Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Հարավարևելյան Ասիա  ​​​​​​​

Սինգապուր

5,600 ուսանող՝

4-ից 18 տարեկան

Founded

1971

3 March 2017

1971 թ․-ին այն ժամանակվա վարչապետ Լի Կուան Յուի կողմից որպես Սինգապուրի միջազգային դպրոց բացված UWC South East-ը (UWCSEA) դարձել է UWC շարժման լիիրավ անդամ 1975 թ․-ին։ 1990-ականներին այն ընդլայնվել է՝ հիմնելով տարրական դպրոց և ավելացնելով ևս մեկ կամպուս 2011 թ.-ին: UWCSEA-ն այսօր ունի երկու կամպուս՝ ընդունելով ավելի քան 100 ազգությունների ցերեկային և գիշերօթիկ սովորողներ: Բազմալեզու համայնքը ամեն տարի հարստանում է տարբեր դասարաններ ընդունված 600-800 սովորողներով:  

Երեք առանձնահատկությունները

  • Բազմազանություն - UWCSEA-ի կրթական ծրագիրը սովորողների մոտ սերմանում է UWC-ի առաքելությունն ու արժեքները: Բոլոր սովորողներն ընդունվում են կանխամտածված բազմազանության սկզբունքով: Հաշվի են առնվում նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են մշակույթը և կյանքի փորձը: Սկսած 4 տարեկան հասակից՝ UWCSEA-ի կրթական ծրագիրը կատարյալ հարթակ է միջմշակութային և միջանձնային փոխըմբռնման զարգացման համար:
  • Կենսունակ տեղանք - Սինգապուրի քաղաք-պետությունը իր փոքր չափերով և կենտրոնական դիրքով, որպես Ասիայի գլոբալ կենտրոն-hub, սովորողներին թույլ է տալիս ընկղմվել ինչպես Սինգապուրի համայնքում, այնպես էլ հարևան երկրների համայնքներում ողջ Ասիայով մեկ:
  • K-12 հայեցակարգային ուսումնական ծրագիր – UWCSEA-ի ուսումնական ծրագրի հինգ տարրերից չորսը՝ ակադեմիական կրթությունը, արտադասարանական կրթությունը, անհատական և սոցիալական կրթությունը և ծառայությունը, ունեն հստակ ուսումնական ծրագիր K1-ից մինչև 12-րդ դասարան, որը սովորողներին առաջնորդում է միտումնավոր, համապարփակ կրթական ծրագրի միջոցով՝ հիմնված միջառարկայական և փորձառական ուսուցման մոտեցումների վրա, որոնք տանում են դեպի IBDP։
Դասասենյակում 

Որպես UWCSEA-ի կրթության և՛ մեկնարկային, և՛ վերջնական նպատակ՝ UWC առաքելությունն է ուսման վերաբերյալ մեր յուրաքանչյուր որոշման հիմքում: Մեր ողջ ուսուցման նպատակն է համապարփակ և արժեքների վրա հիմնված կրթություն ապահովելը, և այդ նպատակն է ձևավորում ակադեմիական ուսումնական ծրագրի բովանդակությունը, ինչն օգնում է սովորողներին զարգանալ որպես անհատներ և որպես գլոբալ հասարակության անդամներ:

Բարեկեցությունը և ուսուցման սկզբունքները ստեղծում են միջավայր, որտեղ սովորողները կարող են ձևավորել գիտելիքներ և աշխարհընկալում UWCSEA-ի կրթական ծրագրի հինգ փոխկապակցված տարրերի միջոցով՝ ակադեմիական կրթություն, միջոցառումներ, արտադասարանական կրթություն, անձնական ու սոցիալական կրթություն և ծառայություն: Թեև սովորողները հավասար ժամանակ չեն ծախսում այդ տարրերից յուրաքանչյուրի վրա (տարվա մեծ մասում ակադեմիական կրթությունը զբաղեցնում է օրվա մեծ մասը), դրանք բոլորն ունեն հավասար արժեք:

Ծրագիրը ձգտում է յուրաքանչյուր սովորողին տալ իր տարիքին համապատասխան հնարավորություններ զարգացնելու որակներ և հմտություններ, և հայեցակարգարգային K-12 ուսումնական ծրագիրը գործում է երկու կամպուսներում էլ: Սովորողներն առաջնորդվում են իրենց տարիքին համապատասխան դասավանդմամբ յուրաքանչյուր ակադեմիական առարկայից՝ նպատակ ունենալով զարգացնել գիտելիքներ, որոնք կաջակցեն IB Diploma-ի հաջող սերտմանը 11-րդ և 12-րդ դասարաններում և դրանից հետո:

