Անցնել բովանդակությանը ↓

UWC-ին Հայաստանում

UWC Հայաստանի ազգային կոմիտեն հիմնադրվել է 2013 թ.՝ կազմված հասարակական գործիչներից, շրջանավարտներից և քոլեջների ներկայացուցիչներից: UWC Հայաստանի ազգային կոմիտեի հիմնական նպատակները և առաջադրանքներն են՝ ներկայացնել UWC շարժումը Հայաստանում, պահպանել կապերը UWC դպրոցների և քոլեջների շրջանավարտների հետ, ընտրել և առաջադրել UWC ծրագրերի թեկնածուներին:

UWC Հայաստանի ազգային կոմիտեն UWC միջազգային համայնքի մի մասն է (UWC International): UWC-ի Միջազգային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, և նրա հիմնական ֆունկցիաները ներառում են UWC շարժման զարգացման ստրատեգիայի սահմանումը, UWC քոլեջների աշխատանքների և Ազգային կոմիտեների վերահսկումը, ինչպես նաև UWC-ի միջազգային գործունեության համակարգումը: