Անցնել բովանդակությանը ↓

Կարճատեւ ծրագրեր

UWC շարժումը ամեն տարի կազմակերպում է կարճատեւ ծրագրեր, որոնց նպատակն է համախմբել էթնիկ, սոցիալ - տնտեսական, մշակութային եւ կրոնական տարբեր պատկանելություն ունեցող երիտասարդների:Ծրագրերը անց են կացվում երիտասարդական ֆորումների կամ ամառային ճամբարների տեսքով, որոնք ուղղված են գլոբալ խնդիրների լուծմանը եւ բարեգործական օգնություններ ցուցաբերելուն: UWC կարճատեւ ծրագրերի նպատակն է կարճ ժամանակահատվածում (երկու կամ երեք շաբափ) երեխաներին ծանոթացնել UWC-ի առաքելությանն ու արժեքներին, ինչպես նաեւ նրանց հնարավորություն տալ զգալու որպես UWC քոլեջի ուսանողներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար, այցելեք UWC-ի միջազգային կայքը: