Անցնել բովանդակությանը ↓

Հովվական խնամք

UWC-ն խորապես նվիրված է մեր ուսանողների՝ որպես անհատների և որպես խմբի,  բարեկեցության, զարգացման և աջակցման ապահովմանը և ընդունում է հովվական խնամքի մեծ դերը UMC համայնքներում:

Աշխարհի տարբեր ծայրերից ուսանողներին մեկ տեղում հավաքելը հետևողականորեն բազմազանություն ապահովելուն մեր հավատարմության մասն է. մենք ձգտում ենք աջակցել նրանց, երբ նրանք այնպիսի դժվարությունների են բախվում, ինչպես հարազատ տնից հեռու գտնվելը, լեզվին ծանոթանալը, խիստ ակադեմիական ծրագիրը և այլն:

Յուրաքանչյուր UWC քոլեջ կամ դպրոց տեղում ունի աշխատակիցների թիմ, ովքեր ապահովում են ուսանողի բարեկեցությունը: Թիմի կազմում ներառված են խնամակալներ, ուսանողական խորհրդատուներ, փոխադարձ աջակցության ցանցեր, բուժքույրեր և խորհրդատուներ, դեկաններ, առողջության պահպանման մասնագետներ, ուսանողների տեղավորման հարցերով ղեկավարներ, հոգեբաններ և հոգեթերապևտներ և այլ մասնագետներ: Բժշկական ծառայությունը հասանելի է ուսանողներին և կամպուսում, և տեղերում:

Կարևոր է, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան մտածելու դպրոցի կամ քոլեջի համայնքում իրենց դերի մասին: Մասնավորապես, նրանք պետք է ակտիվ մտածեն ուրիշների հետ փոխգործակցության և միմյանց հանդեպ հարգալից, ուրախ համայնք ստեղծելու մասին: Ի վերջո, UMC կամպուսները առաջնորդվում են մի պարզ սկզբունքով՝ հարգանք այլոց նկատմամբ, և եթե ուսանողը երջանիկ է, ապահով և պաշտպանված մեր կամպուսում բնակվելու ընթացքում, ապա նա ունի բոլոր հնարավորությունները հաջողության հասնել և՛ դասասենյակում, և՛ համայնքում:

Հովվական աշխատակազմի անդամները պարբերական հավաքվում են կամպուսում՝ համոզվելու, որ նրանք բոլորն աշխատում են ապրելու, սովորելու և միասին աշխատելու համար առողջ համայնք ստեղծելու ուղղությամբ:

Ընդունելության ժամանակ ուսանողները նաև թրեյնինգ են անցնում, որի ընթացքում հատուկ շեշտ է դրվում բազմազանության հանդեպ վերաբերմունքի և մշակութային զգայունության վրա: Ուսումնական տարվա ընթացքում ուսանողները պարբերաբար քննարկումներ են ունենում ինչպես կապմուսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ UWC-ի համայնքային բաղադրիչը զարգացնելու նպատակով:

Բացի այդ, UWC-ն պրոֆեսիոնալ աճի հնարավորություն է տրամադրում բոլոր UWC դպրոցներում և քոլեջներում հովվական խնամքում ներգրավված աշխատակիցներին, խթանելով ներկա համագործակցությունը և աջակցությունը՝ ի շահ ուսանողների և մեր կամպուսների: