Անցնել բովանդակությանը ↓

Ընդունելության ժամկետներ և ընթացակարգ

Հայաստանի քաղաքացիների ընդունելությունը UWC քոլեջներ իրականացվում է Հայաստանի ազգային կոմիտեի միջոցով:

  • 1-ին փուլ (մինչև 2017 թվականի նոյեմբերի 30). լրացվում է առցանց հայտը: Ուշադրություն դարձրեք, որ հայտի որոշ հատվածներ ենթակա են լրացման՝ ոչ միայն դիմորդի, այլ նաև վերջինիս ծնողների և ուսուցիչների կողմից: Որպես լրացված հայտի հավելում՝ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք դիմորդի ներկայիս ուսումնական առաջադիմության մասին՝ այն դպրոցական հաստատությունից, որտեղ տվյալ պահին ուսանում է դիմորդը: Հայտը դիմորդի կողմից լրացվում է անգլերենով (շարադրությունը ևս անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով), սակայն դիմումին առնչվող մնացած նյութերը (երաշխավորագրեր, տեղեկանքներ և այլն) կարող են ներկայացվել հայերենով: Կդիտարկվեն միայն լիարժեք լրացված հայտերը: Դիմում-հայտի լրացնելը բավականին ժամանակատար գործընթաց է, ուստի խնդրում ենք այն սկսել լրացնել նախապես:

Դիմորդը պետք է լրացնի «A1» և «A2» բաժինները: Այս բաժինները հնարավորություն են տալիս UWC-ին հասկանալու, թե ինչպես և ինչու եք Դուք համարում, որ UWC-ը Ձեզ համար է և հենց Ձեզ պետք է ընտրի UWC-ն՝ ուսանելու համար:

Դիմորդի ծնողները լրացնում են «B» բաժինը՝ հավաստելով իրենց հավանությունը UWC ուսանողների շարքերը համալրելու Ձեր որոշմանը և այն, որ Դուք ընդունել եք դիմելու հետ կապված բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պայմանները:

«C» բաժինը պետք է տրամադրվի այն անձին, ով կարող է համայնքի անունից հանդես գալ՝ Ձեր մասին երաշխավորությամբ: Այդ անձը չի կարող լինել Ձեր ուսուցիչը, ընտանիքի անդամը կամ ընկերը, նա պետք է լինի 18 տարին լրացած և լավ ճանաչի Ձեզ: Այս դերում կարող է հանդես գալ, օրինակ, Ձեր մարզիչը (արտադպրոցական), իսկ եթե Դուք աշխատում կամ կամավոր հիմունքներով որևէ պաշտոն եք զբաղեցնում՝ Ձեր ղեկավարը: 

Դուք պետք է փոխանցեք «D» բաժինն այն ուսուցչինով Ձեզ լավ է ճանաչումՍա կլինի Ձեր դպրոցի կողմից տրված բնութագիրը: Երաշխավորագիր պետք է ներկայացնի այն ուսուցիչը, ով այժմ դասավանդում է կամ վերջին երկու տարում դասավանդել է Ձեզ:

Սույն հայտին կից պետք է ներկայացնեք Ձեր անձնագրի պատճենը, ինչպես նաև դպրոցական ավարտական քննությունների և ավագ դպրոցի Ձեր ավարտական ակադեմիական տարվա գնահատականները պարունակող ստորագրված և կնքված տեղեկանքը: Առանց գնահատականների մասին այս տեղեկանքի Ձեր հայտը կմերժվի:

Հիշեքոր հայտը պետք է լրացվի անգլերենովսակայն երաշխավորագրերը կարող են ներկայացվել հայերենով:

  • Փուլ 2 (մինչև 2018 թվականի հունվարի կեսը). Ազգային կոմիտեն ուշադրությամբ կզննի բոլոր դիմորդների դիմումները: Առաջին փուլը բարեհաջող անցնելու դեպքում թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց հարցազրույցի՝ Skype-ով: Եթե Ձեզ հրավիրել են հաջորդ ընտրական փուլ, ապա Ընտրական հանձնաժողովը Ձեզ հետ կապ կհաստատի՝ մինչև 2018 թվականի հունվարի կեսը: Յուրաքանչյուր ընտրության արդյունք դիմորդներին կուղարկվի էլեկտրոնային փոստով:
  • Փուլ 3 (2018 թվականի փետրվար). Երկրորդ փուլի արդյունքների հիման վրա թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի (Երևանում): Անցկացվում է անհատական հարցազրույց՝  հայերեն և անգլերեն: Կազմակերպվում են նաև խմբային աշխատանքներ: Եթե Ձեզ հրավիրել են ավարտական փուլի, ապա Ձեր ներկայությունը պարտադիր է:
  • Փուլ 4 (2018 թվականի մարտ). Ընտրական գործընթացի վերջնական արդյունքների մասին ծանուցում՝ դիմորդներին:

Տեղաբաշխումը քոլեջներում

Ազգային կոմիտեն հաջողակ թեկնածուներին ցուցակագրում է UWC  համապատասխան քոլեջ ընդունվելու նպատակով՝ միաժամանակ հաշվի առնելով թեկնածուների նախընտրությունները: Որպես կանոն, քոլեջներն ընդունում են թեկնածուին՝ Ազգային կոմիտեի երաշխավորության հիման վրա: Սակայն, քոլեջին իրավունք է վերապահվում յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում կայացնել։

Խնդրում ենք հաշվի առնել.

  • Թեկնածուները դիմում են UWC Ազգային կոմիտե, և ոչ որևէ կոնկրետ քոլեջ;
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ Ազգային կոմիտեի;
  • Սահմանափակ հնարավորություններ ունեցող թեկնածուները նույնպես իրավասու են դիմելու;
  • Թեկնածուների մասին ողջ տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման: