Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Ադրիատիկ ​​​​​​​

Դուինո, Իտալիա

182 ուսանող՝

16-ից 19 տարեկան

Founded

1982

3 March 2017

Հյուսիսային Տրիեստի շրջանը խոշոր արյունահեղության դաշտ էր դարձել Առաջին և համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ Երկրորդ համաշխարհայինը իր հետ հետագա քաղաքական և էթնիկ բաժանումներ բերեց Եվրոպայի այս մասում, որտեղ հանդիպում են գերմանական, լատինական և սլավոնական մշակույթները։ Էթնիկ և պատմական բազմազանության այդ տարածք մուտք գործելով՝ UWC Ադրիատիկը ստանձնել է քաղաքական իմաստով լի կրթական դեր և մուտք գործել արտասովոր մշակութային բազմազանության մի աշխարհ։ Հենց այս պատճառով էլ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի կառավարությունը և Արտաքին գործերի նախարարությունը ի սկզբանե պաշտպանեցին նախագիծը և մնացին Քոլեջի հիմնական բաժնետերերը։

Երեք առանձնահատկությունները

  • Խորասուզում իտալական կյանքի մեջ. ուսանողները ստանում են UWC կրթություն՝ միաժամանակ ծանոթանալով հարուստ ու բազմազան իտալական մշակութային ժառանգությանը: Քոլեջը օգուտ է քաղում Եվրոպայի սրտում և քաղաքական, մշակութային ու աշխարհագրական խաչմերուկներում գտնվելիս:
  • Երաժշտություն.  UWC Ադրիատիկում երաժշտությունը մեծ տեղ է գրավում երաժշտական ակադեմիայի (ICMA) գոյության շնորհիվ, որի նպատակն է ուսումնասիրել ամբողջ աշխարհի երաժշտական ժանրերն և ոճերը:
  • Գյուղ, ոչ թե կամպուս. A Village, not a Campus. UWC Ադրիատիկը չի գտնվում իր կամպուսին կից, նրա բնակելի և ակադեմիական շենքերը, լաբորատորիաները և այլ կառույցները սփռված են ամբողջ գյուղով:
Դասասենյակում 

UWC Ադրիատիկն առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական պլան: Բացի ստանդարտ կուրսերից, Քոլեջն առաջարկում է արաբերեն, սլովեներեն, սերբերեն, խորվաթերեն և բոսնիերեն լեզուներ, համաշխարհային արվեստներ և մշակույթներ, բնապահպանական համակարգեր և արվեստ: Ուսանողները նաև պետք է անցնեն իտալերեն. չնայած այն IBDP քննություն չէ, սակայն ուսանողը կարող ա առանձին սերտիֆիկատ ստանալ:

Դասասենյակից դուրս 

UWC Ադրիատիկն առանձնակի ուշադրություն է դարձնում Ստեղծարարություն, Գործողություն և Ծառայություն (CAS) ծրագրի ծառայություն բաղադրիչին: Ֆիզիկապես ինտեգրված լինելով տեղի համայնքի կյանքին՝ Քոլեջը երկարաժամկետ համագործակցություն ունի շատ կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են կամավորական աշխատանքներով մի շարք ոլորտներում:

Սոցիալական ծառայության աշխատանքներն ընդգրկում են. աշխատանք իտալախոս և սլովենախոս երեխաների հետ արվեստի միջոցով, անգլերենի դասավանդում և այլ աշխատանքներ տեղի տարրական դպրոցներում, տեղի տարրական դպրոցների աշակերտներին բազմամշակութային փորձ հաղորդելու նպատակով մի շարք  պրեզենտացիաներ, նախապաշարմունքներն ու ռասիզմը հաղթահարելուն ուղղված մի շարք աշխատանքներ, մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնություն, աշխատանք փախստականների հետ. ընկերակցություն տարեց և այլ մարդկանց հետ, ովքեր ի վիճակի չեն տանից դուրս գալու, տարեցներին այցելություններ տեղի հաստատություններում, Առաջին օգնության փորձ՝ շտապօգնության ծառայություն (տեղի Կարմիր խաչի աշխատակիցների հետ), համերգներով ելույթներ հիվանդանոցներում և տարեցների և հիվանդ մարդկանց համար հաստատություններում, բազմակի սկլերոզով տառապող մարդկանց այցելություն, գիտության տարածում երեխաների և մեծահասակների շրջանում, խոսակցական անգլերենի կուրսեր տեղի համայնքում, տեղի հոսփիսում ապրող մարդկանց այցելություն:

Ստեղծարար զբաղմունքները ներառում են. Adriatic Times (բլոգ), կերամիկա/խեցեգործություն, շախմատ, ստեղծագրություն և գրականագիտական վերլուծություն, ընթացիկ խնդիրների ուսումնասիրության խումբ, բանավեճի ակումբ, դեկուպաժ և փեչվորք, նկարչություն, մշակութային հետազոտություններ կինոյի միջոցով, ՄԱԿ-ի մոդել, երաժշտություն (երգչախումբ, մադրիգալ երգչախումբ, դաշնամուրի դասեր, մեներգություն, ծանոթության դասընթացներ, երաժշտական կոմպոզիցիա, գործիքային դասեր, համույթներ, երաժշտական շոու), լուսանկարչություն, ռոբոտաշինություն, Philosophy ամսագիր, TEDx UWC Ադրիատիկ, թատրոն, տարեգիրք, WEB 2.0:

UWC Ադրիատիկը օգտագործում է իր աշխարհագրական դիրքը՝ ծովափնյա գյուղ՝ Տրիեստի կարստային լեռներում և Ալպերի շրջակայքը, և իր ուսանողներին առաջարկում մի շարք բացօթյա զբաղմունքներ: Այժմ հասանելի զբաղմունքների ամբողջ շարքը. աերոբիկա, փետրագնդակ, խմբակային վարժանքներ, ալպինիզմ, ժամանակակից պարեր, վազք, արշավներ, թիավարում, խառը մարտական արվեստներ, կողմոնորոշում տեղանքում, նավարկություն, ֆուտբոլ, լող, թենիս, ֆրիսբի և յոգա:

Կամպուսը և հարմարությունները 

UWC Ադրիատիկի բնակելի շինություններն ու այլ կառույցները ցրված են Դուինո գյուղի շուրջ: Ուսանողները ապրում են յոթ բնակելի շենքերում: Այլ կառույցներից են՝ ճաշարանը, ակադեմիական շենքը, արվեստի կենտրոնը, գիտական լաբորատորիաները, գրադարանը, բժշկական կենտրոնը, լսարանը և ICMA-ն (Միջազգային համայնքի երաժշտական ակադեմիա):

Աշխարհագրական դիրքը  

Դուինոն գեղատեսիլ ծովափնյա գյուղ է, որն ընդամենը կես ժամվա հեռավորության վրա է գտնվում Տրիեստից: Սա մի հանգիստ վայր է, որը ապահով միջավայր է ստեղծում և նպաստում առողջ ապրելակերպին: Այստեղից հեռու չէ Վենետիկը, իսկ Սլովենիայի սահմանը ընդամենը մի քանի կիլոմետրի վրա է:

Ընդունելությունը 

Ուսանողները կարող են դիմել UWC Ադրիատիկ իրենց երկրի UWC կոմիտեի միջոցով: Հավելյան տեղեկության համար այցելեք www.uwcad.it:

Contact Details


Collegio del Mondo Unito dell’Adriatico O.N.L.U.S.

Via Trieste, 29 – 34011 Duino Aurisina (TS) Italy

www.uwcad.it