Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Ատլանտիկ ​​​​​​​

Գլամորգան հովիտ, Ուելս, Միացյալ թագավորություն

350 ուսանող`

15-ից 19 տարեկան

Founded

1962

3 March 2017

Առաջին UWC քոլեջը՝ UWC Atlantic-ը, իր հիմնադրման օրվանից ի վեր ստեղծվել է կրթության միջոցով միջազգային փոխըմբռնման գաղափարը առաջ մղելու համար: Այն երիտասարդներին հարթակ է ապահովում ընդհանուր փորձի միջոցով կրթվելու և ի զորու դառնալու դրական փոփոխություններ կատարել:

Երեք առանձնահատկությունները

  • Պատմական ժառանգություն - UWC Atlantic-ը տեղակայված է Հարավային Ուելսի ծովափին (Մեծ Բրիտանիա) գտնվող 12-րդ դարի մի ամրոցում:
  • Atlantic Outdoors – Շեշտադրվում են ֆիզիկական մարտահրավերները, ծառայությունը մյուսներին, առաջնորդության նախաձեռնությունը և թիմային աշխատանքը՝ ի հավելումն Քոլեջի ակադեմիական ծրագրի։
  • Հզորացում - Մեծահասակների քաջալերող ներկայությամբ սովորողներին տրվում է իրական պատասխանատվություն ապահով միջավայրում իրենց որոշումներն ու գործողությունները իրականացնելու համար՝ հավատարիմ մնալով կրթական հեղափոխության ոգուն, որը մեր հիմնադիր Քուրթ Հանը առաջ է քաշել ավելի քան 50 տարի առաջ:
Դասասենյակում 

Ատլանտյան երկամյա դիպլոմը, որը 16-19 տարեկանների համար է, ունի երկու մաս՝ Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագիր (IBDP) և փորձառական ուսուցման ծրագիր, որը կենտրոնանում է խաղաղության, կայուն ապագայի և սովորողի նախաձեռնության վրա։ Դրանք փոխկապակցված են և կիսում են Քուրթ Հանի փիլիսոփայության, UWC շարժման և Ալեք Պետերսոնի կրթական աշխատանքի ընդհանուր ժառանգությունը:

Ծրագիրը ներկայացնում է Քոլեջի առաքելությունը գործողության մեջ: Այն կենտրոնանում է համայնքում ծառայության, համագործակցային աշխատանքի և սոցիալական ներգրավվածության վրա ողջ կյանքի ընթացքում և երիտասարդների մեջ զարգացնում է անձնական նախաձեռնության զգացում և առաջնորդության հմտություններ: Սովորողները գտնվում են վստահության, իրական պատասխանատվության և որոշումներ կայացնելու դիրքերում, և գործողությունների և անձնական օրինակի միջոցով դրսևորում են աշխարհում դրական փոփոխություն կատարելու պարտավորություն:

Դասասենյակից դուրս 

Համադասարանական ծրագիրը ներառում է չորս փորձարարական ֆակուլտետներ՝ Բնապահպանական, Գլոբալ, Սոցիալական Արդարության, Արտադասարանական, որոնք թույլ են տալիս սովորողներին ներգրավվել բացահայտումների մեջ, որոշել իրենց ուղին, դիմակայել ռիսկերին և հաղթահարել ձախողման հավանականությունը՝ իմանալով իրենց ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև նրանց դերը ընդհանուր գործում: Յուրաքանչյուր ֆակուլտետ ունի երկու ոլորտ՝ առաջնային, որը պարունակում է համայնքի ներգրավման ծրագիր, և երկրորդական, որը պարունակում է չորս որոշիչ առանձնահատկություններ (գործունեություն, սովորողական նախաձեռնություններ, առաքելության վրա կենտրոնացած ժամանակաշրջաններ և նախագծի ժամանակաշրջան):

Կամպուսը և հարմարությունները  

UWC Atlantic-ը տեղակայված է Սուրբ Դոնատի ամրոցում (12-րդ դար)՝ բավականին անսովոր համալսարանական միջավայրում, որտեղ սովորականից ավելի մեծ են լսարանները և դասասենյակները:

Ակադեմիական համայնքը բաշխված է ութ հատուկ կառուցված ռեզիդենցիալ շինություններում, որից յուրաքանչյուրում տեղավորվում է մոտավորապես 48 սովորող, տղամարդկանց և կանանց առանձին միջանցքներով: Ընդհանուր առմամբ, նույն տարվա խմբի տարբեր ազգության չորս սովորող են ապրում մեկ սենյակում: Բոլոր սովորողները գտնվում են տնային ծնողների խնամքի ներքո, ովքեր ապրում են հարակից տներում և մեծ ժամանակ են անցկացնում սովորողների հետ՝ նրանց հետ շփվելով և աջակցելով:

Քոլեջի հարմարությունները ներառում են՝ ճաշասենյակ, գրադարան, անտառային տարածք, փակ և բաց լողավազան և դասասենյակներ պատմական շենքերում:

Աշխարհագրական դիրքը  

UWC Atlantic-ը գտնվում է Միացյալ Թագավորությունում՝ Ուելսի հարավային ափին: Բրիջենդ մեծ քաղաքը և Ուելսի մայրաքաղաք Քարդիֆը իրար բավականին մոտ են գտնվում, հետևաբար Քոլեջը բավականին մոտ է հիմնական տրանսպորտային հանգույցներին՝ ավտոբուսի կանգառներ, գնացքի կայարան և օդանավակայան։

Ընդունելությունը  

Սովորողները դիմում են իրենց երկրի  UWC national committee կամ UWC Global Selection Programme միջոցով։ Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել Քոլեջի կայք։

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

 

Contact Details


UWC Atlantic
St Donat's Castle
St Donat's
Llantwit Major
Vale of Glamorgan
CF61 1WF
United Kingdom

www.atlanticcollege.org

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում