Անցնել բովանդակությանը ↓

Ինչպես լրացնել առցանց հայտադիմումը

UWC քոլեջների առցանց հայտադիմումը լրացնելու ուղեցույց

Քայլ 1. Գրանցում և անձնական հաշվի ստեղծում 

Հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել «Ընտրության չափորոշիչները» բաժնում գտնվող հղմանը և գրանցվել:

Գրանցման էջում պետք է մուտքագրեք ձեր անձնական էլ. հասցեն, անունը, ազգանունը (անգլերեն) և գաղտնաբառը, որով կկարողանաք մուտք գործել հայտադիմումի համակարգ: Այնուհետև սեղմեք «Create account» կոճակը:

10 րոպեի ընթացքում դուք կստանաք հղում էլ․ փոստի միջոցով, որին հետևելով և մուտքագրելով ձեր գաղտնաբառը՝ կկարողանաք մուտք գործել ձեր անձնական հաշիվ:

Ուշադրություն. Ավտոմատ կերպով ուղարկվող հաղորդագրություններն երբեմն ընկնում են «spam» պանակի մեջ, ուստի եթե տասը րոպեի ընթացքում չեք ստացել հղումը, ապա նախ ստուգեք «spam» պանակը: Եթե 24 ժամվա ընթացքում չստանաք հղումը խնդրում ենք կապվել մեզ հետ armenia@uwcnc.org հասցեով: 

Ձեր հաշիվ մուտք գործելուց հետո պետք է լրացնել համառոտ «ընտրության չափորոշիչների» հարցաշար  և ընտրել, թե ինպես եք դիմելու՝

  • UWC ազգային կոմիտեի միջոցով (հաջողակ թեկնածուները իրավասու են դիմել կրթաթոշակի՝ կարիքի հիման վրա), կամ
  • UWC միջազգային ընտրության միջոցով (հաջողակ թեկնածուները պետք է վճարեն ուսման վարձը ամբողջությամբ)

Եթե ընտրեք «UWC National Committee» տարբերակը, համակարգը ձեզ կառաջարկի, թե որ ազգային կոմիտեի միջոցով կարող եք դիմել: Հարցաշարը լրացնելուց հետո պետք է սեղմել «Ծրագրեր» տեսնելու համար, թե որ ազգային կոմիտեի միջոցով եք իրավասու դիմել:Հաշվի առեք, որ դուք կարող եք հայտադիմում ներկայացնել միայն մեկ ազգային կոմիտե:

Ընտրած տարբերակից հետո ձեր անձնական հաշվում կգտնեք առաջադրանքների ցանկ (Task list), որտեղ երևում է հայտադիմումի տարբեր առաջադրանքների ընթացիկ կարգավիճակը:

Քայլ 2. 1-4-րդ առաջադրանքների լրացում - տեղեկություն դիմորդի մասին  

Այս հատվածը լրացվում է դիմորդի կողմից անգլերեն:

«Անձնական տվյալներ» և «Կոնտակտային տվյալներ» առաջադրանքները պետք է կատարվեն դիմորդի կողմից: Այս բաժիններն օգնում են UWC-ին հասկանալ, թե ինչպես է դիմորդը մտածում և ինչու, արդյոք նա համապատասխանում է UWC-ին և արդյոք UWC-ն ճիշտ է նրա համար:

«Ակադեմիական տվյալներ» առաջադրանքում ներկայացվում են դիմորդի ակադեմիական ձեռքբերումները՝ ստորագրված և կնքված, ներառյալ վերջին ուսումնական տարվա գնահատականները (10-րդ դասարանի ուսանողները կարող են ներկայացնել 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճենը):

«Հայտադիմումի բովանդակային հատված» առաջադրանքը պահանջում է հարցերի պատասխանել և 50-ից 400 բառանոց կարճ էսսեներ գրել: Եթե վերջին երեք տարիներում դիմորդ ունի ձեռքբերումներ, ապա կցում է դրանք հաստատող փաստաթուղթ(եր)՝ մրցանակ, դիպլոմ, վկայական:

Քայլ 3. 5-րդ առաջադրանքի լրացում - Ծնող(ներ)-ի / Խնամակալ(ներ)-ի Տվյալներ և Թույլտվություն  

«Ծնող(ներ)-ի / Խնամակալ(ներ)-ի Տվյալներ և Թույլտվություն» առաջադրանքում անհրաժեշտ է հաստատել, որ նրանք կողմ են դիմորդի որոշմանը UWC-ում սովորելու համար, և որ դիմորդը հասկացել է UWC դիմելու բոլոր պայմանները: Այս առաջադրանքը լրացնում են ծնող(ներ)-ը / խնամակալ(ներ)-ը անգլերեն կամ հայերեն։

Բոլոր տեխնիկական հրահանգները, թե ինչպես կատարել վերոնշյալ առաջադրանքները, կտրամադրվեն հայտադիմումի հարթակում:

 

 Քայլ 4. 6-8 - րդ առաջադրանքների լրացում - փաստաթղթերի վերբեռնում 
  • Ընտրելով «Profile photo» հատվածը` վերբեռնեք ձեր լուսանկարը: Լուսանկարի վրա պետք է լավ երևա ձեր դեմքը: Համակարգը ընդունում է *.jpg, *.gif, *.png ֆորմատները:
  • Պետք է կցեք ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, ծննդյան վկայական կամ նույնականացման քարտ)` ընտրելով Upload a copy of your Passport or ID or Birth certificate: Եթե հայտադիմումի ներկայացման պահին չունեք անձնագիր, ապա մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք դիմեք անձնագրի համար, քանի որ այն ձեզ պետք կլինի այն պարագայում, եթե հաջողությամբ հաղթահարեք ընտրությունը: Պահանջվող փաստաթղթերը հաջողությամբ կցելուց հետո սեղմեք «Mark as complete».
  • Դիմորդի և նրա ծնողներից/խնամակալներից մեկի կողմից լրացված և ստորագրված Անձնական տվյալների մշակման թույլտվության պատճենը (  փաստաթուղթը կարող եք վերբեռնել անելիքներից (Tasks)և պետք է կցել՝ ընտրելով Upload a copy of the Consent to Personal Data Processing: Ավարտելուց հետո սեղմեք «Mark as complete».
Քայլ 5. Հայտադիմումի հանձնում  

«Task List» - ում կարող եք տեսնել ձեր հայտադիմումի յուրաքանչյուր քայլի, այդ թվում նաև ձեր երաշխավորագրերի կարգավիճակը, և ավարտված անելիքները: Երբ բոլոր հատվածները լրացված կլինեն, սեղմեք «Submit » կոճակը հայտադիմումը ազգային կոմիտեին ներկայացնելու համար:

Մինչ այդ, նորից ստուգե՛ք ձեր հայտադիմումը:

Այն հանձնելուց առաջ  կարող եք օգտվել «Review» կոճակից, որը գտնվում է «Submit» կոճակի կողքին, որպեսզի համոզվեք, որ բոլոր ձևաթղթերը լրացված են, բոլոր փաստաթղթերը՝ կցված։