Ընտրության չափորոշիչները
Պարտադիր պահանջներ.
- Դուք Հայաստանի քաղաքացի եք կամ մշտապես բնակվել եք Հայաստանում (ունեք կացության իրավունք) և առվազն 5 տարի հաճախել եք դպրոց Հայաստանում։ Կարող են դիմել նաև Հայաստանում բնակվող՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձիք, ովքեր համապատասխանում են այլ չափանիշների;
- Դուք 16 կամ 17 տարեկանեք՝ 2018 թվականիսեպտեմբերի 1-իդրությամբ;
- Դիմումը ներկայացնելու պահին Դուք հանդիսանում եք Հայաստանի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտ կամ ուսումնարանի (ոչ դեռևս ԲՈՒՀ-ի) ուսանող;
- Դուք մտավոր զարգացման բարձր պոտենցիալ ունեցող ուսանող եք;
- Դուք սահուն խոսում եք անգլերեն կամ կարող եք շատ արագ յուրացնել այն;
- UWC սկզբունքների կրող և արտադպրոցական կյանքի ակտիվ մասնակից եք;
- Դուք ունեք ուժեղ առաջնորդի հատկանիշներ և բարոյական որակներ:
UWC-ում սովորելու կարևոր սկզբունքն ուսանողների՝ ուսուցումն ավարտելուց հետո տուն վերադառնալու, և իրենց գիտելիքները, ունակություններն ու փորձառությունը սեփական երկրի զարգացման և տարբեր ազգությունների պատկանող մարդկանց միջև ներդաշնակության և խաղաղության ամրապնդմանը հասնելու ցանկությունն է: Դիմորդները պետք է համապատասխան կամք ցուցաբերեն ընտրության գործընթացում: