Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Ատլանտիկ քոլեջ ​​​​​​​

Գլամորգան հովիտ, Ուելս, Միացյալ թագավորություն

350 ուսանող`

15-ից 19 տարեկան

Founded

1962

Առաջին UWC քոլեջը, UWC Ատլանտիկ քոլեջը, 1962 թվականից՝ իր հիմնադրման օրվանից ի վեր, ստեղծված է եղել կրթության միջոցով միջազգային փոխըմբռնման գաղափարը առաջ տանելու համար: Այն երիտասարդներին հարթակ է ապահովում ընդհանուր փորձի միջոցով կրթվելու և ի զորու դառնալու դրական փոփոխություններ կատարելու համար:

Երեք յուրահատկությունները

  • Պատմական ժառանգություն. UWC Ատլանտիկ քոլեջը տեղակայված է 12-րդ դարի ամրոցում՝ Հարավային Ուելսի ծովափին (Մեծ Բրիտանիա):
  • Atlantic DIploma դասընթաց. քոլեջը բարդ, միջազգային ուղղվածություն ունեցող, լայն և հավասարակշռված կրթական փորձ է առաջարկում, որը հիմնական շեշտը դնում է այնպիսի ծառայության և ղեկավարության վրա, որոնք շատ ավելին են, քան ֆորմալ ուսուցումը, և պատրաստում են ուսանողներին կյանքին՝ դասասենյակի պատերից դուրս:
  • Հզորացում. ուսանողները գալիս են Քոլեջ կյանքի իրենց տեսլականով և ավարտում՝ աշխարհում դրական փոփոխություն կատարելու հնարավորություն ստացած: Շրջանավարտները ընդունվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ողջ աշխարհի լավագույն համալսարանները:
Դասասենյակում 

Քոլեջի ուսումնական պլանը կազմված է երկու առանձին մասերից՝  Քեմբրիջի Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր սերտիֆիկատի (IGCSE) Atlantic pre-Diploma ծրագիր և Atlantic DIploma։

Atlantic pre-Diploma-ն մեկ տարվա դասընթաց է 15-16 տարեկանների համար, որը ուսանողներին է ներկայացնում  UWC ձևափոխող կրթական փորձը: Ուսանողները յուրացնում են սովորելու հիմնական հմտությունները, որոնք պատրաստում են նրանց սովորելու ՄԲ, Ա մակարդակում և Բարձրագույն կրթությանը: Նրանք բարելավում են իրենց գիտելիքները IGCSE մակարդակի մի շարք առարկաներից և ստանում անգլերենի բարձր մակարդակի գիտելիքներ՝ ակադեմիական կրթություն ստանալու համար: Ծրագիրը կարող է միջազգային բակալավրիատի երկու տարվա ծրագիրն ավարտելու սկիզբը դառնալ, բայց կարելի է ավարտել նաև որպես առանձին դասընթաց: 

Atlantic Diploma-ն, որը նախատեսված է 16-19 տարեկանների համար, բաղկացած է երկու մասից. Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական պլան և ուսումնական պլանին կից փորձառական կրթության ծրագիր, որը կենտրոնացած է խաղաղության և կայուն ապագայի հիմնական կողմերի վրա: Ուսանողներից պահանջվում է հետևել տասնմեկ ֆակուլտետի համար նախատեսված լայնածավալ ուսումնական պլանին: Յոթ ֆակուլտետ ապահովում են IBDP-ի առարկայական հիմքը, և բացի ստանդարտ առարկաներից, առաջարկում այնպիսի դասընթացներ, ինչպես չինարեն, գերմաներեն, նորվեգերեն, իսպաներեն, սոցիալական և մշակութային մարդաբանություն, համաշխարհային կրոններ, երաժշտություն, համակարգեր և հասարակություններ: Մնացած չորս ֆակուլտետները փորձառական բնույթի են և առաջարկում են Քոլեջի տեսլականի և արժեքների խորը ընկալում և պրակտիկ մասնակցություն:

 

Դասասենյակից դուրս 

Ուսումնական պլանին կից ծրագիրը ներառում է չորս փորձառական ուղղություն՝ Էկոլոգիական, Համաշխարհային, Հասարակական արդարադատության և բացօթյա ակտիվություն, որոնք թույլ են տալիս ուսանողներին հայտնաբերել, գծել իրենց սեփական շավիղը, ռիսկի դիմել և դիմակայել հնարավոր ձախողմանը՝ բացահայտելով սեփական ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև իրենց դերը ընդհանուր գործում: Յուրաքանչյուր ուղղություն ունի երկու ոլորտ. առաջնային ուղերձ, որը ներառում է համայնքում ներգրավվածության ծրագիրը, երկրորդական ուղերձ, որի չորս հիմնական  բաղադրիչներն են ակտիվությունը, ուսանողական նախաձեռնությունները, առաքելությանն ուղղված ժամանակահատվածը և նախագծի ժամանակահատվածը:

Կամպուսը և հարմարությունները  

UWC Ատլանտիկ քոլեջը տեղակայված է Սբ. Դոնաթի ամրոցում (12-րդ դար), ինչը բավականին անսովոր վայր է կապմուս հիմնելու համար, և ունի բավականին մեծ դահլիճ և դասասենյակներ:

Ուսանողական համայնքը բաժանված է ըստ հատուկ այդ նպատակով կառուցված տների՝ յուրաքանչյուրում 48 ուսանող, աղջիկների և տղաների համար առանձնացված միջանցքներով: Սովորաբար ամեն սենյակում բնակվում է նույն կուրսի և տարիքի, բայց տարբեր ազգության չորս ուսանող: Բոլոր ուսանողները գտնվում են դաստիարակների խնամքի տակ, որոնք ապրում են կից տներում և ժամանակի զգալի մասն անցկացնում են ուսանողների հետ շփվելով և նրանց օգնելով:

Կամպուսը բաղկացած է ճաշասրահից, գրադարանից, պուրակից, փակ և բաց լողավազաններից և պատմական շենքերում տեղակայված դասաենյակներից:

Աշխարհագրական դիրքը  

UWC Ատլանտիկ քոլեջը գտնվում է Միացյալ Թագավորությունում, Ուելսի հարավային ափին: Բրիջենք մեծ քաղաքը և Ուելսի մայրաքաղաք Քարդիֆը, իրար բավականին մոտ են գտնվում, հետևաբար Քոլեջը բավականին մոտ է հիմնական տրանսպորտային հանգույցներին, ներառյալ ավտոբուսային կայարանները, երկաթուղին և օդանավակայանը:

Ընդունելությունը  

Ուսանողները դիմում են իրենց երկրի UWC հանձնաժողովի միջոցով: Քոլեջն ընդունում է նաև չմիջնորդավորված դիմումներ, եթե ուսանողները չեն համապատասխանում իրենց երկրի հանձնաժողովի չափանիշներին կամ էլ դիմում են Atlantic pre-Diploma ծրագրի համար: Հավելյան տեղեկության համար այցելեք www.atlanticcollege.org/admissions/ կայքը:

 

Contact Details


UWC Ատլանտիկ քոլեջ
Սբ. Դոնաթի ամրոց
Լլենտվիտ Մեյջոր

Գլամորգան հովիտ

CF61 1WF
Միացյալ Թագավորություն

www.atlanticcollege.org