Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Արևելյան Աֆրիկան

Կիլիմանջարո և Արուշա, Տանզանիա 

500 (3-20 տարեկան) 

Founded

1969

2 July 2019

2019 թ. օգոստոսի 1-ից UWC Արևելյան Աֆրիկան (UWCEA) պաշտոնապես անդամակցում է UWC ցանցին՝ դառնալով 18-րդ UWC դպրոցը և 2-րդ դպրոցn Աֆրիկա մայրցամաքում: UWCEA-ն հիմնադրվել է 1969թ. որպես Մոշի միջազգային դպրոց, իսկ ավելի ուշ՝ 1987թ., բացել է իր երկրորդ կամպուսը Արուշայում: Երկու կամպուսներն էլ տեղակայված են Աֆրիկայի ամենաբարձր լեռների ստորոտներին և ծառայում են բազմազան համայնքին:   

Please enter some content for your news story here.

Երեք հատուկ հատկանիշ

  • UWCEA-ն առաջին IBDP դպրոցն է Աֆրիկայում - Այն 1973 թվականից առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագիրը (IBDP), ինչպես նաև կարևորագույն դեր է ունեցել IB միջին դպրոցի ստեղծման և զարգացման մեջ 1980-ական թվականներին:  
  • Բացօթյա միջոցառումների ծրագիրը կազմակերպված է համատեղ երկու կամպուսների համար և ներառում է բավականաչափ բարդ արշավներ դեպի Հանագ, Մերու և Կիլիմանջարո լեռներ, ինչպես նաև ավելի դյուրին ուղևորություններ: Այս միջոցառումներն ուսանողներին հնարավորություն են ընձեռում սովորել արշավագնացություն, ժայռամագլցում,  լեռնային հեծանվասպորտ, թիմային աշխատանք և առաջնորդություն: Բոլոր միջոցառումներն իրականացվում են վերապատրաստված մասնագետների հսկողության ներքո՝ առավելագույն անվտանգություն և ապահովություն ապահովելու համար: 
  • Վայրը - UWCEA կամպուսները տեղակայված են Տանզանիայի հյուսիս-արևելքում, որը հայտնի է իր արգելոցներով: Ուսանողները հնարավորություն ունեն վայելեու կանաչ և զով լեռնային կլիման, ինչպես նաև Տանգա շրջանի պատմական Պանգանի քաղաքի Հնդկական օվկիանոսի ափը, որտեղ առկա է դպրոցին պատկանող տարածք: Պանգանիի Կիհարա տունն օգտագործվում է ուսումնական ճամփորդությունների համար, ներառյալ աշխարհագրության և հասարակագիտության դասերը: Կիհարա տունը հասանելի է նաև ուսանողների և անձնակազմի համար արձակուրդների ընթացքում:  
Դասասենյակում 

UWCEA-ն առաջարկում է բոլոր երեք IB ծրագրերը՝ նախադպրոցական ծրագիրը (PYP)՝ 3-10 տարեկանների համար, միջին դպրոցի ծրագիրը (MYP)՝ 11-15 տարեկանների համար և IBDP ծրագիրը՝ 16-20 տարեկանների համար:  UWCEA-ն նաև աջակցություն է առաջարկում տարբեր ուսումնական կարողություններ ունեցող ուսանողներին ․ հատուկ կրթության մասնագետը կենտրոնացած է կրթության հատուկ կարիքներ ունեցող աշակերտների զարգացման վրա:  "Անգլերենն իբրև լրացուցիչ լեզու" առարկայի մասնագետն աջակցում է թե՛ տարրական և թե՛ միջին դպրոցի աշակերտներին: 

Դասասենյակից դուրս 

UWCEA-ն առաջարկում է մի շարք սպորտային պարապմունքներ՝ ներառյալ լող, բասկետբոլ, ռեքբի, ֆուտբոլ և այլն: Աշակերտներտական թիմերը մրցում են Կիլիմանջարո շրջանի տարբեր մրցաշարերում՝ ներկայացնելով Հյուսիսային Տանզանիայի սպորտային ասոցացիան: Դպրոցը նաև կազմակերպում և հյուրընկալում է տարեկան սպորտային օրեր, որոնց ընթացքում գրեթե հազար ուսանող երկրի տարբեր դպրոցներից մրցում է թիմային սպորտաձևերում: 

PYP աշակերտները մասնակցում են տարատեսակ սպորտային և կամավորական խմբակների, իսկ  MYP և DP բոլոր ուսանողները պարտադիր կերպով պետք է մասնակցեն հանրօգուտ աշխատանքների կամ ինքնուրույն նախաձեռնեն նմանատիպ ծրագրեր: Ստեղծարարության, զբաղվածության և ծառայության (Creativity, Activity, Service (CAS) ծրագրերը ներառում են բազմապիսի ոլորտներ՝ ավելի կրթսեր ուսանողներին դասավանդելուց մինչև մեղվաբուծություն արևմտյան Կիլիմանջարոյում:  

Կամպուսը և հարմարությունները 

Երկու կամպուսների սպորտային դաշտերից բացվում է տեսարան դեպի Կիլիմանջարո լեռը: Կամպուսը զբաղեցնում է 40 ակր տարածք (16 հա) և ունի իր ձիարշավարանը: 

2019թ. օգոստոսից UWCEA Արուշան ունի նաև նորակառույց մասնաշենք՝ շրջապատված երկու կիլոմետր երկարությամբ գեղեցիկ արահետով: 

Աշխարհագրական դիրքը 

Երկու կամպուսներն ունեն ընթարձակ հողատարածք՝ պատված էնդեմիկ ծառերով և ծաղիկներով: Կամպուսներում ապրում են տարբեր կենդանիներ՝ կապիկներ, ոզնիներ և տարատեսակ թռչուններ: Կամպուսներից բացվում են արտակարգ լեռնային տեսարաններ:

Ընդունելությունը 

Կրտսեր և միջին դպրոցներ ընդունվելու համար անհրաժեշտ է դիմել անմիջապես քոլեջին, իսկ IBDP ծրագրին դիմելու համար թեկնածուները պետք է դիմեն կա՛մ իրենց երկրի ազգային կոմիտեի միջոցով, կա՛մ UWC միջազգային ընտրության ծրագրի (GSP) միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք UWCEA կայքը:

 

 

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

 

Contact Details


Moshi Campus 
Lema Road,
P.O Box 733 Moshi,
Tanzania
Arusha Campus
Dodoma Road,
P.O Box 2691 Arusha,
Tanzania

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում