Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Դիլիջան

Դիլիջան, Հայաստան

194 ուսանող

16-18 տարեկան

Founded

2014

Քոլեջը ստեղծելու գաղափարը դեռևս 2006-ին ունեցել են հասարակական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը։ Նրանց նախաձեռնությանը հետագայում միացան մոտ 300 բարեգործ դոնորներ աշխարհից։ 2014-ի հոկտեմբերին UWC Դիլիջանը պաշտոնապես բացեց դռները առաջին 94 ուսանողների համար՝ դառնալով 14-րդ UWC քոլեջը։

Դիլիջանը ընկնում է մի ճանապարհի վրա, որը կապում է երկու ժամանակակից մեծ քաղաքներ Երևանը և Թբիլիսին, մի երկրում, որը տեղակայված է Եվրոպայի ու Ասիայի սահմանին և զանզանության սրտում։ Սա մշակութային առումով հարուստ մի բարդ տարածաշրջան է ՝ երկարամյա պատմությամբ Պարսական, Բյուզանդական, Օսմանյան և Ռուսական կայսրությունների խաչմերուկում։

Երեք տարբերող հատկանիշ

  • Կրթական խաչմերուկ․ քոլեջի առաջնային նպատակներից է շարունակել նպաստել տարածաշրջանի զարգացմանը՝ որպես կրթական կլաստեր, որն էլ իր հերթին կնպաստի կրթական համակարգի զարգացմանը Հայաստանում։
  • Կոնֆլիկտի հաղթահարում․ իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Դիլիջանում սովորելը յուրահատուկ հնարավորություն է նրանց համար, ովքեր հետաքրքրված են փորձառություն ձեռք բերելու կոնֆլիկտի հաղթահարման և խաղաղության նախաձեռնությունների մասով։
  • Գլոկալ մոտեցում․ մենք հավատում են գլոկալին․ մեր նպատակն է լինել գլոբալ առումով համապատասխան, սակայն խարսխված տեղական իրականությամբ։ Մենք ստեղծում ենք այլ մշակույթները ընկալելու և զանազանությունը տոնելու միջավայր։
Լսարանում 

UWC Դիլիջանը առաջարկում է Միջազգային Բակալավրի Դիպլոմի Ծրագիր (IBDP) ուսումնական պլան։ Ստանդարտ կուրսերին զուգահեռ քոլեջը առաջարկում է ռուսերենի, գերմաներենի, իսպաներենի, համաշխարհային քաղաքականության, փիլիսոփայության և թատրոնի դասընթացներ։

Լսարանից դուրս 

Ուսումնական պլանին զուգահեռ ծրագրերը UWC Դիլիջանում բաղկացած են չորս էլեմենտներից՝ CAS ծրագրեր, Նախագծային շաբաթներ, Կենտրոնացման շաբաթներ և Մշակութային հանգստյան օրեր։

UWC Դիլիջանի ուսանողները համագործակցում են զանազան հասարակական կազմակերպությունների հետ, օրինակ՝ տեղական մանկապարտեզի հետ․ ունենք տեսլական նախագծել պրոյեկտներ, որոնք շահավետ են թե՛ Դիլիջան համայնքի, և թե՛ իրենց ուսանողների համար։ Տեղական ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատելը նպաստում է հաղթահարել այնպիսի խոչընդոտներ, ինչպիսին է լեզվական արգելքը։

Արվեստի հետ կապված միջոցառումները UWC Դիլիջանում զանազան ու ազդեցիկ են, ունեն նպատակ խթանելու  ստեղծարարությունը և ոչ ստանդարտ մտածելակերպը՝ սկսած աշխարհի պարերը ուսումնասիրելուց մինչև ծրագրեր, ինչպիսիք են Արվեստը համայնքում։

UWC Դիլիջանի արտալսարանային կրթական ծրագրեը ներառում են արշավ-ճամփորդություններ, դահուկասպորտ և քարանձավային էքսկուրսիաներ՝ շատ հաճախ ներառելով մասնակիցներ Դիլիջանից և շրջակա գյուղերից, որպեսզի խրախուսեն փոխանակումը, բնություն հասանելիությունը և շրջակա միջավայրին ուղղված ծրագրերը։

Կամպուսը և հարմարանքները  

UWC Դիլիջանի հանրակացարանային կահավորված սենյակները առաջարկում են հիասքանչ հարմարություններ ուսման և ապրելու համար։ Ուսանողներին հասանելի են մարզասրահը, փակ լողավազանը, մարզադաշտը, որը ներառում է ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտեր, թենիսի, բասկետբոլի և սքվոշի կորտերը։ Կամպուսի հարմարանքները ներառում են գրադարան, ռեսուրսների կենտրոն, որին ինտեգրված են ԻՏ հարմարանքները, ճաշասրահ, սև արկղ կատարողական կենտրոնը, կերամիկայի աշխատասենյակը։ Վերականգնողական տեխնոլոգիաները ներառվել են կամպուսի կառուցման մեջ՝ ներառյալ բնական ակունքներից օգտվելը, անձրևաջրերով ոռոգման համակարգերը և օգտագործված ջրերի վերամշակումը։

Աշխարհագրական դիրքը  

UWC Դիլիջանը տեղակայված է տասնվեցերորդ դարի քաղաք Դիլիջանի դաշտում, կենտրոնական Հայաստանի մեծ ազգային պարկի փեշերին՝ մայրաքաղաք Երևանից 100 կիլոմետր հեռավորության վրա։

Ընդունելությունը 

Ուսանողները կարող են դիմել UWC Դիլիջան իրենց ազգային UWC կոմիտեի միջոցով։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք uwcdilijan.org կայքը։

Contact Details


UWC Դիլիջան
Հայաստան Գետափնյա փողոց 7, 3903, Դիլիջան
www.uwcdilijan.org