Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Մահինդրա Քոլեջը

Պունա, Հնդկաստան

240 ուսանող`

15 - 18 տարեկան

Founded

1997

3 March 2017

Ամեն ինչ սկսվեց 1997-ին աշխարհահռչակ Մահինդրա Մահինդրա Խմբի Հարիշ Մահինդրայի բարեգործությամբ, որը ներառում էր հողատարածքը և ենթակառուցվածքները։ UWC Մահինդրան կամ MUWCI, որն արտասանվում է մյոկի և հայտնի ավելի ոչ պաշտոնական կերպ, մի հզոր քոլեջ է հարուստ ավանդույթներով ուսումնական պլանի բարելավման մասով և համայնքային ներգրավածության առումով։ Այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ՄԲ Համաշխարհային Ուսուցման Ընդլայնված Էսսե և Ֆիլմերի Ուսումնասիրությունների ծրագիրը, հղացել և փորձարկվել են այստեղ։ Քոլեջը վարում է նաև Ակշարա հիմնադրամը և կամուրջ ծրագրեր, որոնք երկուսն էլ ընդլայնում են Քոլեջի դրական տեղական ազդեցությունը և տրամադրում են ուսանողներին նախագծի վրա հիմնված ծառայողական ուսուցման բազմաթիվ հնարավորություններ։

Campus and Facilities  

The campus is located on a 175-acre conservation park overlooking the Mulshi and Kolvan valleys, 150 km from Mumbai. 

Architect Christopher Benninger has won international awards for the campus design, based on local architecture and which uses regional materials.

Classrooms are based around a quadrangle and each has its own courtyard. The hall, library, arts centre, science laboratories, catering and administrative centres are in this central area.

Since 2000, staff, students and faculty have planted over 100,000 trees on campus, making it a shady and green space to live and learn. 

Երեք յուրահատուկ հատկանիշ

  • Ուսումնական պլանի հարստություն (Նախագծերի վրա հիմնված դիպլոմ)․ UWC Մահինդրան հայտնի է որպես ուսումնական պլանի ինովացիայի վայր, և որոշ ծրագրեր որոնք այստեղ են ստեղծվել հետագայում տարածվել են Միջազգային Բակալավրի ուսումնական պլանի մեջ։ Նախագծի վրա հիմնված կրթական ծրագրի միջոցով այն առաջարկում է հիասքանչ հնարավորություն իրական աշխարհի և նախագծային ուսուցման համար։Ծառայության համար շատ տարբերակներ և նախագծային ուսուցման համար առաջարկվում են CAS մասնագետի կողմից։
  • Ուսանողնական նախաձեռնություններ․ ուսանողները ակտիվ են հիմնական որոշում կայացնելու հարցերում, որոնք ազդում են կամպուսի կյանքի վրա․ նման հարցերից են ռեսուրսների նախատեսումն ու կառավարումը կամպուսում և շրջակա տարածքներում։ Ակտիվ ուսանողական մասնակցությունը նաև հանգեցնում է ուսանողական նախագծերի, որոնք դառնում են երկար պահվող ավանդույթներ, ինչպիսիք են Համայնքի Հիմնադրամը և ամենամյա թատերական սեզոնը, որի ընթացքում ուսանողները փետրվարյան երկու շաբաթում ուղղակի խաղում են մի քանի կամպուսային միջոցառումների մեջ։
  • Հնդկական կոնտեքստ․ MUWCI-ում ուսանողները ոչ միայն շահում են բազմատարր լսարանից,որտեղ կան ընկերներ 60 երկրներից, այլև լեզվաբանական և մշակութային բազմազանությունի,որն առկա է շրջակա հովտում և ընդհանրապես Հնդակստանում։ Կոնտեքստի կառուցման կուրսերը,ինչպիսիք են «Սա Հնդակստանն է» և «Համաշխարհային Հարաբերությունները» օգնում են ուսանողներին առնչվել այս առավելության հետ և այն եզակի հնարավորթյան բարիքները, որ դա տալիս է կանոնավոր կերպով․ Պրոեկտ Շաբաթի և Ճամփորդություն Շաբաթի ընթացքում ուսանողները ունենում են կարճ խորաթափանց փորձայություններ երկրի տարբեր մասերում։
Լսարանի ներսում 

UWC Մահինդրան Քոլեջը առաջարկում է IBDP ուսումնական պլան՝Միջազգային Բակալավրիատի Դիպլոմի Ծրագիր։ Ստանդարտ կուրսերին զուգահեռ Քոլեջը առաջարկում է Արվեստի, Թատրոնի, Ֆիլմի, Հոգեբանության, Աշխարհի կրոնների, Գլոբալ քաղաքականության դասընթացներ։ Այս ամենից զատ ուսանողները մասնակցում են նաև կոնտեքստի կառուցման կուրսերի, ինչպիսիք են՝ «Սա Հնդկաստանն է» և «Գլոբալ հարաբերություններ» կուրսերը, ինչպես նաև մասնագիտացված դասընթացներ՝ Բարդ Գիտությունների և Սիստեմատիկ Մտածողության մասով։

UWC Մահինդրան Քոլեջը նաև առաջարկում է Նախագծի վրա հիմնված Դիպլոմ (PBD), Քեմբրիջի նախահամալսարանական դիպլոմին զուգահեռ։ PBD-ն մասնագիտացված ծրագիր է իր նախնական տարիներում գտնվող, որտեղ ուսանողների ընտրված մի խումբ առաջին տարում անցնում է IBDP ուսումնական պլանով և իրագործում երկրորդ տարում իրական աշխարհի, ազդեցությամբ մոտիվացված նախագծերով։

Լսարանից Դուրս 

UWC Մահինդրան Քոլեջը առաջարկում է Տրիվենի Ծրագիր կոչվող Creativity, Action, Service (CAS) ծրագիր, որը խթանում է նախագծի վրա հիմնված ուսուցումը մի քանի ոլորտներում՝ Կրթություն, Խաղաղություն և արդարություն, Կայունություն և Հաղորդակցություն ու Մշակույթ, Արտադասարանային Կրթություն։ Ուսանողները մասնակցում են առնվազն մեկ ոլորտի նախագծերին և ինքնակազմակերպվում են խմբերի՝ կամպուսային և համայնքային նախագծերն իրականացնելու համար, որպես իրական կյանքի նախաձեռնության պրոյեկտի ղեկավարում։

Համայնքային Ծառայությունը կապմուսում և նրա սահմաններից դուրս տեղի է ունենում Տրիվենի նախագծերին մասնակցության միջոցով, ինչպես նաև աշխատելով Աքսհարա ծրագրում և տեղական համայնքային նախաձեռնություններում՝ հովտում։ Սա ներառում է տեղի դպրոցների հետ աշխատանք, ձեռնարկատիրական ծրագրեր, օրգանական գյուղատնտեսության կոլեկտիվներ և հասարակական կազմակերպություններ։

Բացի շարքային սպորտաձևերից, ինչպիսիք են բասկետբոլը, ռեգբին և ֆուտբոլը, կամպուսի աշխարհագրական դիրքը նպաստում է արտալսարանային այնպիսի զբաղմունքների, ինչպիսիք են արշավները, հեծանվային սպորտը և հրշեջ ծառայությունը։

Մեծ քանակի ուսանողներ մասնակցում են նաև ֆիզիկական մարտահրավեր նետող էքսկուրսիաների՝ Ճամփորդության շաբաթվա ընթացքում և միջազգային սպորտի սեզոնին, որը կոչվում է MUWCILympics․

Կարճ Կուրսեր 

UWC Մահինդրա Քոլեջը վարում է մի քանի կարճ ծրագրեր ամառային արձակուրդի ժամանակ, որոնք համախմբում են 14-18 տարեկան ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից՝ սովորելու այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են կայունությունը, գլոբալիզացիան և սեռը։ Առաջնային շեշտը դրվում է ուսանողներին տրամադրելու համակողմանի տեղեկություն կարևոր խնդիրների մասին՝ ոլորտի մասնագետների հետ հաղորդկացման միջոցով և օգուտ քաղելով MUWCI-ի աշխարհագրական և մշակութային կոնտեքստից։

Encounter India (EI)-ն քոլեջի ամենատարածված կարճաժամկետ կուրսերից է, որը ներառելում է մեկ շաբաթ՝ կոնտեքստի կառուցման համար UWC Մահինդրա Քոլեջի տարածքում, որին հետևում է երկշաբաթյա խմբային ճամփորդությունը Հնդկաստանի որոշ տարածքներ։ Մյուս կուրսերից են Երիտասարդությունը, Շրջակա միջավայրը և կայունությունը (YES) և Թատրոնը, Սեռը, Ինքնությունը ու Կինոն (TGIF):

Կամպուսը և հարմարությունները  

Ուսանողները ապրում են հինգ հանրակացարանային տարածքներում, որոնք հայտնի են «Ուադաս» անվան ներքո (բակ բառի տեղական անվանում)։ Կամպուսը տրամադրում է նաև շատ ոչ պաշտոնական տարածքներ՝ հավաքվելու և արշավներ կազմակերպելու համար, իսկ որոշ տարածքներ քաջ հայտնի են ուսանողների շրջանակում  հովտի մայրամուտի հիասքանչ տեսարաններով։

Ակադեմիական հարմարությունները ներառում են դասասենյակներ Ակադեմիական մասնաշենքում, մեկ գիտական լաբորատորիա, մեկ թվային լաբորատորիա, գրադարան, արվեստի կենտրոն, որը նայում է դեպի հովիտը, թատրոնի և երաժշտության փորձերի հատուկ կառույցներ, լայն սպորտային հարթակ՝ ռեգբիի, ֆուտբոլի, բասկետբոլի և կրիկետի համար նախատեսված։ Սոցիալական կենտրոնը առաջարկում է մարզասրահ, խաղերի և լաունջ տարածք և բուֆետ։ Ուսանողները հաց են ուտում օրական երեք անգամ՝ Քաֆ կոչվող ընդարձակ ճաշասրահում։

Աշխարհագրական դիրքը 

UWC Մահինդրա Քոլեջը տեղակայված է 170 ակրանոց կենսաբազմազանության ռեզերվում Արևմտյան Գաթերում՝ Հնդկական թերակղզու արևմտյան ափին զուգահեռ ձգվող լեռնաշղթայում։ Հարակից հովտի գյուղերը տրամադրում են առատ հնարավորություններ սովորելու և համայնքային ներգրավածության համար։ Պունան, որը 30 կիլոմետր հեռավորության վրա է, առաջարկում է հանգստյան օրերի շատ ռեսուրսներ և ժամանցի տարբերակներ։

Ընդունելությունը 

Ուսանողները դիմում են իրենց UWC ազգային կոմիտեի միջոցով։ Հատուկ դեպքերում ուսանողները կարող են դիմել նաև ուղղակի UWC Մահինդրա։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք admissions.uwcmahindracollege.org:

Contact Details


գ․ Խուբալավի, Փոդ փոստարկղ

Տալուկա Մուլշի, Պունա,

MH 412 108, Հնդակստան

http://uwcmahindracollege.org