Անցնել բովանդակությանը ↓

UWC կրթական մոդելը և սկզբունքները

 

«Մեր մեջ մեր իմացածից ավելին կա, և եթե դա ցույց տրվի մեզ, գուցե մինչ մեր կյանքի ավարտը այլևս չբավարարվենք ավելի քչով»։

 

Կուրթ Հան՝ UWC շարժման հիմնադիր

 

UWC-ի հատկանշական կրթական մոդելի հիմքում ընկած է կանխամտածված բազմազանության սկզբունքը։ Այն UWC դպրոցների և քոլեջների կենսական բաղադրիչն է, որը տարածվում է ամբողջ համայնքի վրա։ Բոլոր ուսանողները կշահեն ուսանելուց բազմատարր միջավայրում, որը օգնում է ընդլայնել միտքը և սեփական եսի զգացումը՝ զուգահեռաբար վաստակելով միջազգայնորեն ճանաչված որակավորում։

Մենք օգնում ենք ուսանողներին բացահայտել փոփոխության հնարավորությունը։

Նրանք սովորում են, որ կարող են օգնել փոխել աշխարհը իրենց խիզախ գործողությունների միջոցով, անձական օրինակով և անձնուրաց առաջատարությամբ։

Մենք օգնում ենք երիտասարդներին՝ հասնելու իրենց մտավոր, բարոյական, գեղագիտական, զգացական, հասարակական, հոգևոր և ֆիզիկական պոտենցիալին։

Այն, ինչ սովորում են ուսանողները, առաջնորդվում է և սկզբունքներով, որոնք ներկայացնում են մեր նվիրումը անձին ամբողջությամբ կրթելու գաղափարին։ Դրանք ամրագրված են մեր խաղաղության, կայունության և սոցիալական արդարության հանդեպ ունեցած ձգտման հիմնարար նպատակով։

  1. Կրթական պրոցեսը պետք է իրականացվի բազմատարր քոլեջի համայնքում։ Ուսանողները պետք է ընտրվեն տարածաշրջաններից և սոցիալական խմբերից, որոնք արտացոլում են մարդկանց միջև լարվածությունների ընդարձակ շրջանակ։
  2. Կրթությունը պահանջում է միջմշակութային փոխըմբռնման քաջալերում և այլոց նկատմամբ անկեղծ հոգածություն՝ հիմնված ըդնհանուր կյանքի փորձի, և համագործակցված ու փոխգործակցված ապրելակերպի վրա։ Սա ներառում է գլոբալ խնդիրների մասին ներգրավված քննարկումներ՝ խաղաղության ձգտման ճանապարհին։
  3. Ֆիզիկական առողջությունը և առողջ ապրելակերպը հավասարկշռված անձ զարգացնելու անբաժանելի մասն են։ Անառողջ ապրելակերպը սահմանափակում է մարդկային ներուժը։
  4. Համայնքի հետ համագործակցումը մեր քոլեջի/դպրոցի կյանքի սրտում է։ Սա պահանջում է դպրոցի կամ քոլեջի բոլոր անդամների ամբողջական և ակտիվ մասնակցությունը։
  5. Ուսանողները պետք է կարողանան թե ինստիտուցիոնալ և թե անհատական մակարդակի վրա դրական քայլեր ձեռնարկել կայունության խնդիրների լուծման ուղղությամբ։
  6. Ուսանողները պետք է հնարավորություն ունենան կիրառելու անձնական նախաձեռնություն, կարգապահություն և պատասխանատվություն, կառավարել ռիսկեր և բաց լինել մարտահրավերներին։ Անհրաժեշտության դեպքում այս հնարավորությունները կաջակցվեն հասուն մարդու հաստատմամբ։
  7. Ճանաչում է տրվում այն իրողությանը, որ անհատները տիրապետում են յուրահատուկ տաղանդի և ունակությունների։

Մեր բոլոր դպրոցները և քոլեջները կիսում են UWC առաքելությունը և արժեքները, սակայն յուրաքանչյուրը գործում է տարբեր կերպ՝ հստակ տեղական և տարածաշրջանային ինքնությամբ։ UWC-ի կրթական մոդելը տրամադրում է ընդհանուր շրջանակ, որի ներքո  էլ մեր դպրոցները և քոլեջները գործում են։ Այն չի սահմանում միակ ուսումնական պլան, այլ կենտրոնանում է այն ամենի վրա, ինչը յուրահատուկ է UWC-ի կրթության հանդեպ ունեցած մոտեցմանը։