Մայրենի լեզուների լայնածավալ ծրագիրն աջակցում է բոլոր տարիքի բազմալեզու սովորողներին, ովքեր խոսում են անգլերենից բացի այլ լեզուներով, պահպանել իրենց մայրենի լեզուն: Դրա նպատակն է հնարավորություններ ստեղծել սովորողների համար՝ պահպանելու և զարգացնելու ինչպես ակադեմիական, այնպես էլ հաղորդակցման լեզվական հմտություններ, եթե նրանք ցանկանում են միանալ 9-րդ և 10-րդ դասարանների ակադեմիական ծրագրում առաջարկվող UWCSEA-ի Առաջին լեզվի հատուկ ծրագրին՝ նախապատրաստվելով IBDP-ում լեզվի ուսումնասիրությանը:

UWCSEA-ն առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրի (IBDP) ուսումնական պլան 11-րդ և 12-րդ դասարանների համար: 9-րդ դասարանից Քոլեջ ընդունվողներն ավարտում են երկամյա ծրագիր, մինչդեռ 10-րդ դասարանից ընդունվողներին առաջարկվում է IB բազային կուրս: Ստանդարտ կուրսերից բացի, UWCSEA-ն առաջարկում է հոլանդերեն, հինդի, ինդոնեզերեն, ճապոներեն, կորեերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և ռուսերեն լեզուների տարբերակներ և դիզայնի տեխնոլոգիա, համակարգչային գիտություն, բնապահպանական համակարգեր և հասարակություններ, համաշխարհային քաղաքականություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, սպորտ և առողջության գիտություն, պար, կինո, երաժշտություն, վիզուալ արվեստ և թատրոն։

Դասասենյակից դուրս 

UWCSEA-ի ուսումնական միջավայրը ստեղծվել է բարեկեցությանը և, հետևաբար, արդյունավետ ուսուցմանը աջակցելու համար՝ կենտրոնանալով այն փաստի վրա, որ յուրաքանչյուր սովորող զգա, որ իրեն գնահատում են, հոգ տանում իր մասին, աջակցում, և որ ինքն ապահով է: Նպատակն է օգնել սովորողներին զարգացնել ուժեղ սոցիալական և էմոցիոնալ հմտություններ, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված լինեն՝ կառավարելու իրենք իրենց, շփվելու ուրիշների հետ, զարգացնելու ճկունություն և ինքնահարգանք, լուծելու կոնֆլիկտներ, ներգրավվելու թիմային աշխատանքի մեջ և դրական տրամադրվելու իրենց և շրջապատող աշխարհի հանդեպ։

Սովորողներին պարբերաբար հնարավորություն է տրվում դիտարկել և ուսումնասիրել իրենց շրջապատող բնական աշխարհը՝ միաժամանակ անվտանգ մարտահրավեր նետելով իրենց սեփական հնարավորություններին՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ ուրիշների հետ համագործակցության միջոցով: Բոլոր դասարանների համար սա ներառում է կամպուսի այգիների և այլ բնական տարածքների ուսումնասիրությունը՝ որպես դպրոցական օրվա մի մաս:

Բոլոր սովորողները ներգրավված են իրենց տարիքին համապատասխան ծառայությանն ուղղված աշխատանքներում, որոնք ուղղակիորեն կապված են քոլեջի K–12 ուսումնական ծրագրի հետ, ինչպես նաև UWCSEA-ի ուսումնական ծրագրի այլ տարրերի հետ: Թեև մեր կամպուսներում ծառայությունների փոխազդեցությունները տարբեր են՝ անկախ կամպուսից, դպրոցից կամ դասարանից, բոլոր սովորողները ձգտում են մեր ծառայության ուսումնական ծրագրում նշված ուսուցման երեք ոլորտներից յուրաքանչյուրին.

1. Իրազեկում - պատրաստվել գործելու

2. Համակարգային մտածողություն հանուն կայուն զարգացման

3. Գործել՝ լինել փոփոխություն կերտող

Զարգացնելով կարեկցանք և պատասխանատվություն՝ Ծառայության ծրագիրը սովորողներին թույլ է տալիս գործի դնել UWC արժեքները, քանի որ նրանք ներգրավվում են հոգեպես գոհացնող փորձառական ուսուցման մեջ՝ առաջնորդվելով ծառայության ուսումնական ծրագրով:

UWC առաքելության հիմքում ընկած ծառայությունն սովորողներին հնարավորություն է տալիս ակտիվորեն նպաստել սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը՝ ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Երբ սովորողները խորացնում են իրենց ընկալումը, թե ինչու գոյություն ունեն այս խնդիրները, ուսուցիչները նրանց ուղղորդում են հասկանալու, որ բոլորը կարող են իրենց դերը խաղալ դրանց լուծման մեջ տեղեկացված և նպատակաուղղված գործողությունների միջոցով:

Թե՛ կամպուսների ներսում, թե՛ դրանց սահմաններից դուրս, բոլոր սովորողները նաև ստանում են փորձառական մարտահրավերներ, որոնք խթանում են ճկունության, համագործակցության և առաջնորդության ամրապնդմանը՝ արտադասարանական կրթության փորձառությունների մանրակրկիտ պլանավորված աստիճանական առաջընթացի միջոցով:

Ուսուցման հնարավորություններն այնուհետև ընդլայնվում են, երբ սովորողները դիմագրավում են փորձառական մարտահրավերներին, որոնք ձևավորում են ճկունություն, համագործակցություն և առաջնորդություն: Անկախ նրանից, թե կամպուսում բնական միջավայրն են ուսումնասիրում K1-ում, սովորում ջրի ֆիլտրման մասին 3-րդ դասարանում, թե անցնում մեր բարձր պարանների դասընթացը 8-րդ դասարանում, սովորողները զարգացնում են վստահություն իրենց ֆիզիկական կարողությունների նկատմամբ և զգացմունքային ճկունություն դժվար իրավիճակներին դիմակայելու համար:

Արտադասարանական կրթության ձեռքբերումները գրանցվում են սովորողների մտորումների և վերլուծության միջոցով և դրսևորվում բնավորությամբ, հմտություններով, որակներով և հասունությամբ, որոնք սովորողները զարգացնում և կիրառում են ուսումնական ծրագրի բոլոր ասպեկտներում և իրենց կյանքում: UWCSEA-ն համագործակցում է Oregon State University-Cascades-ի հետ արտադասարանական կրթության ազդեցության բազմամյա ուսումնասիրություն իրականացնելու համար: Այդ ուսումնասիրությունները ներկայացնում են համոզիչ փաստարկներ, որոնք ապացուցում են արտադասարանական կրթության ծրագրի երկարաժամկետ օգուտները սովորողների համար:

Սովորողների կյանքի և ուսուցման մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ «Բազմակողմանի Գործունեություն» ծրագիրը սովորողներին հնարավորություն է տալիս բացահայտելու նոր հետաքրքրություններ, զարգացնելու իրենց ուժեղ կողմերը և հետապնդելու իրենց հոբիները: Նրանք կարող են դա անել արդեն գործող միջոցառումների միջոցով կամ գտնելով սովորողների և անձնակազմի, ովքեր կմիանան իրենց՝ նորը սկսելու համար, երբ նրանք համախոհ ընկերներ են ձեռք բերում և շփվում են դպրոցի այլ դասարանների և կամպուսների սովորողների հետ

Կարճ դասընթացներ  

Initiative for Peace, IfP-ն հիմնվել է 2001 թվականին մի խումբ սովորողների և աշխատակիցների կողմից համաշխարհային, ազգային և տարածաշրջանային հակամարտություններում խաղաղություն տարածելու նպատակով: Ամենամյա համաժողովները վարում են 11-րդ դասարանի սովորողները և մեկ տարվա նապապատրաստական աշխատանք են պահանջում: Երկու կամպուսների սովորողները թրեյնինգ են անցնում հանրային կառավարման, հակամարտությունների կարգավորման և բանակցությունների, ինչպես նաև պատմական հեռանկարների ոլորտների ներկայացուցիչների կողմից, որպեսզի կարողանան հեշտացնել միջոցառումների անցկացումը ընդունող երկրի երիտասարդ առաջնորդների համար:

UWCSEA-ի պատրաստած IfP գործիքակազմը հասանելի է մանկավարժների և այլ երիտասարդական կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են կրկնօրինակել և հարմարեցնել ծրագիրը իրենց համատեքստում և համայնքներում:

Կամպուսը և հարմարությունները  

Երկու կամպուսներն էլ առաջարկում են բացառիկ հարմարություններ, որոնք հարմար են գործնական և տեխնոլոգիապես ինտեգրված ուսումնական ծրագրին: Գերժամանակակից տեխնոլոգիաներով և գործիքներով հագեցած դասասենյակներից, ռեսուրս կենտրոններից և գրադարաններից մինչև ներկայացումների համար նախատեսված պրոֆեսիոնալ կահավորանքով տարածքներ և աչք շոյող սպորտային մարզասրահներով միջավայրը նախագծված է աջակցելու UWCSEA-ի ուսումնական ծրագրի բոլոր հինգ տարրերին:

Անկախ նրանից, թե կառուցվել է նպատակային, ինչպես Արևելյան կամպուսը, թե Դովերի կամպուսի դեպքում վերաիմաստավորելով նախկին Սբ․ Ջոնի ռազմական դպրոցի տեղում գոյություն ունեցող ենթակառուցվածքը, երկու վայրերն էլ ունեն ընդհանուր ուսումնական տարածքներ, որոնք օգնում են կազմավորել համայնք: Տարիքին համապատասխան հարմարությունները բոլոր սովորողներին տալիս են բազմաթիվ հնարավորություններ մուտք գործել իսկական ուսուցման գործընթաց իրենց անմիջական միջավայրում:

GreenMark Platinum Super Low Energy որակավորումը, որը տրվում է երկու կամպուսների կողմից, նշանակում է, որ նրանք հասել են Սինգապուրում ամենաբարձր «կանաչ շենքի» ստանդարտին և շարունակում են գործել այն չափանիշների համաձայն, որոնք նախատեսված են նպաստելու Սինգապուրի կայունության հավակնոտ նպատակներին: Շենքերի շրջակա միջավայրի և դիզայնի ասպեկտները ինտեգրված են ուսումնական ծրագրի մեջ, որտեղ կյանքի է կոչվում քոլեջի կայունության օրակարգը սովորողներին որպես բնապահպանական տնտեսվարողներ զարգացնելու համար:

Դովեր կամպուսը հիմնվել է 1971 թվականին նախկին Սբ. Ջոնի ռազմական դպրոցում, և շրջապատված է բազմաթիվ բարձր ծառերով և լայնարձակ բաց տարածքներով: Չնայած կամպուսը բազմամյա վերանորոգման ծրագրի շրջանակներում փոփոխությունների է ենթարկվել (որոնք ավարտվել են 2017-ի հունվարին), Թենթ պլազան դեռևս մնում է կամպուսի սոցիալական կյանքի սիրտը: Այստեղ կան երեք բնակելի տներ՝ Kurt Hahn House-ը, Nelson Mandela House-ը և Malala Yousafzai House-ը, որտեղ ապրում են 8-ից մինչև 12-րդ դասարանների շուրջ 190 գիշերօթիկ սովորողներ:

Արևելյան կամպուսը, որը բացվել է 2011 թվականի օգոստոսին, հատուկ նպատակով կառուցված շենք է, որը UWC-ի՝ կայունության նպատակին համապատասխան, դպրոցների համար համաշխարհային չափորոշիչներ է սահմանել դիզայնի, նորարարության, մատչելիության և էկոլոգիական ազդեցության ոլորտում: Tampines House-ը բազմահարկ բնակելի շենք է, որը նայում է դեպի կամպուս և որտեղ բնակվում են 8-ից 12-րդ դասարանների շուրջ 160 սովորող։

Աշխարհագրական դիրքը    

Դովեր կամպուսը զբաղեցնում է 11 հեկտար տարածք Կլեմենտիում՝ կենտրոնական բիզնես-թաղամասից դեպի արևմուտք և Սինգապուրի ազգային համալսարանի դիմաց։ Արևելյան կամպուսը զբաղեցնում է 5,5 հեկտար Թեմփինսում՝ արագ զարգացող հյուսիսարևելյան հանգույցում, Չանգի օդանավակայանից ոչ հեռու։

Ընդունելությունը 

Սովորողների մեծ մասը դիմում են քոլեջ ընդունելության գործընթացի միջոցով, որի հիմքում UWC առաքելությունն է՝ կանխամտածված հավաքագրելու սովորողների, որոնք նվիրված են քոլեջի առաքելությանն ու տեսլականին և ունեն տարբեր ազգություն և կյանքի փորձ։

Կրթաթոշակ ստանալ ցանկացողները պետք է դիմեն UWC national committee համակարգով։ Նրանց մեծամասնությունը դիմում է երկամյա IBDP ծրագրին, սակայն կան նաև փոքրաթիվ սովորողներ, որոնք դիմում են 5 կամ 3 տարվա կրթաթոշակների (8-րդ կամ 10-րդ դասարաններ), որպեսզի պատշաճ կերպով պատրաստվեն IBDP-ին։

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք քոլեջի կայք։

 

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

 

Contact Details


Dover Campus

1207 Dover Road,

Singapore 139654

East Campus

1 Tampines

Street 73,

Singapore 528704

www.uwcsea.edu.sg

 

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում