Անցնել բովանդակությանը ↓

Անձնական տվյալների մշակման համաձայնություն

14-ԻՑ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԱՆԶՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ և ՀԱՄԱԶԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Սույն ծանուցումը և համաձայնությունը տրամադրվում են համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թ. մայիսի 18-ին ընդունված ՀՀ Օրենքի /ՀՀ-49-Ն/ (այսուհետ՝ «Օրենք»)

Սույն փաստաթղթում օգտագործվող հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը.

  • i «Անձնական տվյալների մշակող» կամ «Հիմնադրամ» նշանակում է «Յու Դաբլյու Սի Նեյշնլ Քոմիթի օֆ Արմենիա» Բարեգործական հիմնադրամը, որը համաձայն Օրենքի կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակումը: Հիմնադրամի հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան փ., 6.
  • ii «Անձնական տվյալ» նշանակում է ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
  • iii «Անձնական տվյալների մշակում» նշանակում է  անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
  • iv «Անձնական տվյալների սուբյեկտ» նշանակում այն ֆիզիկական անձը, ում Անձնական տվյալների վերաբերյալ տրամադրվում են սույն ծանուցումը և համաձայնությունը.
  • v «Նպատակ» նշանակում է այն օրինական նպատակը, որի համար Հիմնադրամը մշակում է Անձնական տվյալները, մասնավորապես՝ UWC (United World Colleges) ցանցում ուսանելու թեկնածուների տեղեկատվական բազայում ընդգրկվելը և թեկնածուների լրացուցիչ կրթության և համակողմանի զարգացման հնարավորությունների հետ կապված այլ նպատակները.
  • vi «Երրորդ անձ» նշանակում է ` UWC (United World Colleges) ցանցի քոլեջները և դպրոցները, Հիմնադրամի հետ փոխկապակցված անձիք և գործընկերները

ԾԱՆՈՒՑՈՒՄ 

Սույնով Հիմնադրամը ծանուցում է Անձնական տվյալները մշակելու մտադրության մասին:

Հիմք ընդունելով Օրենքը և Նպատակը իրականացնելու համար Հիմնադրամը հայտնում է իր մտադրության մասին մշակել Անձնական տվյալների սուբյեկտի հետևյալ Անձնական տվյալները՝

կայքի միջոցով կամ այլ կերպ Հիմնադրամին հայտնած Անձնական տվյալները: 

Հիմք ընդունելով Օրենքը և Նպատակը իրականացնելու համար Հիմնադրամը մտադրություն ունի Անձնական տվյալների հետ կատարել հետևյալ գործողությունները՝ Օրենքով սահմանված կարգով մշակել և օգտագործել Անձնական տվյալները, այդ թվում՝ որոշումներ ընդունել Անձնական տվյալների հիման վրա: 

Անհրաժեշտության դեպքում և ելնելով Օրենքի պահանջներից, Հիմնադրամը կարող է փոխանցել Անձնական տվյալները Երրորդ անձանց: 

Անձնական տվյալների սուբյեկտի օրինական ներկայացուցիչը իրավասու է պահանջել Անձնական տվյալների ուղղումը, ոչնչացումը, մշակման դադարեցումը կամ այլ գործողությունների կատարումը համապատասխան գրավոր պահանջը ուղղելով Հիմնադրամին: 

Հիմնադրամը մտադրություն ունի մշակել Անձնական տվյալները անորոշ ժամկետով: 

Հիմնադրամը սույնով հաստատում է, որ Հիմնադրամը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները (կամ ապահովում է դրանց ձեռնարկումը) Անձնական տվյալներն անօրինական կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տրամադրումից և տարածումից, ինչպես նաև Անձնական տվյալների նկատմամբ այլ անիրավաչափ գործողություններից պաշտպանելու համար, ինչպես նաև պարտավորվում է պահպանել Անձնական տվյալների սուբյեկտի Անձնական տվյալների գաղտնիությունը: 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ 

Անձնական տվյալների սուբյեկտը և նրա օրինական ներկայացուցիչը՝ սույնով հաստատում են, որ ծանոթացել եմ Հիմնադրամի կողմից ներկայացված Անձնական տվյալների սուբյեկտի Անձնական տվյալների մշակման մասին  ծանուցմանը (այսուհետ՝ «Ծանուցում»): 

Ես/մենք Հիմնադրամին տալիս եմ/ենք Անձնական տվյալների սուբյեկտի Անձնական տվյալները մշակելու համաձայնությունը:

Ես/մենք համաձայն եմ/ենք, որ Հիմնադրամը մշակի Անձնական տվյալների սուբյեկտի  Անձնական տվյալները՝ Հիմնադրամի Ծանուցուման մեջ նշված Նպատակների համար, կարգով, պայմաններով և սահմաններում:

Ես/մենք համաձայն եմ/ենք, որ Հիմնադրամը մշակի Անձնական տվյալների սուբյեկտի  Անձնական տվյալները ցանկացած օրինական ճանապարհով և Օրենքով չարգելված բոլոր միջոցներով: 

Ես/մենք համաձայն եմ/ենք, որ Անձնական տվյալների սուբյեկտը Հիմնադրամից, UWC (United World Colleges)-ից ստանա տեղեկություններ կրթական ծրագրերի ու կազմակերպվող միջոցառումների, ինչպես նաև լրացուցիչ կրթության և համակողմանի զարգացման այլ հնարավորությունների մասին:

Սույնով ես/մենք ընդունում և հաստատում եմ/ենք, որ Անձնական տվյալների սուբյեկտի  Անձնական տվյալները  Հիմնադրամը կարող է փոխանցել Երրորդ անձանց՝ Նպատակին համապատասխան գործողություններ կատարելիս: 

Հիմնադրամի կողմից իր գործառույթներն ու իրավասությունները Երրորդ անձանց փոխանցելու դեպքում Հիմնադրամն իրավասու է վերոհիշյալ գործողությունների իրականացման նպատակով անհրաժեշտ չափով բացահայտել Անձնական տվյալները նման Երրորդ անձանց, նրանց գործակալներին և այլ իրավասու անձանց, ինչպես նաև տրամադրել նրանց այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթեր: 

Սույնով ես/մենք նաև ընդունում և հաստատում եմ/ենք, որ համապատասխան փոփոխություններով հանդերձ իմ համաձայնությունը համարվում է տրված նաև վերոհիշյալ բոլոր Երրորդ անձանց, և ցանկացած նման Երրորդ անձ իրավունք ունի մշակել Անձնական տվյալների սուբյեկտի Անձնական տվյալները սույն համաձայնության հիման վրա:

Սույն համաձայնությունը գործում է անորոշ ժամկետով  մինչև իմ/մեր կողմից և/կամ Անձնական տվյալների սուբյեկտի (վերջինիս 16 տարին լրանալուց հետո) կողմից հետ կանչելը, որը հարկավոր է իրականացնել գրավոր տեսքով՝ Հիմնադրամին ներկայացնելով համապատասխան պահանջ:


ԱՆԶՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ և ՀԱՄԱԶԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Սույն ծանուցումը և համաձայնությունը տրամադրվում են համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թ. մայիսի 18-ին ընդունված ՀՀ Օրենքի /ՀՀ-49-Ն/ (այսուհետ՝ «Օրենք»)

Սույն փաստաթղթում օգտագործվող հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը.

  • i «Անձնական տվյալների մշակող» կամ «Հիմնադրամ» նշանակում է «Յու Դաբլյու Սի Նեյշնլ Քոմիթի օֆ Արմենիա» Բարեգործական հիմնադրամը, որը համաձայն Օրենքի կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակումը: Հիմնադրամի հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան փ., 6.
  • ii «Անձնական տվյալ» նշանակում է ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
  • iii «Անձնական տվյալների մշակում» նշանակում է  անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
  • iv «Անձնական տվյալների սուբյեկտ» նշանակում այն ֆիզիկական անձը, ում Անձնական տվյալների վերաբերյալ տրամադրվում են սույն ծանուցումը և համաձայնությունը.
  • v «Նպատակ» նշանակում է այն օրինական նպատակը, որի համար Հիմնադրամը մշակում է Անձնական տվյալները, մասնավորապես՝ UWC (United World Colleges) ցանցում ուսանելու թեկնածուների տեղեկատվական բազայում ընդգրկվելը և թեկնածուների լրացուցիչ կրթության և համակողմանի զարգացման հնարավորությունների հետ կապված այլ նպատակները.
  • vi «Երրորդ անձ» նշանակում է ` UWC (United World Colleges) ցանցի քոլեջները և դպրոցները, Հիմնադրամի հետ փոխկապակցված անձիք և գործընկերները

ԾԱՆՈՒՑՈՒՄ 

Սույնով Հիմնադրամը ծանուցում է Անձնական տվյալները մշակելու մտադրության մասին:

Հիմք ընդունելով Օրենքը և Նպատակը իրականացնելու համար Հիմնադրամը հայտնում է իր մտադրության մասին մշակել Անձնական տվյալների սուբյեկտի հետևյալ Անձնական տվյալները՝

կայքի միջոցով կամ այլ կերպ Հիմնադրամին հայտնած  Անձնական տվյալները: 

Հիմք ընդունելով Օրենքը և Նպատակը իրականացնելու համար Հիմնադրամը մտադրություն ունի Անձնական տվյալների հետ կատարել հետևյալ գործողությունները՝ Օրենքով սահմանված կարգով մշակել և օգտագործել Անձնական տվյալները, այդ թվում՝ որոշումներ ընդունել Անձնական տվյալների հիման վրա: 

Անհրաժեշտության դեպքում և ելնելով Օրենքի պահանջներից, Հիմնադրամը կարող է փոխանցել Անձնական տվյալները Երրորդ անձանց: 

Անձնական տվյալների սուբյեկտը իրավասու է պահանջել Անձնական տվյալների ուղղումը, ոչնչացումը, մշակման դադարեցումը կամ այլ գործողությունների կատարումը համապատասխան գրավոր պահանջը ուղղելով Հիմնադրամին: 

Հիմնադրամը մտադրություն ունի մշակել Անձնական տվյալները անորոշ ժամկետով: 

Հիմնադրամը սույնով հաստատում է, որ Հիմնադրամը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները (կամ ապահովում է դրանց ձեռնարկումը) Անձնական տվյալներն անօրինական կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տրամադրումից և տարածումից, ինչպես նաև Անձնական տվյալների նկատմամբ այլ անիրավաչափ գործողություններից պաշտպանելու համար, ինչպես նաև պարտավորվում է պահպանել Անձնական տվյալների սուբյեկտի Անձնական տվյալների գաղտնիությունը: 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ 

Ես՝ Անձնական տվյալների սուբյեկտս, սույնով հաստատում են, որ ծանոթացել եմ Հիմնադրամի կողմից ներկայացված իմ Անձնական տվյալների մշակման մասին  ծանուցմանը (այսուհետ՝ «Ծանուցում»): 

Ես Հիմնադրամին տալիս եմ իմ  Անձնական տվյալները մշակելու համաձայնությունը: 

Ես համաձայն եմ, որ Հիմնադրամը մշակի իմ  Անձնական տվյալները՝ Հիմնադրամի Ծանուցուման  մեջ նշված Նպատակների համար, կարգով, պայմաններով և սահմաններում:

Ես համաձայն եմ, որ Հիմնադրամը մշակի իմ Անձնական տվյալները ցանկացած օրինական ճանապարհով և Օրենքով չարգելված բոլոր միջոցներով: 

Ես համաձայն եմ Հիմնադրամից, UWC (United World Colleges)-ից ստանալ տեղեկություններ կրթական ծրագրերի ու կազմակերպվող միջոցառումների, ինչպես նաև լրացուցիչ կրթության և համակողմանի զարգացման այլ հնարավորությունների մասին:

Սույնով ես ընդունում և հաստատում եմ, որ իմ  Անձնական տվյալները  Հիմնադրամը կարող է փոխանցել Երրորդ անձանց՝ Նպատակին համապատասխան գործողություններ կատարելիս: 

Հիմնադրամի կողմից իր գործառույթներն ու իրավասությունները Երրորդ անձանց փոխանցելու դեպքում Հիմնադրամն իրավասու է վերոհիշյալ գործողությունների իրականացման նպատակով անհրաժեշտ չափով բացահայտել Անձնական տվյալները նման Երրորդ անձանց, նրանց գործակալներին և այլ իրավասու անձանց, ինչպես նաև տրամադրել նրանց այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթեր: 

Սույնով ես նաև ընդունում և հաստատում եմ, որ համապատասխան փոփոխություններով հանդերձ իմ համաձայնությունը համարվում է տրված նաև վերոհիշյալ բոլոր Երրորդ անձանց, և ցանկացած նման Երրորդ անձ իրավունք ունի մշակել իմ Անձնական տվյալները սույն համաձայնության հիման վրա:

Սույն համաձայնությունը գործում է անորոշ ժամկետով  մինչև իմ կողմից հետ կանչելը, որը ես պարտավոր եմ իրականացնել գրավոր տեսքով՝ Հիմնադրամին ներկայացնելով համապատասխան պահանջ: