Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Կոստա Ռիկա

Սանտա Անա, Կոստա Ռիկա

175 ուսանող՝

16-ից 19 տարեկան

Founded

2006

UWC Կոստա Ռիկան նախկինում եղել է Հերման Գմայերի "SOS" միջազգային քոլեջ (HGIC), որը կառուցված է եղել տարածաշրջանի SOS մանկական գյուղերի ուսանողների համար։

2006 թվականին HGIC-ը վերածվել է UWC Կոստա Ռիկայի, պարտավորվելով շարունակել Լատինական Ամերիկայի և ողջ աշխարհի SOS գյուղերի երեխաներին աջակցելու իր առաքելությունը։

Երեք առանձնահատկությունները

  • Փոփոխության գործակալներ ծրագիր․ երկամյա փորձառական ուսումնական ծրագիր, որի շրջանակներում ուսանողները տեղեկանում են, թե որքանով են ի զորու դրական փոփոխություններ կատարել, ձևավորում են իրենց նախագծերի թիմերը և համագործակցում տեղական համայնքների կամ կազմակերպություններից հետ, միաժամանակ քայլ առ քայլ սովորելով մշակել, իրականացնել և գնահատել նախագիծը սոցիալական ձեռներեցության տեսակետից։
  • Առողջ ապրելակերպի ծրագիր. մուլտիդիսցիպլինար, բազմամյա, միջսերնդային համադպրոցական նախաձեռնություն, որի նպատակն է սոցիալակն և էմոցիոնալ առողջության մշակույթի խթանումը համայնքի բոլոր անդամների համար։
  • SOS Մանկական գյուղերի աջակցություն․ Ամեն տարի UWC Կոստա Ռիկան 5 լիարժեք կրթաթոշակ է առաջարկում SOS գյուղերի ուսանողներին ամբողջ աշխարհից։ Մինչ օրս SOS գյուղերի ավելի քանի 50 ուսանողներ ավարտել են UWC Կոստա Ռիկան։
Դասասենյակում 

UWC Կոստա Ռիկան հպարտ է լինել միակ UWC-ն, որը լիարժեք Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագիր (IBDP) է առաջարկում իսպաներենով և անգլերենով։ Ակնկալվում է, որ բոլոր ուսանողները UWC Կոստա Ռիկան ավարտելու պահին  պետք է ի վիճակի լինեն արդյունավետ շփվել և՛ անգլերենով, և՛ իսպաներենով։ Այն ուսանողները, որոնք արդեն իսկ լավ տիրապետում են երկու լեզուներին էլ, կարող են կարող են մեկ և ավելի լրացուցիչ առարկաներ ընտրել իսպաներեն կամ անգլերեն լեզվով և ստանալ երկլեզու դիպլոմ։

Ստանդարտ դասընթացներին զուգահեռ, UWC Կոստա Ռիկան առաջարկում է հետևյալ առարկաները․ Մշակութային և սոցիալական մարդաբանություն, Թատրոն, Ֆիլմարտադրություն, Կերպարվեստ, Բնապահպանական համակարգեր և կազմակերպություններ, Ֆրանսերեն։

Դասասենյակից դուրս 

UWC Կոստա Ռիկան 50-ից ավելի զբաղմունք է առաջարկում ուսանողների համար։ Բացի այդ, բոլոր ուսանողները պետք է մասնակցեն Փոփոխության գործակալներ ծրագրին, որի նպատակն է ուսանողներին փոխանցել համագործակցային զարգացման ծրագրերի հաջող իրականացման հմտություններ։

Կարճ դասընթացներ  

UWC Կոստա Ռիկան անցկացնում է Leading with Heart ճամբարը, որը օգնում է դեռահասներին զարգացնել գիտելիք, հմտություններ և վերաբերմունք, որոնք առնչվում են սոցիալապես պատասխանատու առաջնորդությանը:

Կամպուսը և հարմարությունները 

Կամպուսը շրջապատված է գեղատեսիլ լեռներով և հարուստ բուսական և կենդանական աշխարհով, ինչը կամպուսի կյանքի համար հրաշալի պայմաններ է ստեղծում. այստեղ ապահով է, հաճելի և բազմազան:

Իգուանաները, զրահակիրները, տուկանները և թռչունների մի շարք տեսակներ կամպուսի ամենօրյա կյանքի մասն են կազմում:

UWC Կոստա Ռիկան ութ բնակելի շինություն ունի, որոնք կրում են Կոստա Ռիկայի հայտնի լողափների անվանումները: Յուրաքանչյուր շենքում բնակվում է 24 ուսանող, որոնք տեղավորվում են 8 սենյակում: Ամեն շենքում կա երկու լոգարան, ընդհանուր սենյակ և լիովին կահավորված խոհանոց: Մնացած շինություններից են ամֆիթատրոնը՝ 807 ֆուտ քառակուսի բեմով, գրադարանը, սոցիալական կենտրոնը, բասկետբոլի և ֆուտբոլի դաշտերը:

Աշխարհագրական դիրքը  

UWC Կոստա Ռիկայի կամպուսը, գտնվելով  ընդամենը քսան րոպեի հեռավորության վրա Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեից և տասը րոպեի՝ գերժամանակակից հիվանդանոցից, տեղակայված է Սանտա Անա հյուրընկալ թաղամասում. բացարձակ ապահով և հոգատար համայնքը վերցրել է Քոլեջը իր խնամքի տակ:

Ընդունելությունը 

Ուսանողները դիմում են իրենց երկրի UWC կոմիտեների միջոցով: Հավելյալ տեղեկության համար այցելեք uwccostarica.org:

Contact Details


Սանտա Անա թաղամաս, տեղի եկեղեցու անկյունից դեպի հյուսիս-արևելք, 400 մետր դեպի հյուսիս

Սան Խոսե, 10901

Կոստա Ռիկա

www.uwccostarica.org