Անցնել բովանդակությանը ↓

Ակադեմիական կյանքը

 

«Ես համարում եմ, որ կրթության առաջնային խնդիրն է ապահովել հետևյալ  հատկանիշների գոյությունը՝ նախաձեռնող հետաքրքրասիրություն, անպարտելի ոգի, համառություն  ձգտման մեջ, խելամիտ անձնազոհության պատրաստակամություն և ամենից վեր՝ կարեկցանք»․

Կուրթ Հան՝ UWC շարժման հիմնադիր

UWC-ն գլոբալ կրթական կազմակերպություն է, որն ամեն տարի ուսուցանում է ավելի քան ինը հազար ուսանողի աշխարհի 155 երկրներից։ Այս ուսանողներից գրեթե չորս հազարը ավարտում են Միջազգային Բակալավրիատի Դիպլոմի Ծրագիրը (IBDP)՝ 16-19  տարեկան ուսանողների համար ամենաճանաչված համաշխարհային նախահամալսարական ծրագիրը։

IBDP ուսումնական պլանը ընկած է յուրաքանչյուր UWC դպրոցի և քոլեջի ակադեմիական կյանքի հիմքում, մինչդեռ UWC կրթությունը միջազգային բակալավրիատի ծրագրի պահանջներից բարձր ու առաջ է գնում։ Միտումնավոր բազմատարր ուսանողական և դասախոսական անձնակազմով ամեն մի UWC դպրոցում և քոլեջում, որոնց անդամները շատ տարբեր ազգային, սոցիալտնտեսական, մշակութային, լեզվական, քաղաքական և կրթական կենսափորձի անձիք են, UWC-ն ճանաչում է, որ ուսումնական ծրագիրը պետք է այնքան  մեկնությունների և ընկալումների հնարավորություն ստեղծի, որքան ուսանողներ կան ծրագրում, որպեսզի ուսանողները իրենց ունակ զգան ներկայացնելու սեփական պատմությունը և հեռանկարները հավաստի կերպով։

Միջազգային բակալավրիատի ֆորմալ ուսումնական ծրագիրը այդ իսկ պատճառով լրացվում է գլոբալ հիմնախնդիրներին առնչվող սեսիաներով և դասընթացներով, որոնք նպաստում են քննադատ մտածողության զարգացմանը և մերօրյա աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին խիզախորեն դիմակայելուն։

Միջազգային Բակալավրիատը (IB)

Միջազգային Բակալավրիատի կազմակերպությունը (IBO) հիմնվել է 1968-ին։ Ի սկզբանե IBO-ն ապավինել է UWC ավանդին և համագործակցությանը՝  վստահ լինելով UWC փորձի վրա, որ մենք տրամադրում ենք առաջադիմական և միջմշակութային կրթություն՝ շեշտը դնելով էմպիրիկ ուսուցման վրա։ Երկու կազմակերպությունների միջև կապերն առ այսօր սերտ են։

Վեց տարի ծրագիրը տարբեր դպրոցներում փորձաշրջան անցնելուց հետո, ներառյալ UWC Ատլանտիկ Քոլեջը Ուելսում, IBDP-ն պաշտոնապես հիմնադրվեց 1975-ին։ Ծրագրերը, որոնք  նախատեսված էին տարրական, միջին դասարանների համար, և կարիերայի հետ կապված ծրագրերը զարգացել են վերջին երկու տասնամյակում։ Բոլոր IB ծրագրերը նպատակ ունեն խրախուսել աշխարհի տարբեր մասերի ուսանողներին դառնալ ակտիվ, կարեկցող և կյանքի ողջ ընթացքում սովորող անձիք, որ այլ մարդիկ իրենց տարբերություններով հանդերձ նույնպես կարող են ճիշտ լինել։

Զանազան ծրագրերի տարածվածությունն աճել է շնորհիվ կազմակերպության՝ «ոսկե ստանդարտ» միջազգային կրթության մեջ համբավի, մասնավորապես IBDP շրջանակներում։ Այսօր կա հինգ հազար դպրոց, որոնք կրթում են 1.3 միլիոն ուսանող աշխարհով մեկ։

Ի՞նչ թեմատիկ ոլորտներ կարող են ուսանողները ուսումնասիրել IBDP շրջանակներում

Միջազգային Բակալվրի Դիպլոմի ուսանողները կարող են կուրս ընտրել հետևյալ 6 թեմատիկ ոլորտներից․

  1. Լեզվի և Գրականության Ուսանում
  2. Լեզվի ընկալում
  3. Անհատներ և Հասարակություններ
  4. Գիտություն
  5. Մաթեմատիկա
  6. Արվեստներ (արվեստի կուրսի փոխարեն ուսանողները կարող են ընտրել այլ թեմա՝ այլ գիտություն, անհատներ և հասարակություններ, լեզվի ընկալման կուրս)

Առհասարակ ուսանողները սովորում են երեք առարկա ստանդարտ մակարդակի վրա, իսկ ևս երեքը՝ ավելի խորացված մակարդակով, որոնց համար նրանցից սպասվում է ավելի խորը գիտելիքների դրսևորում, հասկացություն և հմտություններ։ Հատուկ առարկայի առաջարկը տարբերվում է UWC դպորցներում և քոլեջներում՝ հաճախ արտացոլելով դրանց աշխարագրական դիրքը և այն ոլորտները, որոնց վրա կենտրոնացած է տվյալ դպրոցը կամ քոլեջը։

Նշված վեց թեմատիկ ոլորտներից բացի՝ ուսանողները ավարտում են Միջազգային Բակալավրի Դիպլոմի երեք հիմնարար մաս, որոնք կենտրոնական են ծրագրի փիլիսոփայության մեջ։ Դրանք են՝

  1. Ընդլայնված Էսսե. ուսանողները ուսումնասիորում են հատուկ հետաքրքրության մի ոլորտ և ստանում անհատական ուսումնասիրություն անցկացնելու և գրելու հմտություններ, որոնք պահանջվում են համալսարանական մակարդակում։ Էսսեն սովորաբար գրվում է ուսանողի վեց առարկաներից մեկի շրջանակներում, և դրա երկարությունը չպետք է գերազանցի 4,000 բառը։ Ուսանողները աջակցություն են ստանում հետազոտության և գրելու ընթացքում ակադեմիկ վերահսկիչի կողմից։
  2. Գիտելիքի տեսությունը. կուրսը խրախուսում է ուսանողներին գիտելիքի էությանը անդրադառնալուն, նրան թե ինչպես մենք գիտենք այն, ինչ մեր համոզմամբ գիտենք։ Սա գնահատվում է բանավոր պրեզենտացիայի և 1,600 բառանոց Էսսեի միջոցով։
  3. Ստեղծարարություն, գործողություն, ծառայություն: Ծրագրի հիմքում ընկած են պատասխանատվություն ստանձնելը, սոցիալական, ստեղծագործ և արտալսարանային հմտությունների զարգացումը, ինչպես նաև  այլոց հանդեպ կարեկցանք ցուցաբերելը։ Ուսանողները ներգրավվում են զանազան ծրագրերի մեջ, որոնք նպատակ ունեն նրանց օգնել զարգացնել այս հատկանիշները՝ միևնույն ժամանակ տեղի համայնքի կյանքին ակտիվ մասնակցություն ունենալով։

Այս տարրերի համադրումը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել իրենց՝ ինֆորմացիան վերլուծելու և գնահատելու ունակությունը, արդյունավետ փոխանցելու գաղափարները և զարգացնելու համոզիչ փաստարկներ, որոնք բոլորն էլ պատրաստում են նրանց ավարտական դասարանին և հետագա ուսմանը։ Ավելին, ուսանողները ունեն հնարավորություն իրենց մշակութային գիտելիքները և հասկացությունը ներդնել իրենց ակադեմիական ուսման մեջ՝ դառնալով սեփական ես-ից տեղյակ և այլոց հետ առավել կապված անհատներ։

Կրտսեր տարիները

UWC դպրոցները, ի տարբերություն UWC քոլեջների, ընդունում են նաև ուսանողներ ավելի ցածր տարիքային խմբերում` 2.5 տարեկանից մինչև 15 տարեկան։ UWC Մաստրիխտը, UWC Հարավարևելյան Ասիան, UWC Թաիլանդը և Հարավային Աֆրիկայի Ուոթերֆորդ Կամբալա UWC-ն ունեն ավելի երիտասարդ ուսանողներ իրենց կամպուսներում, որոնք ստանում են կրթություն բազում առարկաներից։

Ինչպես IBDP ուսանողների դեպքում, մենք էլ հավատում ենք, որ լավագույն ճանապարհը մեր մանկապարտեզների, տարրական և ավագ դպրոցների ուսանողներին պատրաստելու համար լայն համընդհանուր կրթությունն է` փորձառություններով, որոնք սկսվում են համայնքի համար ծառայություն մատուցելուց, մինչև արվեստ և դասարանային ծրագրեր՝ բոլորը համապատասխան UWC էմպիրիկ ուսուցման կրթական մոդելին։ UWC հավատում է, որ երիտասարդ ուսանողները տիրապետում են այն նույն ունակությանը ընդունելու էմպիրիկ ուսուցումը, ինչն ունեն Դիպլոմային ավագ ուսանողները: Ուսումնական ծրագիրը ապահովում է, որ նրանք ունենան հնարավորություններ հարցեր տալու, ուսումնասիրելու, ստեղծելու, ներգրավվելու և անդրադառնալու՝ զարգացնելով սոցիալական, էմոցիոնալ և ստեղծարար ունակությունների մի ամբողջ շարք։

UWC Մաստրիխտը առաջարկում է Միջազգային Առաջնակարգ Ուսումնական Պլան և Միաջազգային Միջին տարիների Ծրագիր (MYP) իր ավելի երիտասարդ տարիքային խմբերի համար, որը ներառում է Նախամանկապարտեզային ուսուցում, Տարրական Դպրոց և Ավագ Դպրոց։ Այլ ծրագրերը, որոնք առաջարկվում են այս ուսանողներին ներառում են Առողջապահություն և Առողջ Ապրելակերպի Կրթության Ուսումնական Ծրագիր տարրական դպրոցի ուսանողների համար և հատուկ Ծրագրային շրջանակ, որը կիրառվում է նախամանկապարտեզային տարիքում։

UWC Հարավարևելյան Ասիան իր կրտսեր խմբերում  ընդունում է 4-15 տարեկան ուսանողներ։ UWCSEA կոնցեպտի վրա հիմնված կրթական ծրագիր K-12-ը առաջարկվում է նախադպրոցական տարիքի՝ 4-ից 7 տարեկան երեխաների համար, կրտսեր դպրոց (7-ից 11 տարեկան) և միջնակարգ դպրոց (11-ից 14 տարեկան)։ Միջնակարգ դպրոցի վերջին տարում նրանց ներգրավում են երկամյա GCSE (IGCSE) կուրսի մեջ։

UWC Թաիլանդը առաջարկում է միջազգային բակալավրի առաջնային տարիների ծրագիր (IB PYP)  ուսանողների, որոնց տարիքը 3-ից 12 տարեկան է, մինչ միջազգային բակալավրի Միջին տարիքի ծրագիրը (IB MYP) դասավանդվում է 11-ից 15-ում։ UWC Թաիլանդը ունի նաև մանկական ծրագիր, որը հիմնված է խաղային հիմքով ուսուցման վրա՝ 1.5-3 տարեկանների համար։

Հարավային Աֆրիկայի Ուոթերֆորդ Կամբալա UWC-ն ունի երեք կրթական ծրագիր` ներառյալ IBDP-ն։ Ուոթերֆորդ կրթական ծրագիրը և IGCSE-ն առաջարկվում են 11-ից 16 տարեկան ուսանողներին։