Անցնել բովանդակությանը ↓

UWC-ին Հայաստանում եւ աշխարհում

UWC Հայաստանի ազգային կոմիտեն հիմնադրվել է 2013 թ.՝ կազմված հասարակական գործիչներից, շրջանավարտներից եւ քոլեջների ներկայացուցիչներից: UWC Հայաստանի ազգային կոմիտեի հիմնական նպատակները եւ առաջադրանքներն են՝ ներկայացնել UWC շարժումը Հայաստանում, պահպանել կապերը UWC դպրոցների եւ քոլեջների շրջանավարտների հետ, ընտրել եւ առաջադրել UWC ծրագրերի թեկնածուներին:

UWC Հայաստանի ազգային կոմիտեն UWC միջազգային համայնքի մի մասն է (UWC International): UWC-ի Միջազգային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, եւ նրա հիմնական ֆունկցիաները ներառում են UWC շարժման զարգացման ստրատեգիայի սահմանումը, UWC քոլեջների աշխատանքների եւ Ազգային կոմիտեների վերահսկումը, ինչպես նաեւ UWC-ի միջազգային գործունեության համակարգումը: