Անցնել բովանդակությանը ↓

Հաճախակի տրվող հարցեր

1. Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, սակայն բնակվում եմ ոչ թե Հայաստանում, այլ մի երկրում, որի քաղաքացիությունը չունեմ։ UWC դիմելիս ազգային կոմիտեներից որի՞ հետ պետք է կապ հաստատել։

Առաջին հերթին պետք է կապ հաստատեք բնակության երկրի ազգային կոմիտեի հետ և տեղեկանաք՝ նրանք ընդունո՞ւմ են արդյոք բնակության երկրի քաղաքացիություն չունեցող անձանց դիմումները։
Եթե ազգային կոմիտեն ի պատասխան հայտնում է, որ քաղաքացի/հայրենակից չլինելու հանգամանքով պայմանավորված՝ Ձեր հայցադիմումին չի կարող ընթացք տալ, կապ հաստատեք UWC միջազգային գրասենյակի հետ (http://uwc.org/contact/default.aspx
Խնդրում ենք նախօրոք համոզվել, որ հարցման համար դեռ բավարար ժամանակ ունեք, այլապես կարող եք բաց թողնել հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը։

2. Ես երկքաղաքացիություն ունեմ (ՀՀ և մեկ այլ երկրի)։ Ո՞ր երկրի ազգային կոմիտեին պետք է ներկայացնեմ իմ հայցադիմումը։

UWC ընդունվելու նպատակով Դուք կարող եք դիմել միայն մեկ ազգային կոմիտեի՝ անկախ Ձեր ունեցած քաղաքացիությունների քանակից։
Ձեր առաջին ելակետը պետք է լինի բնակության ներկայիս երկրի ազգային կոմիտեն, քանի որ թեկնածությունների ընտրության գրեթե բոլոր գործընթացները պահանջելու են Ձեր անմիջական ներկայությունը։

Հայաստանի Ազգային Հանձնաժողովի միջոցով  UWC քոլեջ ընդունվելու համար հարկավոր է դիմել,  եթե սովորում եք Հայաստանի միջնակարգ դպրոցում  կամ ավագ  ուսումնական հաստատությունում: Համալսարանի ուսանողներն իրավասու չեն դիմելու:

3. Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեմ, սակայն ապրում եմ Հայաստանում: Ինչպիսի՞նն է այդ դեպքում UWC դիմելու ընթացակարգը:

Եթե Դուք մշտապես բնակվել եք Հայաստանում (ունեք մշտական բնակության իրավունք) և հաճախել եք տեղական դպրոց առնվազն 5 տարի և այժմ էլ Հայաստանում գտնվող դպրոցի աշակերտ եք, ապա իրավունք ունեք դիմելու Հայաստանի Ազգային Հանձնաժողովի միջոցով: Հակառակ դեպքում, խնդրում ենք  կապ հաստատել UWC միջազգային գրասենյակի հետ

4. Ես ապրում եմ Հայաստանում, սակայն հայ չեմ: Ինչպիսի՞նն է այդ դեպքում UWC դիմելու ընթացակարգը:

Խնդրում ենք  կապ հաստատել UWC միջազգային գրասենյակի հետ

5.Ես փախստական եմ կամ քաղաքացիություն չունեցող անձ և բնակվում եմ Հայաստանում։ Ինչպե՞ս պետք է դիմել UWC-ին՝ ընդունվելու նպատակով։

Խնդրում ենք կապ հաստատել Ձեր ծագման երկրի Ազգային Հանձնաժողովի հետ:  Եթե Դուք իրավասու չեք Ձեր ծագման երկրի ազգային Հանձնաժողովի միջոցով դիմելու և փախստական եք կամ Հայաստանում ապրող քաղաքացիություն չունեցող անձ, ապա Դուք իրավունք ունեք դիմել Հայաստանի Ազգային Հանձնաժողովի միջոցով:

6. Ես Հայաստանի քաղաքացի եմ, սակայն այժմ փոխանակման ծրագրով գտնվում եմ արտերկրում: Կարո՞ղ եմ դիմել Հայաստանի Ազգային Հանձնաժողովի միջոցով:

Այո, կարող եք, սակայն եթե հասնեք վերջնական ընտրության փուլին, ապա պետք է անձնապես Երևանում կայանալիք հարցազրույցին ներկա գտնվեք: Հնարավոր չէ հեռավորության վրա մասնակցել վերջնական ընտրության փուլին:

7. Որքա՞ն պետք է լինի իմ ընդհանուր միջին գնահատականը, որպեսզի կարողանամ դիմել UWC: 

Հատուկ սահմանված մակարդակ չկա, սակայն թեկնածուները պետք է շատ լավ ակադեմիական առաջադիմություն, ինչպես նաև անձնական հասունություն ունենան, և UWC ուսանողները պետք է միևնույն արժեքները կիսեն: 

8. Ես տարիքի  հետ կապված  կասկած ունեմ իմ իրավասության հարցում: Կարո՞ղ եք օգնել ինձ: 

Հուսով ենք այս աղյուսակը գործընթացը կհեշտացնի:

9. Ի՞նչ մակարդակի անգլերենի իմացություն է հարկավոր UWC դիմելու համար:

UWC շարժումը ձգտում է ընտրել ուսանողների հիմք ընդունելով վերջիններիս համապատասխանությունը ծրագրին՝ անկախ նրանց մայրենի լեզվից կամ ուսուցման լեզվի (անգլերեն) իմացության մակարդակից: Այնուհանդերձ, ուսանողներին և նրանց ծնողներին հստակ նշվում է, որ մասնակցությունը IB Diploma ծրագրին անգլերեն լեզվի քիչ կամ բացարձակ չիմացության  դեպքում շատ ծանր կլինի ուսանողի համար:  Չնայած այն փաստին, որ իսկապես շատ ուսանողներ,  ընդունվելով անգլերենի շատ սահմանափակ իմացությամբ, արագորեն զարգացնում են իրենց լեզվական հմտությունները, կան նաև այնպիսիք, ովքեր պայքարում են և բավականին երկար է տևում, որպեսզի հմտություն ձեռք բերեն բոլոր դպրոցական առարկաները անգլերենով ուսանելու համար, քանի որ դա ավելի բարդ է, քան մայրենի լեզվով: Եթե ընդունվում եք, ապա խորհուրդ ենք տալիս մինչև դասընթացի մեկնարկը որոշ ժամանակ տրամադրել՝  Ձեր լեզվական հմտությունները բարելավելու համար: 

10. Կա՞ն արդյոք հատուկ նախապատրաստական դասընթացներ, որոնք կմեծացնեն ընդունվելու հավանականությունը։

Ոչ, Ձեր շահագրգռվածության, գործուն մասնակցության և UWC-ի արժեհամակարգի ու փիլիսոփայության ընկալման, ինչպես նաև անգլերենի կատարելագործման ուղղությամբ ներդրված ջանքերի ցուցադրումը լավագույն ձևն է ազգային կոմիտեին հավաստիացնելու, որ Ընդունելության կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար տե՛ս ընդունելության գործընթացի մասին հարցը։

11. Չընդունվելու պարագայում կարո՞ղ եմ հաջորդ տարի ևս դիմել։

Մեկ տարի անց ևս կարելի է դիմել, սակայն միայն մեկ անգամ։ Պարզապես հիշեք, որ գոյություն ունեն տարիքային սահմանափակումներ։

12. Ես համալսարանի առաջին կուրսի ուսանող եմ, սակայն 18 տարիս դեռ չի լրացել։ Իրավունք ունե՞մ դիմելու։

Ցավալիորեն՝ ոչ։

13. Ես Հայաստանում դպրոցի վերջին դասարանում եմ և 2018 թվականի օգոստոսին կլրանա իմ 18 տարին: Ես իրավասու՞ եմ դիմելու:

Դժբախտաբար, Դուք չեք կարող դիմել: Իրավասու լինելու  համար պետք է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին լինեք 16 կամ 17 տարեկան:

14. Իմ ծնունդը հոկտեմբերին է, և մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ես կլինեմ 15 տարեկան և 11 ամսական: Կարո՞ղ եմ դիմել:

Խորհուրդ ենք տալիս դիմել հաջորդ տարի: UWC քոլեջի 2018-20 թթ. ընդունելությանը դիմելու համար պետք է 2018 թ. սեպտեմբերի 1-ին լինեք 16 կամ 17 տարեկան:

15. Կարո՞ղ եմ դիմել կոնկրետ դպրոցի կամ քոլեջի համար:

Ոչ: Կարող եք ընտրության գործընթացի ժամանակ նախասիրություն հայտնել կոնկրետ քոլեջի մասով, սակայն ընտրող հանձնաժողովն է որոշում՝  ում որ քոլեջ ուղարկել: Երբ Ձեզ տեղ է առաջարկվում քոլեջում, ապա Դուք պետք է որոշեք` ընդունել այն, թե ոչ: Եթե Դուք որոշում եք չընդունել առաջարկը, ապա Ձեզ այլ քոլեջում տեղ չի առաջարկվի:

Հիշեք, որ թեկնածուներն անմիջապես դպրոց չեն դիմում. նրանք ընդհանուր ընտրվում են UWC շարժման համար: Բոլոր քոլեջներն ունեն նույն նպատակը, և նրանցից յուրաքանչյուրը Ձեզ հնարավորություն է տալիս իր տեղակայման վայրին բնորոշ մշակույթի փորձառություն ձեռք բերել:

16. Ես այժմ քոլեջի աշակերտ եմ: «Ընտրության չափորոշիչները» բաժնում նշվում է, որ կարող են դիմել Հայաստանի միջնակարգ դպրոցներում և ուսումնարաններում սովորող աշակերտները: Կարո՞ղ եմ դիմել, եթե տարիքս համապատասխանում է:

Այո, կարող եք: Դիմելու պահին դուք պետք է լինեք դպրոցի կամ քոլեջի աշակերտ և դեռևս համալսարանի ուսանող չլինեք: 

17. Այժմ սովորում եմ Միջազգային բակալավրիատ ծրագրով այլ դպրոցում (ոչ UWC-ում): Կարո՞ղ եմ դիմել UWC:

Այո, կարող եք: Սակայն հարկ է նշել, որ ընդունվելու դեպքում դուք  Միջազգային բակալավրիատի կրթական ծրագիրը պետք է սկզբից սկսեք:  

18. Այժմ սովորում եմ Միջազգային բակալավրիատ ծրագրով այլ դպրոցում (ոչ UWC-ում): Կարո՞ղ եմ երկրորդ տարվա համար տեղափոխվել UWC: 

Դժբախտաբար՝ ոչ: Հնարավոր չէ միայն մեկ տարով տեղափոխվել UWC: Դուք կարող եք ընդունվել UWC միայն դիմելով Միջազգային բակալավրիատի երկամյա ծրագրին: 

Դիմելու և հայտի լրացման ընթացակարգը:

1. Ե՞րբ կարող եմ դիմել UWC:

2018 թվականի ընդունելության գործընթացը կտևի՝ 2017թ. սեպտեմբեր ամսից մինչև նոյեմբերի 29-ը: Հայտը հասանելի է առցանց և այն  պետք է ներկայացնել մինչ սահմանված ժամկետի ավարտը:

2. Ի՞նչպես է պետք ներկայացնել հայտը:

Ընդունելության առաջին փուլում պետք է այցելել կայքի «Ինչպե՞ս դիմել» բաժին և հետևելով հղմանը լրացնել հայտը: Հայտը լրացնելու մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով կայքի՝ «Ինչպե՞ս լրացնել UWC քոլեջ ընդունվելու առցանց հայտը» բաժին:

3. Երաշխավորագրերը ինչպե՞ս են ներկայացվում: 

Երաշխավորագիրը պետք է ներկայացվի յուրաքանչյուր երաշխավորողի կողմից՝ առցանց: Ներկայացնելու համար հարկավոր է Ձեր անձնական հաշվում ընտրել C/D բաժինները և լրացնել հայտը՝ նշելով երաշխավորողի անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն: Հայտը լրացնելուց և հաստատելուց հետո երաշխավորագիրը հաստատելու հղում պարունակող հաղորդագրությունը 10 րոպեի ընթացքում ուղարկվում է երաշխավորին: Հղմանը հետևելուց և գաղտնաբառը մուտքագրելուց հետո Ձեր երաշխավորի համար հասանելի կլինեն C/D բաժինները: 

4. Ցանկանում եմ այլ երկրում/մայրցամաքում գտնվող UWC քոլեջ ընդունվել: Կարո՞ղ եմ Հայաստանի ազգային կոմիտեի միջոցով դիմել այդ քոլեջ:

Այո, կարող եք, սակայն պետք է համապատասխանեք ընդունելության չափորոշիչներին: Հայտը լրացնելիս նշեք Ձեզ համար նախընտրելի UWC քոլեջը: Այնուամենայնիվ Ազգային կոմիտեն չի երաշխավորում, որ կընդունվեք հենց Ձեր ընտրած քոլեջը: 

5. Արդյոք անհրաժե՞շտ է անգլերենի իմացությունը հաստատող պաշտոնական փաստաթուղթ: 

Ոչ:

6. Ընդունելությանը մասնակցելու համար արդյո՞ք անհրաժետ է անձնամբ ներկայացնել հայտը:

Ոչ: Հայտն առցանց է ներկայացվում: Դուք պետք է ներկայանաք միայն ընտրական գործընթացի վերջին փուլում:

Կրթական ծրագիրը

1. Ի՞նչ եմ  ուսանելու:

UWC բոլոր քոլեջները առաջարկում են նույն երկամյա նախահամալսարանական ծրագիրը: Ուսուցումն իրականացվում է 16-19 տարեկան ուսանողների համար անգլերենով՝  Միջազգային Բակալավրիատի դիպլոմ  ծրագրով (IB Diploma): UWC-ի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

2. Կարո՞ղ եմ հաճախել UWC միայն  մեկ տարի:

Ոչ, UWC քոլեջի բոլոր ուսանողները պետք է երկու տարի ուսանեն, և հնարավոր չէ միայն մեկ տարի մնալ:

3. Կկարողանա՞մ արձակուրդներին տուն գնալ:

Այո, ուսանողների մեծ մասը տուն է վերադառնում ամառային, ինչպես նաև ձմեռային արձակուրդներին: Եթե ուսանողը չի կարողանում տուն գնալ, ապա դպրոցն աջակցում է, որպեսզի նա կարողանա մնալ դպրոցում կամ հյուրընկալող ընտանիքի հետ՝ ձմեռային արձակուրդի ժամանակ: Սա պետք է կազմակերպվի քոլեջում Ձեր ընդունվելուն պես:

4. Որտե՞ղ եմ ապրելու UWC-ում ուսանելուս ժամանակ:

Բոլոր  UWC քոլեջները գիշերօթիկ են, այնպես որ ուսանողները ոչ միայն ուսանում, այլ նաև ապրում են այստեղ: Այլ քոլեջների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ.

Յուրաքանչյուր քոլեջում 50-60 տարբեր երկրներից ուսանողներ կան: UWC-ի կրթությունը շեշտը դնում է էմպիրիկ ուսուցման վրա:  Այդ դասասենյակը այդպիսի փորձի միայն մեկ բաղադրիչն է, որը բնակության միջավայրի հետ միասին տարածվում է կյանքի վրա:  Տարբեր մշակույթներից և երկրներից ուսանողների հետ ճաշարանը, ընդհանուր սենյակներն ու ննջասենյակները կիսելով՝ UWC ուսանողները հնարավորություն ունեն սովորելու և կիսվելու միջազգային փորձով, որը խորը և ցկյանս փոփոխություն է բերում մեկը մյուսին հասկանալու առումով: Ուսուցիչները նույնպես ապրում են քոլեջում, որը նշանակում է, որ ուսանողները 24 ժամ շարունակ հնարավորություն ունեն աջակցություն և հոգածություն ստանալ:

5. Ճանաչվո՞ւմ է արդյոք ՄԲ դիպլոմը (IB Diploma) ԱՊՀ երկրներում։

ՄԲ դիպլոմը ընդունվում և ճանաչվում է աշխարհի երկրների մեծագույն մասում, բայց այն թեկնածուները, որոնք մտադիր են իրենց ուսումը շարունակել որոշակի երկրում, պետք է նախքան UWC դիմելը կամ ընդունվելը ինքնուրույն տեղեկանան սույն խնդրի մանրամասներին։ Քոլեջները պատասխանատու չեն որևիցե երկրում ՄԲ դիպլոմի ընդունելի լինելու հարցում։ Խնդրի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ibo.org/country կայքից կամ, ընդհանուր առմամբ, համալսարանների կայքերից։

6. Եթե ես ընդունվեմ, ինչպիսի՞նն է մուտքի արտոնագրի գործընթացը: Ինչպե՞ս կարող եմ դիմել: 

Երբ ընդունվեք, UWC դպրոցը Ձեզ հետ կապ կհաստատի և նրանք Ձեզ կաջակցեն մուտքի արտոնագրի գործընթացում: Խնդրում ենք հիշել, որ մուտքի արտոնագրի հայտադիմում ներկայացնելու գործընթացը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը թեկնածուի ընտանիքի պատասխանատվությունն է: UWC Հայաստանի Ազգային Հանձնաժողովը, ցավոք, չի կարող աջակցել արտոնագրի համար դիմելու հարցում: 

Ուսման ֆինանսավորում

1. Ինչպիսի՞նն է վարձավճարը UWC-ում:

Յուրաքանչյուր քոլեջի համար ամբողջական վարձավճարը տարբեր է: Յուրաքանչյուր տարի կրթության արժեքը կազմում է 32-108 հազար ԱՄՆ դոլլար՝ «International Baccalaureate» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար (2 տարի): Վճարումները սովորաբար կատարվում են առաջին և երկրորդ ակադեմիական տարիների մեկնարկից առաջ: Գործում են նաև կարիքի հիման վրա տրամադրվող կրթաթոշակներ (գրանտներ), որոնք առկա են բոլոր հաջողակ թեկնածուների համար:

2. Կա արդյո՞ք կրթաթոշակային աջակցություն:

Այո: Տեղերը շնորհվում են UWC-ում արժանիքի և ներուժի հիման վրա, և նախնական ընտրությունը կարիքները հաշվի չառնող գործընթաց է: Ուստի մենք հույս ունենք, որ ոչ ոք ֆինանսական պատճառներով չի հրաժարվի  դիմելուց: Բոլոր հաջողակ թեկնածուների ծնողները/խնամակալները, ովքեր դիմում են ֆինանսավորման աջակցություն ստանալու համար, պետք է լրացնեն  նյութական կարգավիճակի մասին ձևաթուղթ և ներկայացնեն ընտանեկան եկամուտը հաստատող փաստաթղթեր: Այդ տեղեկատվության հիման վրա Ֆինանսական Հանձնաժողովը որոշում է հասանելի նպաստի չափը: Կրթաթոշակները (գրանտները) կարող են փոխհատուցել վարձավճարը, սենյակը և սնունդը երկամյա ծրագրի համար մինչև 100 %՝ կախված տվյալ ընտանիքի վիճակից:

3. Ի՞նչ է կրթաթոշակը ներառում:

UWC ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները փոխհատուցում են ուսման վարձավճարը, սենյակը, սնունդը և գրքերը: Կրթաթոշակները չեն ներառում որոշակի ծախսեր, ինչպիսիք են՝ ճանապարհորդությունը, մուտքի արտոնագիրը, առողջության ապահովագրությունը  և գրպանի գումարը, որը սովորաբար փոխհատուցվում է ուսանողների ծնողների/խնամակալների կողմից: Այսպիսով, հույս ունենք, որ ոչ ոք ֆինանսական պատճառներով չի որոշի հրաժարվել դիմելուց:

4. Ընդունվելու պարագայում կրթաթոշակը հոգո՞ւմ է արդոք ուսումնական հաստատություն ժամանելու համար օդանավի տոմսի ծախսը։

UWC-ի ֆինանսական աջակցության ծրագրերի մեծագույն մասը չի նախատեսում ճանապարհային ծախսերի հատուցում կամ օրապահիկ գումարի հատկացում։ UWC-ի որոշ քոլեջներ, սակայն, յուրաքանչյուր դեպք դիտարկում են առանձին և սեփական չափանիշների հիման վրա՝ որպես աջակցության համապատասխան մակարդակը սահմանելու նպատակով իրականացվող ֆինանսական ընդհանուր գնահատման գործընթացի մի մաս։ Կրթաթոշակները սահմանափակ են: Վերջիններս տրամադրվում են այն թեկնածուներին, ում ֆինանսական եւ սոցիալական պայմանները թույլ չեն տալիս ամբողջովին (կամ մասնակիորեն) վճարելու ուսման համար:

5. Որտեղի՞ց է գոյանում UWC-ի ֆինանսավորումը և ինչպե՞ս են հատկացվում ուսանողական կրթաթոշակներն UWC-ում։

Կրթաթոշակները հատկացվում են կա՛մ քոլեջների, կա՛մ ազգային կոմիտեների կողմից՝ սեփական միջոցների հայթհայթման հաշվին։

UWC-ի դոնորների ցանկը ներառում է անհատ բարեգործների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների և նախկին շրջանավարտների։

6. Որքա՞ն ժամանակով է տրվում կրթաթոշակը։

Բոլոր կրթաթոշակները հիմնված են կարիքի վրա: Յուրաքանչյուր թեկնածուի տրամադրվող կրթաթոշակի գումարի չափը որոշվում է Ֆինանսական հանձնաժողովի կողմից՝ թեկնածուի ընտանիքի ներկայացրած ֆինանսական փաստաթղթերի հիման վրա:

7. Դուք տրամադրու՞մ եք կրթաթոշակներ UWC ամառային ծրագրերին մասնակցելու համար:

Դժբախտաբար` ոչ: Խնդրում ենք ճշտել ամառային դասընթացի կազմակերպիչներից, թե արդյոք ծրագրի մասնակիցների համար կրթաթոշակներ տրամադրվում են, թե ոչ:

Զինվորական ծառայություն

1. Արդյոք զինակոչման տարիքում գտնվող ուսանողը UWC-ում սովորելու ընթացքում կարող է հետաձգել զինվորական ծառայությունը:

Արտասահմանյան քոլեջների համար տրամադրվող կրթաթոշակները չեն երաշխավորում զինվորական ծառայության հետաձգում, կամ Հայաստանի կառավարության կողմից սահմանվող այլ արտոնություններ: Միևնույն ժամանակ, եթե UWC դիմելու ընթացքում Դուք արդեն ավարտել եք 12-ամյա դպրոցական ծրագիրը՝ Դուք չեք կարող օգտվել զինվորական տարկետումից: 

2. UWC քոլեջն ավարտելուց հետո համալսարանական կրթաթոշակ ստանալով հնարավո՞ր է տարկետում վերցնել մինչև զինվորական ծառայության ավարտը: Կամ հնարավո՞ր է զինվորական ծառայությունը հետաձգել:

Ուսանողը պետք է քննարկի դա կրթաթոշակը տրամադրող կողմի հետ, սակայն, հիմնականում՝ ոչ, կրթաթոշակներն ուժի մեջ են այն տարվա համար, երբ դրանք առաջարկվում են: Հնարավոր է դիմել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, կամ հետաձգել զինվորական ծառայությունը: