձը։
UWC-ն խրախուսում է կյանքի ողջ ընթացքի սոցիալական պատասխանատվությունը և այժմ այն արդեն հասցրել է ոգեշնչել 60,000 շրջանավարտից բաղկացած համաշխարհային մի ցանց, ովքեր հավատում են, որ հնարավոր է քայլեր ձեռնարկել և տարբերություն մտցնել տեղական, ազգային և միջազգային մակարդակով։