Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Մահինդրա Քոլեջ

Պունա, Հնդկաստան

240 ուսանող`

15 - 18 տարեկան

Founded

1997

3 March 2017

Ամեն ինչ սկսվեց 1997 թ․-ին աշխարհահռչակ Մահինդրա և Մահինդրա Խմբի Հարիշ Մահինդրայի բարեգործությամբ, որը քոլեջին նվիրեց հողատարածք և կառուցեց քոլեջի ենթակառուցվածքները։ UWC Mahindra-ն կամ ոչ-պաշտոնական հայտնի է որպես MUWCI, որն արտասանվում է «մյուքի», կենսունակ քոլեջ է ուսումնական պլանի բարելավման և համայնքային ներգրավածության հարուստ ավանդույթներով։ Այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են IB Համաշխարհային պատմության ուսուցման Ընդլայնված Էսսե և Ֆիլմերի ուսումնասիրությունների ծրագիրը, հղացել և փորձարկվել են այստեղ։ Քոլեջում գործում է նաև Ակշարա հիմնադրամը, որն իր հերթին մեծացնում է Քոլեջի դրական ազդեցությունը տեղի համայնքի վրա և տրամադրում է սովորողներին նախագծերի վրա հիմնված ծառայության միջոցով ուսուցման բազմաթիվ հնարավորություններ։

Campus and Facilities  

The campus is located on a 175-acre conservation park overlooking the Mulshi and Kolvan valleys, 150 km from Mumbai. 

Architect Christopher Benninger has won international awards for the campus design, based on local architecture and which uses regional materials.

Classrooms are based around a quadrangle and each has its own courtyard. The hall, library, arts centre, science laboratories, catering and administrative centres are in this central area.

Since 2000, staff, students and faculty have planted over 100,000 trees on campus, making it a shady and green space to live and learn. 

Երեք առանձնահատկությունները

  • Հարուստ ուսումնական պլան (MUWCI Core և Project-based Certificate) - UWC Mahindra-ն հայտնի է որպես ուսումնական ծրագրի նորարարության վայր, և որոշ ծրագրեր, որոնք այստեղ են ստեղծվել, հետագայում մուտք են գործել Միջազգային Բակալավրիատի ուսումնական պլան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում MUWCI-ն մշակել է իր սեփական ուսումնական ծրագիրը, որը կոչվում է MUWCI Core, որը ներառում է ուսուցման չորս հիմնական սյուներ՝ սոցիալական և էմոցիոնալ, արտադասարանական և բնապահպանական, տեղային և համատեքստային, ու քաղաքական: MUWCI-ն նաև առաջարկում է իրական աշխարհի և նախագծային ուսուցման համար հետաքրքիր հնարավորություն «Project-based Certificate»-ի միջոցով:
  • Սովորողի նախաձեռնություն - սովորողներն ակտիվ մասնակցում են կամպուսի կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացում․ որոշում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռեսուրսների նախատեսումն ու կառավարումը կամպուսում և շրջակա տարածքներում։ Ակտիվ սովորողական մասնակցությունը նաև հանգեցնում է սովորողներից կողմից ստեղծված նախագծերի իրականացման, որոնք դառնում են երկար պահպանվող ավանդույթներ, ինչպիսիք են Համայնքի Հիմնադրամը և ամենամյա Թատերական սեզոնը, որի ընթացքում սովորողները բեմադրում և խաղում են մի քանի բեմադրություններ կամպուսի ամբողջ տարածքում փետրվար ամսին երկու շաբաթ տևող թատերածրջանի ընթացքում։
  • Հնդկական համատեքստ - MUWCI-ում սովորողները ոչ միայն շահում են բազմատարր դասարանից,որտեղ կան ընկերներ 60 երկրներից, այլև լեզվաբանական և մշակութային բազմազանությունից, որն առկա է շրջակա միջավայրում և ընդհանրապես Հնդկաստանում։ Համատեքստի վերաբերյալ կուրսերը, ինչպիսիք են «Սա Հնդակստանն է» և «Համաշխարհային Հարաբերություններ», օգնում են սովորողներին կանոնավոր կերպով առնչվել այս եզակի առավելության և հնարավորության հետ․ «Project Week»-ի և «Travel Week»-ի ընթացքում սովորողներն ունենում են կարճ, բայց խորքային փորձառություններ երկրի տարբեր մասերում։
Դասասենյակում
 

UWC Mahindra քոլեջն առաջարկում է Միջազգային Բակալավրիատի Դիպլոմ Ծրագիր IBDP։ Ստանդարտ կուրսերին զուգահեռ Քոլեջն առաջարկում է Կերպարվեստի, Թատրոնի, Ֆիլմի, Հոգեբանության, Փիլիսոփայության և Համաշխարհային քաղաքականության դասընթացներ։ Քաղաքական, սոցիալ-էմոցիոնալ, տեղանքային և արտադասարանական կրթությունը MUWCI Core-ի մաս են կազմում:

UWC Mahindra Քոլեջը նաև առաջարկում է Project Based Certificate (PBC), Քեմբրիջի նախահամալսարանական դիպլոմն զուգահեռ։ PBC-ն մասնագիտացված ծրագիր է, որտեղ ընտրված սովորողների խումբն առաջին տարում անցնում է IBDP ուսումնական ծրագրով և երկրորդ տարին օգտագործում է ստեղծելու և իրականացնելու իրական և դրական փոփոխությունից մոտիվացված նախագծեր։

Դասասենյակից Դուրս 

UWC Mahindra քոլեջն առաջարկում է համադասարանային գործունեության հսկայական բազմազանություն՝ իր «Ստեղծագործականություն, ֆիզիկական ակտիվություն, ծառայություն» (CAS) ծրագրի միջոցով, որը կոչվում է «Triveni» ծրագիր:

Ստեղծագործականությունը MUWCI-ում սովորելու անբաժանելի մասն է: Եվ քոլեջն առաջարկում է բազմաթիվ ուղիներ ստեղծագործական մկաններն աշխատացնելու համար ներկայացումների (երաժշտություն, պար և թատրոն) և գրելու միջոցով:

Համայնքային ծառայությունը կապմուսում և նրա սահմաններից դուրս տեղի է ունենում «Triveni» ծրագրի միջոցով, ինչպես նաև Ակշարա ծրագրում և հովտում տեղի համայնքային նախաձեռնություններում մասնակցության շնորհիվ։ Սա ներառում է տեղի դպրոցների հետ աշխատանք, ձեռնարկատիրական ծրագրեր, օրգանական գյուղատնտեսության կոլեկտիվներ և հասարակական կազմակերպություններ։

Բացի սովորական սպորտաձևերից, ինչպիսիք են բասկետբոլը և ֆուտբոլը, կամպուսի աշխարհագրական դիրքը նպաստում է արտադասարանական այնպիսի զբաղմունքների, ինչպիսիք են արշավները, հեծանվային սպորտը և հրշեջ ծառայությունը։ Մեծ քանակի սովորողներ մասնակցում են նաև ֆիզիկական մարտահրավեր նետող էքսկուրսիաների՝ «Travel Week»-ի ընթացքում և միջազգային սպորտի սեզոնին, որը կոչվում է MUWCILympics։

Կարճ Դասընթացներ 

UWC Mahindra քոլեջն իրականացնում է մի քանի կարճ կուրսեր ամառային արձակուրդի ժամանակ, որոնք համախմբում են 14-18 տարեկան սովորողների աշխարհի տարբեր ծայրերից՝ սովորելու այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են կայունությունը, գլոբալիզացիան և գենդերը։ Առաջնային շեշտը դրվում է սովորողներին կարևոր խնդիրների մասին համակողմանի տեղեկություն տրամադրելու վրա ոլորտի մասնագետների հետ հաղորդկացման միջոցով և օգուտ քաղելով MUWCI-ի աշխարհագրական և մշակութային համատեքստից։

Encounter India (EI)-ն քոլեջի՝ համատեքստի կառուցման և ընկալման համար ամենատարածված կարճ կուրսերից է, որը տևում է մեկ շաբաթ UWC Mahindra քոլեջի տարածքում, որին հետևում է երկշաբաթյա խմբային ճամփորդությունը Հնդկաստանի որոշ տարածքներ։ Մյուս կուրսերից են Երիտասարդությունը, Շրջակա միջավայրը և կայունությունը (YES) և Թատրոնը, Գենդերը, Ինքնությունը ու Կինոն (TGIF):

Կամպուսը և հարմարությունները  

Սովորողներն ապրում են հինգ ռեզիդենցիալ տարածքներում, որոնք հայտնի են «Ուադաս» անվամբ («բակ» բառի տեղական անվանումը)։ Կամպուսը տրամադրում է նաև շատ ոչ ֆորմալ տարածքներ հավաքվելու և արշավներ կազմակերպելու համար, իսկ որոշ տարածքներ քաջ հայտնի են սովորողների շրջանակում  հովտի մայրամուտի հիասքանչ տեսարաններով։

 

Ակադեմիական հարմարությունները ներառում են դասասենյակներ Ակադեմիական մասնաշենքում, մեկ գիտական լաբորատորիա, մեկ թվային լաբորատորիա, գրադարան, արվեստի կենտրոն, որը նայում է դեպի հովիտը, թատրոնի և երաժշտության փորձերի հատուկ կառույցներ, լայն սպորտային հարթակ՝ ռեգբիի, ֆուտբոլի, բասկետբոլի և կրիկետի համար նախատեսված։ Սոցիալական կենտրոնը առաջարկում է մարզասրահ, խաղերի և լաունջ տարածք և բուֆետ։ Սովորողները հաց են ուտում օրական երեք անգամ՝ Քաֆ կոչվող ընդարձակ ճաշասրահում։

Աշխարհագրական դիրքը 

UWC Mahindra քոլեջը տեղակայված է 170 ակրանոց կենսաբազմազանության ռեզերվում Արևմտյան Գաթերում՝ Հնդկական թերակղզու արևմտյան ափին զուգահեռ ձգվող լեռնաշղթայում։ Հարակից հովտի գյուղերը տրամադրում են առատ հնարավորություններ սովորելու և համայնքային կյանքին ներգրավվելու համար։ Պունան, որը 30 կիլոմետր հեռավորության վրա է, առաջարկում է հանգստյան օրերի շատ ռեսուրսներ և ժամանցի տարբերակներ։

Ընդունելությունը 

Սովորողները պետք է դիմեն իրենց երկրի UWC national committee միջոցով: Հատուկ դեպքերում սովորողները կարող են դիմել նաև UWC Mahindra։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք քոլեջի կայքը:

Contact Details


Village Khubavali, PO Paud

Taluka Mulshi, Pune,

MH 412 108, India

http://uwcmahindracollege.org

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում